Ազգային հեղափոխականը. գնալու ենք մինչեւ վերջ

21/12/2017 schedule16:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 21-ի համարում

Երեկ կառավարության նիստերի դահլիճում հրավիրված «Նոր ժամանակներ» կուսակցության ակտիվի նիստում կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կրկին հիշեցրեց ժողովրդական հեղափոխություն իրականացնելու իրենց մտադրության մասին: Եւ հերթական անգամ կրկնեց, որ դա պատրաստվում է իրականացնել միայն այն դեպքում, եթե իշխանություններն իրենք վերեւից չնախաձեռնեն նման հեղափոխություն: «Այն հեղափոխությունը, որի մասին մենք ասել ենք, այն հեղափոխությունը, որի անհրաժեշտությունը հստակ կա հասարակության մեջ, անպայման գալու է: Եթե այն չի լինելու վերեւից, լինելու է ներքեւից»,- հայտարարեց պարոն Կարապետյանը:

Թե ինչպես է նա պատկերացնում հեղափոխությունը վերեւից, հայտնի էր դեռեւս այս տարվա սկզբին, երբ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահը Ռոբերտ Քոչարյանից պահանջեց՝ լուծարել խորհրդարանը, անցկացնել նոր ընտրություններ եւ ձեւավորել նոր կառավարություն: Երեկվա իր ելույթում էլ պարոն Կարապետյանը սկսեց բացատրել, որ իր ղեկավարած կուսակցությունը դարձել է այլընտրանք թե՛ կոալիցիային, թե՛ գործող ընդդիմությանը: «Մեկ տարվա ընթացքում «Նոր ժամանակները» կարողացավ իր տեղը գրավել քաղաքական դաշտում, դառնալ, ինչո՞ւ չէ, ալտերնատիվ` թե՛ կոալիցիային, թե՛ գործող ընդդիմությանը, որը խորհրդարանական է: Մենք արտախորհրդարանական կուսակցություն ենք, բայց, կարծում եմ, ունեցած հեղինակությամբ եւ հնարավորություններով չենք զիջում խորհդարանական կուսակցություններին», - իր կուսակիցներին վստահեցրեց պարոն Կարապետյանը:

Բայց քանի որ, ունեցած հեղինակությամբ եւ հնարավորություններով հանդերձ, «Նոր ժամանակները» մնում է արտախորհրդարանական եւ որեւէ մեկի հետ կառավարական կոալիցիա չի ձեւավորել, պարոն Կարապետյանը նաեւ սպառնաց. «Եւ այն բոլոր մարդիկ՝ սկսած նախագահից, վերջացրած վերջին մարդով, որոնք այսօր համոզված են, որ ամեն ինչ անելով՝ վերարտադրելու են այս իշխանությունը, պաշտոնապես եմ հայտարարում՝ այդպիսի բան չի լինելու: Մյուս իշխանությունը ձեւավորվելու է ազատ-արդար եւ ժողովրդավարական ընտրություններով»: Նա նաեւ խոստացավ, որ անհրաժեշտության դեպքում բանտ էլ է նստելու, բայց գնալու է մինչեւ վերջ:

Հիշենք, որ մինչեւ վերջ գնալուն այնքան էլ շատ ժամանակ չի մնացել: Մեկուկես ամիս առաջ տեղի ունեցած հերթական ակտիվի ժողովում պարոն Կարապետյանը խոստացել էր, որ իրենք վերեւներից հեղափոխությանը սպասելու են մինչեւ 2005 թվականի մայիս-հունիս ամիսները, որից հետո են միայն իրականացնելու ազգային հեղափոխությունը: Երեկ պարոն Կարապետյանը խոստացավ մարտ ամսին հրապարակել այն կուսակցությունների ցանկը, որոնց հետ գնալու են «մինչեւ վերջ»: Մյուս կողմից, սակայն, լինելով «ազգային հեղափոխական», պարոն Կարապետյանը մինչեւ վերջերս ամեն առիթով հայտարարում էր, որ Ուկրաինայում ազգային հեղափոխություն իրականացնող Վիկտոր Յուշչենկոն պարտվելու է, եւ ընդհակառակը՝ հաղթելու է «ապազգային հակահեղափոխական» Վիկտոր Յանուկովիչը:

Երեկվա ակտիվի նիստում պարոն Կարապետյանը խորհուրդ տվեց օրինակ վերցնել ուկրաինական հեղափոխությունից՝ այն համարելով 21-րդ դարի համար օրինակելի: Եւ եթե նախկինում Վիկտոր Յանուկովիչի հաղթանակի մասին խոսում էր 100 տոկոսանոց վստահությամբ, ապա երեկ հայտարարեց, որ Յանուկովիչը կհաղթի, եթե Ուկրաինայի ԿԸՀ-ն ընտրակեղծիքներ չկատարի: Բացի Ուկրաինայից, պարոն Կարապետյանը խոսեց նաեւ Իրաք հայկական զորախումբ ուղարկելու անթույլատրելիության մասին՝ պնդելով, որ դրանով հարվածի տակ են դրվում արաբական աշխարհի հայկական գաղութները, նաեւ՝ Հայաստանի ներքին անվտանգությունը:

«Ի՞նչ է, Հայաստանն այնպիսի անվտանգության համակարգ ունի, որ կարողանա պայքարել մահմեդական-շահիդական շարժման դե՞մ»,- հարցնում է նա: Նրա հետ համակարծիք էր ակտիվի ժողովի միակ հրավիրյալ Աշոտ Մանուչարյանը, որը վստահեցրեց, որ Իրաք զորք ուղարկողները Իրաքի հայկական համայնքին կանգնեցնելու են ցեղասպանության վտանգի առաջ: «Ով կպաշտպանի Իրաք հայկական զորախումբ ուղարկելը, ոչ թե իմ քաղաքական հակառակորդն է, այլ՝ անձնական թշնամին», - ակտիվի ժողովից հետո մեզ հետ զրույցում տեղեկացրեց Աշոտ Մանուչարյանը:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1740 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին