Լյուստրացիա, պատասխանատվություն. Վարուժան Ավետիսյանի հոդվածը. մաս 5

21/12/2017 schedule19:12
«Հայկական Ժամանակ»-ին է փոխանցվել «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատազրկության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանի՝  Ապագաղութացում (Armexit) կամ կյանքի ճանապարհի մեկնարկ շարքի  հերթական հոդվածը.
 
Գործողություն 5. Լյուստրացիա, պատասխանատվություն և իրավունքի վերականգնում
 
Ապագաղութացման (Armexit) համար էական ու որոշիչ նշանակություն ունի ռուսական կայսրության աջակցությամբ պետությունը զավթած հանցագործներին ու գործակալներին բացահայտելը և պատասխանատվության ենթարկելը, ինչպես նաև նրանց հանցավոր ու ազգադավ գործունեության հետևանքով ազգային շահերին և մարդու ու քաղաքացու հիմնարար իրավունքներին հասցված վնասը հնարավոր մասով հատուցելը և խախտված իրավունքները վերականգնելը՝ դրանով իսկ զգալի չափով ապահովելով ապագաղութացման անդառնալիությունը:
Այդ նպատակով իրականացվելիք ծրագիրն առնվազն պետք է ներառի լյուստրացիայի (գաղտնազերծման), պատասխանատվության և իրավունքի վերականգնման հետևյալ քայլերը.
 
1) Բացահայտել հանուն անձնական ու խմբային շահի օտարերկրյա պետություն Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ կեղծիքի, բռնության և խաբեության միջոցով Հայաստանում (ներառյալ Արցախը) իշխանությունը յուրացնելու, այդպիսով պետությունը զավթելու, այն օտարերկրյա պետություն Ռուսաստանի Դաշնությանը ենթակա գաղութային վարչակազմի վերածելու և ազգային շահերի, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների ու ազատությունների, առհասարակ՝ պետության, հասարակության, բնության ու տնտեսության դեմ ուղղված, ցեղասպանությանը համարժեք հետևանքներ և համակարգային բնույթ ունեցող հանցագործությունների գործիք դարձնելու նպատակով ստեղծված հանցավոր համագործակցությունը ձևավորած և/կամ դրա մաս կազմած կամ դրան օժանդակած կազմակերպություններին ու անձանց և նրանց գործունեությունը:
 
2) Դատի տալ նշված կազմակերպություններին և անձանց՝ նրանց քրեական և այլ բնույթի պատասխանատվության հարցը որոշելու համար՝ այդ նպատակով Նյուրնբերգյան դատավարության օրինակով ստեղծելով հանրային վստահություն վայելող անցումային արդարադատության դատարան: Այդ դատարանը պետք է գործի իրավունքի գերակայության հիման վրա իրավարար որոշումներ կայացնելու միջոցով, օժտված լինի լայն իրավասությամբ և կաշկանդված չլինի գործող օրենսդրության ձևական իրավական սահմանափակումներով: Մասնավորապես՝ նշված դատարանը պետք է ունենա իր վարույթում քննվող հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու իրավունք:
 
3) Նշված կազմակերպությունների և անձանց քրեական և այլ բնույթի պատասխանատվության հարցը դատական կարգով որոշելուց զատ և, միևնույն ժամանակ՝ անհրաժեշտ մասով դատարանի համապատասխան որոշումների հաշվառմամբ, հրապարակել դրանց վերաբերյալ տեղեկությունները, իսկ այդ անձանց շրջանակի հետևյալ կատեգորիաներին նաև ցմահ զրկել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման պաշտոններ զբաղեցնելու, փաստաբանական գործունեությամբ զբաղվելու և ընտրությունների ու հանրաքվեների անցկացման հետ կապված հանրային ակտիվ կարգավիճակ (օրինակ՝ ընտրական հանձնաժողովի անդամ) ունենալու իրավունքից. 
 
ա) նախկին ԽՍՀՄ, Ռուսաստանի Դաշնության և օտարերկրյա այլ պետությունների հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական և այլ հատուկ ծառայություններում աշխատած կամ դրանց հետ համագործակցած անձանց,
 
բ) նպատակահարմարության լրացուցիչ սկզբունքների և չափանիշների հիման վրա և դրանց համապատասխան՝ ՀՀ և Արցախի հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական և այլ հատուկ ծառայություններում աշխատած և դրանց հետ համագործակցած անձանց, բացառությամբ այն անձանցից, ովքեր բացառապես աշխատել կամ համագործակցել են արտաքին հետախուզության կամ հակահետախուզության բնագավառներում,
գ) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ եղած այն անձանց, ովքեր կայացրել են ընտրությունների կամ հանրաքվեների կեղծման որոշումներ,
 
դ) կառավարող վարչախմբի մաս կազմած կուսակցությունների ղեկավար կազմի և այդ կուսակցությունների կողմից ընտրական հանձնաժողովների անդամ եղած, ինչպես նաև ընտրական հանցագործություններ կատարած անձանց,
 
ե) 2008թ. մարտի 1-ին և դրանից հետո ստորև նշված կամ դրանց հավասարեցված քաղաքական, հայեցողական, քաղաքացիական և պետական ծառայության պաշտոններ զբաղեցրած հետևյալ անձանց.
 
 քաղաքական՝ բոլորին, բացառությամբ Ազգային Ժողովի՝ վարչախմբի մաս չկազմած կուսակցությունները ներկայացնող կամ անկախ պատգամավորներից և համայնքների ղեկավարներից (բացառությամբ Երևանի, Գյումրիի և Վանաձորի քաղաքապետերից), ովքեր չեն կատարել հանցագործություններ կամ ազգային շահերի դեմ ուղղված գործողություններ,
 հայեցողական՝ նախագահի կամ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարի և նրա առաջին տեղակալի, նախագահի կամ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարի, Ոստիկանության, ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի և կառավարությանն առընթեր այլ մարմնի ղեկավարի և նրա տեղակալի, մարզպետի և նրա տեղակալի, Երևանի գլխավոր ճարտարապետի, Երևանի վարչական շրջանի ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն զբաղեցրած անձանց,
 քաղաքացիական՝ սահմանադրական դատարանի նախագահի և անդամի, վճռաբեկ դատարանի, նրա պալատի, վերաքննիչ դատարանի և առաջին ատյանի դատարանի նախագահի, գլխավոր դատախազի և նրա տեղակալի, զինվորական դատախազի և նրա տեղակալի, Երևան քաղաքի վարչական շրջանի և մարզի դատախազի, կայազորի զինվորական դատախազի, գլխավոր դատախազության ավագ դատախազի և դատախազի, գլխավոր դատախազության վարչության պետի, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմնի (հանձնաժողով, ծառայություն, խորհուրդ) ղեկավարի և նրա տեղակալի պաշտոն զբաղեցրած անձանց,
 պետական ծառայության՝ Ոստիկանության, ԱԱԾ, Հատուկ քննչական ծառայության բարձրագույն և գլխավոր (մինչև վարչության պետ և նրա տեղակալ ներառյալ), Քննչական կոմիտեի բարձրագույն և գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի (մինչև մարզային վարչության պետ ներառյալ) և դեպարտամենտի ղեկավարի, ԴԱՀԿ ծառայության բարձրագույն և գլխավոր (մինչև մարզային բաժնի պետ ներառյալ), ՔԿ ծառայության բարձրագույն և գլխավոր (մինչև ՔԿՀ պետ ներառյալ), հարկային և մաքսային ծառայությունների բարձրագույն պաշտոն զբաղեցրած անձանց,
 
զ) քաղաքական պատվեր կամ արդարադատության դեմ ուղղված այլ հանցագործություն կատարած դատավորներին, դատախազներին, քննիչներին,
 
է) ապօրինի (այդ թվում՝ ապօրինի հրամանով) կատարած ոստիկաններին և այլ պետական ծառայողներին,
 
ը) դատարանի որոշմամբ հանցավոր համագործակցության անդամ կամ դրան օժանդակած անձ ճանաչված անձանց, 
 
թ) անօրինական ճանապարհով գույք ձեռք բերած կամ եկամուտ ստացած, անօրինական ճանապարհով խոշոր կապիտալ ձեռք բերելուն կամ այն երկրից դուրս բերելուն մասնակցած կամ պետության անունից անօրինական գործարք կնքած և պաշտոնեական հանցագործություն կատարած անձանց:
 
4) Բացահայտել խոշոր կապիտալի իրական սեփականատերերին և նրանց հետ փոխկապված անձանց, ընդունել «Գույքի և եկամուտների օրինականացման մասին» օրենք և դրան համապատասխան հնարավորություն տալ մեկամյա ժամկետում օրինականացնելու հանցավոր ճանապարհով, անհայտ աղբյուրից կամ անհայտ եղանակով (եթե դա զուգակցված չի եղել ազգային շահերի կամ մարդու դեմ ուղղված հանցագործությամբ) ձեռք բերված գույքի և եկամուտների մի մասը, իսկ մյուս մասը բռնագանձել հօգուտ պետության: Միևնույն ժամանակ՝ օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել այդպիսի գույքը և եկամուտները օրինականացնելուց խուսափողներին, ինչպես նաև դրանք ազգային շահերի կամ մարդու դեմ ուղղված հանցագործություն կատարելու միջոցով ձեռք բերած անձանց՝ բռնագանձելով դրանք ամբողջությամբ: Բռնագանձված այդ կապիտալի, ինչպես նաև ապօրինի ճանապարհով երկրից դուրս բերված և վերադարձված կապիտալի մի զգալի մասն օգտագործել ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կայացման համար անհրաժեշտ հանրային ինստիտուտների ձևավորման, քաղաքացիների իրավունքների ու բնական միջավայրի վերականգնման, սոցիալական արդարության հաստատման, աղքատության և սոցիալական բևեռվածության հաղթահարման, այդ թվում՝ սոցիալական ծանր վիճակում հայտնված անձանց համար մեկնարկային հնարավորությունների ստեղծման, հայրենադարձության, ազատագրված տարածքների վերաբնակեցման, սահմանամերձ և աղքատ համայնքների զարգացման, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումների նպատակով:
 
5) Կատարել հնարավորինս լայն համաներում՝ համերաշխության վրա հիմնված արդար հասարակություն կառուցելու մղումից ելնելով, ինչպես նաև հաշվի առնելով, որ գաղութային վարչակազմի օրոք հանցավորության էական մասի բուն պատճառը եղել է հասարակությանը պարտադրված հարաբերությունների համակարգը (որը խորհրդային գաղութային շրջանի, նրա պատժական հայեցակարգի և քրեական մշակույթի շարունակությունն է և մեր երկրում պահպանվել է դրանք կրող Ռուսական կայսրության գաղութային ազդեցության հետևանքով), իսկ քրեական հետապնդումը և պատժի նշանակումը, որպես կանոն, կատարվել է իրավունքի և օրենքի խախտումներով:
Համաներմամբ անազատության մեջ կամ քրեական հետապնդման տակ թողնել միայն այն անձանց, ովքեր ըստ դատավճռի կամ մեղադրանքի կատարել են ազգային շահերի կամ մարդու դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ:
 
6) Վերանայել ազգային շահերի կամ մարդու դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, ինչպես նաև հանրային հնչեղություն ունեցող գործերը՝ իրավունքի և օրենքի հավանական խախտումները հայտնաբերելու, իրավունքը և արդարությունը վերականգնելու և արդարադատության դեմ հանցագործություններ կատարած պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով:
 
7) Ժամանակի քննության ենթարկել կուսակցություններին՝ սահմանելով մեկամյա ժամկետում վերագրանցվելու կարգ: Միևնույն ժամանակ՝ արգելել 2008թ. մարտի 1-ից հետո վարչախմբի մաս կազմած կուսակցությունների կամ նրանց վերակազմակերպման կամ իրավահաջորդության այլ ձևով անցման միջոցով ձևավորված կուսակցությունների գործունեությունը:
 
Վարուժան Ավետիսյանի հոդվածի 4-րդ մասը՝ այստեղ:
 
Տպել
13166 դիտում

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչու՞ հազար տարի ղեկավարելով ժողովրդին` պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել