Թերացումները տեմպերի մեջ են. Վահրամ Բաղդասարյանը՝ կառավարության ձախողումների մասին

«Երբ ձախողումներ լինում են, պետք է լսած լինեիք, որ այդ մասին ես միշտ բարձրաձայնում եմ: Այս կառավարության աշխատանքը ես բավականին դրական եմ գնահատում, իսկ արդյունքների գնահատականի հետ կապված դեռ շտապողականություն չեմ ցուցաբերում: Այն մոտեցումները, այն ծրագրերը, այն հիմքերը, որոնք դրվում են ապագայի հանդեպ այս կառավարության կողմից, դրանք բավականին դրական են և ընդ որում պետք է ասեմ, որ որոշակի շոշափելի արդյունքներ կան»,-ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը՝ պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թե միշտ խոսվում է ձեռքբերումների մասին, անհաջողությունները թողնվում են ստվերում:

Բաղդասարյանն ասաց, որ այս ամիսների ընթացքում տնտեսության ակտիվությունը կազմում է 7 տոկոս և այդ ցուցանիշը կպահպանվի մինչև տարեվերջ:

 «Զբոսաշրջության բնագավառում բավականին աշխուժություն է նկատվում, հեռանկարային մոտեցումներ կան բավականին, օրինակ, Մեղրու ազատ գոտու բացումը, բավականին խոստումնալից է, ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումը, սրանք ուղղված են ապագայի միտումներին»,- ասաց նա, ապա ավելացրեց, որ սրանից ելնելով էլ դրական են գնահատում:

Միևնույն ժամանակ նա նշեց, որ արդյունքներին գնահատական տալ իրենք չեն շտապում, որովհետև այն, ինչը անում է կառավարութունը պահի, այսօրվա խնդիր լուծելու համար չի անում:

«Երբ կգա դրա ժամանակը, դրա գնահատականներն էլ կտրվեն: Իսկ իրենց ձեռքբերումների և ձախողումների մասին կարող եք կառավարության պատկան մարմիններից իմանալ, ես իմ կարծիքը հայտնեցի»:

Դիտարկմանը` թերացումների մասին չի խոսվում, ասաց. «Թերացումները տեմպերի մեջ են, բոլոր ծրագրերը լավն են եղել, ես չեմ ժխտում նախորդ կառավարությունների ծրագրերը ևս, այդտեղ վերահսկողության և տեմպերի թուլացումներ են եղել»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Ըստ պատգամավորի մի շարք օրենքներ են ընդունվել, որոնց արդյունքները դրական կերևան մեկ-երկու տարվա ընթացքում, քանի որ հիմա նոր են կյանքի մեջ մտել:

 «Բացի այդ, ապրիլից հետո, երբ արդեն միանշանակ կմտնենք խորհրդարանական երկիր, և ԱԺ-ն վերահսկողություն կվերցնի կառավարության նկատմամբ, տեմպերն էլ կարագանան»,- եզրափակեց նա:

Տպել
3145 դիտում

Կարկտահարություն եւ հոսանքազրկում Գյումրիում

Արսեն Թորոսյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է դարձել

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

Որոշումը վերջնական է. Գյումրիում վաղը հանրահավաք չի լինի

Ներդրեք ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում 10% տոկոսադրույքով

Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ Դիջիքեմփ 2018-ը

Նախապես ծրագրված սպանդ. Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները

Օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցեք վարչապետ Փաշինյանի հանրահավաքին. Ազատամարտիկների դաշինք

Կարկուտն Ազատանում 8000 տոննայից ավելի կարտոֆիլ է ոչնչացրել

Քայլերթ, հեծանվաերթ, գույներ. YIC-ն Գյումրիում տոնել է Երիտասարդների միջազգային օրը

Կոչ օգոստոսի 17-ի հանրահավաքի կապակցությամբ

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ լավագույն ուսանողի համար  

Ոստիկաններն առևանգել են Ռ. Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի բլանկները

ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել,նա հետախուզվում է

Լեւոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեսանյութ. Սուրեն Փ.-ն միացավ մեր բարեգործական ծրագրին

Ողբերգական ավտովթար Լոռիում. ՊՆ զինծառայող է մահացել (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով կատարված խուզարկությունից հետո ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ոստիկանական բարձր մակարդակի ստեր. Մարտի 1

Բացառիկ ընտրություններ ենք ունենալու. ՀՀ ոստիկանապետ