ԱԺ-ում թաքուն-թաքուն ատեստավորում են գործող աշխատողներին (ֆոտո)

ՀՀ Ազգային Ժողովում այսօր ատեստացիա է անցկացվում ԱԺ աշխատակազմի աշխատակիցների համար: ԱԺ-ի հանրային կապերի վարչության, անձնակազմի կառավարման եւ իրավաբանական վարչության աշխատակիցներն են ատեստավորվում: Նրանք 9 հոգի են:

Ատեստացիայի, ավելի պարզ ասած՝ որակավորման քննության կարգը մասնակցիներին բացատրեց ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: Այժմ քաղծառայողները գրավոր հարցաշարերին են պատասխանում:

Նշենք, որ ատեստացիայի, դրա լուսաբանման մասին ԱԺ-ն հայտարարություն չի տարածել: Այսօր առավոտյան՝ ատեստացիայից 3 ժամ շուտ, ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուք սոցիալան ցանցի իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ լրագրողների հավատարմագրերը դադարեցվել են: «Հարգելի լրագրողներ, հերթական անգամ ավարտվեց Ազգային ժողովի հերթական նստաշրջանը եւ հերթական անգամ հիշեցնում եմ, որ նստաշրջանից դուրս հավատարմագրված լրագրողներն Ազգային ժողովի կարող են մտնել միայն այն դեպքերում, երբ աշխատակազմն է հրավիրում որեւէ միջոցառում լուսաբանելու: Երեկվանից սկսած Ազգային ժողովում այլեւս չկան հավատարմագրված լրագրողներ»:

Իհարկե, մեզ հաջողվեց մուտք գործել ինչպես ԱԺ, այնպես էլ ատեստավորման սենյակ, սակայն ԱԺ-ում լրագրողների գործունեության սահմանափակման այս փորձը պարզաբանման կարիք ունի: Միայն մեկ լրագրող է հետեւում ատեստավորմանը:

Հ.Գ. Ատեստավորմանը մասնակցած 9 քաղծառայողների մեծ մասը 100 տոկոսով ճիշտ էր պատասխանել գրավոր հարցերին, մի քանիսը 97 տոկոս էին ստացել: Այժմ ընդմիջում է եւ դրա ավարտից հետո սահմանված կարգով կկազմակերպվի բանավոր քննությանը:

Տպել
2524 դիտում

Քաշքշել են․ լրագրող Նարինե Ավետիսյանի դեպքով հարուցված քրգործն ուղարկվել է դատարան

Հրդեհ Դադիվանքում. տանը 4 երեխա է եղել, 2-ին փրկել են, 7-ամսական զույգերը մահացել են

Թվային ցատկ․ վարչապետին ներկայացվել է՝ ինչպես է ձեւավորվում ՀՀ-ում թվային միջավայրը

«Արսենալը» քիչ էր մնում իր համար լուրջ խնդիրներ ստեղծեր. պարտվեց 1:2. Եվրոպա լիգա

Արգենտինայում ՌԴ-ի դեսպանատանն հայտնաբերել են 400 կգ կոկաին․ կան ձերբակալվածներ

Արտակարգ դեպք Գյումրիում․ փլուզվել է 4 հարկանի շենքի երկու հարկը

Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կրկին «գործուղվել» Ազատության հրապարակ

«Արթիկ» ՔԿՀ են փորձել տեղափոխել բջջային հեռախոս ու սիգարետի տուփերով թմրամիջոցներ

Թուրքիան քննադատել է Նիդերլանդների կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւերի ընդունումը

Պոլսահայոց կյանքն ալեկոծվել է․ Գերագույն հոգեւոր ժողովի հանդարտության կոչը

Մեդվեդեւան օլիմպիական ոսկին զիջեց 15-ամյա Զագիտովային

Նիդերլանդների խորհրդարանը հավաստեց հավատարմությունը համամարդկային արժեքներին. Նալբանդյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր Սիրիայում հրադադարի սահմանման բանաձեւի քվեարկություն է

Ինչու ՀՀ ՊՆ-ն չի հայտնել զինծառայողի մահվան մասին

Ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի գործով քննության առարկա են դարձել տեսանյութերը

Գագիկ Ծառուկյանի շքեղ ժամանցի կենտրոն այցելելու համար արտոնյալ վարկ են տրամադրում մարդկանց

Փլուզում Գյումրիում. տարհանվել է բնակելի շենքի 11 բնակիչ

Վթարի է ենթարկվել գործարար Խաչատուր Սուքիասյանի որդին. բախվել է 3 մեքենա, կա 4 վիրավոր

Զուգահեռ իրականություններ Բուկինիստի ներսում եւ դրսում

Թուրք կուսակցապետը դատական հայց է ներկայացրել Հունաստանի նախկին ԱԳ նախարարի դեմ