Դատախազությունն արել է պնդում, որը չի համապատասխանում իրականությանը. համայնքապետ

Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը պատասխանել է դատախազության տարածած հաղորդագրությանը եւ մասնավորապես նշել.

«Ի պատասխան ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի կողմից տարածված հայտարարության, որը տեղադրված է, մասնավորապես, a1plus.am կայքում:

Նշված հայտարարության մեջ առկա է պնդում, որը չի համապատասխանում իրականությանը, միաժամանակ որոշ հանգամանքների ներկայացված են խիստ միակողմանի։

Կարծում ենք, որ իրողությունները միտումնավոր միակողմանի ներկայացնելու, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակելու, լավագույն դեպքում փաստերը անձնական համոզմունքների պրիզմայով գնահատելը վտանգավոր է, որովհետև այդ կերպ հանրությունը ենթարկվում է մանիպուլյացիայի և անհիմն կերպով խաթարվում է վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ:

Նշված հայտարարության մեջ տեղ գտած ներքոգրյալ հատվածների մասով, հայտնում ենք, որ.

Դատախազությունը նշել է, որ. «Դրանցից մեկը վերաբերել է համայնքի ավագանու նիստերի արձանագրություններում (աճուրդով հողամասեր վաճառելու որոշումների վերաբերյալ) առկա ավագանու անդամների ստորագրությունների, Գ. Սարգսյանի համոզմամբ, կեղծված լինելուն: Դրանց կապակցությամբ է համայնքապետը նշում, թե  «ՀՀ ոստիկանությունը և ՀՀ դատախազությունը բավարարվել են որոշ շահագրգիռ անձանց բացատրություններով» և «չապացուցված փաստերի հիման վրա» եզրահանգել, որ դրանք չունեն հանրային վտանգավորություն»:

Նշված «շահագրգիռ  անձինք» եղել են նիստերից բացակայած ավագանու անդամները: Իրենց բացատրություններում նրանք բոլորն էլ նշել են, որ մասնակցել են նիստերին: Արձանագրություններն ավելի ուշ են կազմվել, իրենց հրավիրել են ստորագրելու, սակայն զբաղված լինելու պատճառով իրենք խնդրել են գործընկերներին ստորագրել  արձանագրությունները, քանի որ համաձայն են եղել դրանց»:

Հայտնում ենք, որ բաց նամակում չկա պնդում, ըստ որի «շահագրգիռ անձինք» եղել են նիստերից բացակայած ավագանու անդամները, դա ՀՀ դատախազության մեկնաբանությունն է։

Ինչ վերաբերում է արտահայտված այն պնդմանը, որ ավագանու անդամները իրենց բացատրություններում բոլորն էլ նշել են, որ մասնակցել են նիստերին, ուղղակի որոշ դեպքերում հետագայում կազմված արձանագրություններում խնդրել են այլ անձանց ստորագրել իրենց փոխարեն, ապա հարկ է նկատել, որ.

  • Ավագանու անդամները խոսել են հրավիրված ավագանու նիստերին մասնակցելու մասին, վերջիններս հնարավոր է տեղեկություն չունենան այնպիսի նիստերի մասին, որոնք պատշաճ կարգով չեն հրավիրվել, սակայն այնուհետև կեղծվել են դրանց կայացման մասին արձանագրությունները։
  • Նույն բացատրություններում նշվել են այնպիսի տվյալներ, որոնց իսկությունը առնվազն կասկածելի է (օրինակ, որ անձն ունի երկու ստորագրություն, բայց ներկայացվել են տվյալ անձի առնվազն երեք իրար ակնհայտորեն չհամապատասխանող ստորագրություններ)։
  • Դատարան ներկայացված բողոքում մանրամասն անդրադարձել են մի շարք այլ կետերի, որոնք նպատակահարմար չենք գտնում այս փուլում հրապարակային ներկայացնելը։

 Յուրաքանչյուր սկսնակ դատախազ տեղյակ է, որ քրեական գործ հարուցելու փուլում վարույթն իրականացնող մարմինը հաղորդման նախնական ստուգման միջոցով հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար փաստական տվյալներ ձեռք բերելու դեպքում, ինչպես նաև քրեական գործի վարույթը բացառող դատավարական արգելքների բացակայության պայմաններում պարտավոր է հարուցել քրեական գործ, որից հետո միայն իրականացնել քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բազմակողմանի և լրիվ քննություն:

 Յուրաքանչյուր սկսնակ դատախազ տեղյակ է, որ հանցագործության մասին հաղորդումը չի կարող լինել վերացական կամ ընդհանուր բնույթի։ Որպեսզի հաղորդումը հիմք հանդիսանա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը կայացնելու համար, այն պետք է բովանդակի տվյալներ կոնկրետ հանցագործության մասին։ Վերոգրյալը, սակայն, չի նշանակում, որ անձն իր հաղորման մեջ պետք է ներկայացնի այնպիսի փաստական տվյալներ, որոնք իրենց բնույթով բավարար լինեն հանցագործության հատկանիշների առկայությունն առերևույթ հաստատված համարելու համար։ (Ընդ որում, սա նշված է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում)։

 Այսպիսով, հաղորդման մեջ նշված հանգամանքները արդեն իսկ բավարար էին քրեական գործ հարուցելու համար, որից հետո լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կարող էր տարվել այդ թվում նաև արարքի հանրային վտանգավորության առկայությունը կամ բացակայությունը հաստատելու կամ հերքելու ուղղությամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ապացույցների տեսակներով։

 ՀՀ դատախազությունը նաև հայտնել է, որ. «Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե 2004-2016թթ. նիստերի արձանագրություններն առհասարակ առկա չեն նյութերում, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ եթե արձանագրություններ չեն պահանջվել և չեն ուսումնասիրվել, ապա ինչի՞ հիման վրա են կազմակերպվել բացատրություններ վերցնելու գործողությունները: Հակառակ պնդումների, իրականում գործին կցվել են համապատասխան արձանագրությունները:»։

Այսպիսով, դատախազությունը պնդում է, որ 2004-2016թթ. նիստերի արձանագրություններն առկա են գործում։ Նշվածի կապակցությամբ նաև տրամաբանական հարցադրում է կատարվում, որի պատասխանը հետաքրքիր է նաև մեզ։

Այս կապակցությամբ, առաջարկում ենք ուսումնասիրել քրեական գործի նյութերը, որպեզի պարզենք արդյոք 2004-2016թթ. նիստերի արձանագրությունները գործում առկա՞ են, թե՞ ոչ։

Նշենք, որ մեր կողմից հաղորդման հետ միասին տրամադրվել են նշված արձանագրությունների երեք օրինակներ՝ պատճենների տեսքով, իսկ ձեռագիր լրացված արձանագրությունների հատորները վարույթն իրականացնող մարմնի կողմից չեն պահանջվել։

Եթե ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ 2004-2016թթ. նիստերի բոլոր արձանագրություններն առկա չեն նյութերում, ապա խնդրում եմ հարուցել կարգապահական վարույթ դատախազի վարքագծի կանոնագիրքը խախտելու հատկանիշներով։ Մասնավորապես, նշված տեղեկատվությունը («Հակառակ պնդումների, իրականում գործին կցվել են համապատասխան արձանագրությունները») տրամադրած դատախազը արդյո՞ք տրամադրել է ճիշտ տեղեկատվություն, ըստ որի՝ 2004-2016թթ. նիստերի արձանագրությունները գործում առկա են, եթե ոչ, արդյո՞ք նման գործունեությունը նպաստում է «դատախազության նկատմամբ հասարակության վստահության ձևավորմանը»։ Խնդրում եմ արդյունքների մասին տեղեկացնել հանրությանը։

 ՀՀ դատախազությունը նաև հայտնել է, որ. ««Գնումների մասին» ՀՀ օրենքի խախտումների մասով քննություն չտարվելու մասին պնդման հետ կապված՝ պետք է հիշեցնել, որ բոլոր խախտումները չէ, որ քրեական բնույթ ունեն, այսինքն տարբեր օրենքների պահանջների ոչ բոլոր խախտումներն են համարվում հանցագործություն: Դրանք  կարող են դրսևորվել վարչական, քաղաքացիական, կարգապահական իրավախախտումների ձևով, որոնք չեն կարող ստուգվել քրեական վարույթի շրջանակներում:»։

 Նշենք, որ գնումներ մասով օրենսդրության խախտման փաստարկը բերվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ (Պաշտոնական լիազորությունները անցնել) հոդվածով նախատեսված արարքի հնարավոր առկայության համատեքստում։ Հետևաբար, եթե կնքված կոնկրետ գործարքը չի համապատասխանել «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, չի հայտարարվել մրցույթ, ապա հնարավոր է, որ համայնքին պատճառվել է վնաս (ձեռք է բերվել ծառայություն ավելի մեծ գնով, քան մրցույթ հայտարարելու դեպքում)։ Սա նշանակում է, որ քրեական գործը ենթակա էր հարուցման նաև այս դրվագով, որից հետո հնարավոր կլիներ պարզել, թե ինչու գործարքը չի համապատասխանել օրենքին, ինչպես են վարվել բանակցություններ նշված ընկերության հետ, որքան է կազմել գործարքի իրական արժեքը և այլն։

Միաժամանակ, բացառելու համար որևէ տարընկալում, հայտնում ենք, որ մեծագույն հարգանքով ենք վերաբերվում իրավապահ մարմիններին, վերջիններիս աշխատակիցներին, որոնք զբաղվում են հանցագործությունների բացահայտմամբ, դրանց կանխմամբ, քաղաքացիների ֆիզիկական անվտանգության ապահովմամբ»։

 

Գ․ Սարգսյան,

Ռ. Բադասյան

Տպել
2491 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին