Պետք է աշխուժացնենք հարաբերությունները իսլամական պետությունների հետ. Արմեն Աշոտյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին նշեց, որ բարդ է ինչ-որ կանխատեսումներ անել, երբ ի դեմս Ադրբեջանի ունենք անշնորհակալ հակառակորդ:

«Գուցե ավելի հեշտ է այս պարագայում կանխատեսումներ անել, թե 2018թ.-ին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ով կհռչակվի չեմպիոն, քան կանխատեսել Իլհամ Ալիևի քաղաքական վարքագիծը: Այո, ցավոք, արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը շատ է կախված անձից, որովհետև միջազգային ինստիտուտները դեռ չեն անցել այդ ռուբիկոնը, որ Ադրբեջանին պարտադրեն պայմանավորվածությունները կատարել, խաղաղություն հաստատել: Ադրբեջանն օգտվում է դրանից և արտաքին ու ներքին լսարանների համար տարբեր ու միմյանցից հակասող ուղերձներ է հղում»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Արմեն Աշոտյանը նշեց, որ 2017-ը հաջողված է համարում ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունների շրջանակներում, քանի որ հաջողվել է ամրապնդել ՀՀ դիրքերը եղած ձեւաչափերում եւ հաստատել նոր հարաբերություններ եվրոպացի գործընկերների հետ:

«Որեւէ արհեստական բան ԵՄ-ն մեզ ոչ պարտադրել է, ոչ էլ առաջարկել է: ԵՄ-ի հետ մեր հարաբերություններում գալիք տարին պետք է դառնա պայմանագրերի վավերացումների շքերթի տարի»,- նշեց նա: 
Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաեւ Հայաստանի եւ Մերձավոր Արեւելքի հետ համագործակցությանը:

«Հաջորդ տարի մենք 3 կարեւոր ուղղության վրա պետք է լրացուցիչ ջանքեր գործադրենք, աշխուժացնենք հարաբերությունները իսլամական պետությունների հետ»:

Տեսանյութը՝ քիչ անց:

Տպել
4465 դիտում

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները պիցցաներ են տանում ընտրատեղամասեր. ահազանգ

Սեպտեմբերի 23-ին, ժամը 11-ի դրությամբ, ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ

Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ-ն իրազեկում է

Ժամը 11-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է մոտ 80 հազար քաղաքացի՝ նախորդ տարվա համեմատ 15 հազարով քիչ

Ալիևը քննադատել է Երեւանի ավագանու ընտրություններին դրական գնահատականը բուն ընտրություններից մեկ օր շուտ

«Վիվառո»-ի սահմանած հատուկ խաղադրույքները Երեւանի ավագանու ընտրություններին (լուսանկարներ)

Քարոզչության փորձ, դիտորդի աշխատանքի խոչընդոտում եւ սպառնալիք. խախտումերը 11:15-ի դրությամբ

Տեղամասում պարբերաբար կուտակումներ են ձեւավորվում խմբերով գալու արդյունքում

Կա մի քանի քրեական գործ ընտրակաշառքի մասով. Վալերի Օսիպյան

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մասնակցել ավագանու ընտրություններին (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում կայցելի Նյու Յորք

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւս քվեարկեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին

Չարաշահել է իր պաշտոնեական դիրքը. Բաքուն ջղաձիգ է արձագանքել Խաչատուրովի հայտարարությանը

Իոաննիսյանի դեմ վարչական վարույթ է նախապատրաստվում, կդիմենք դատարան. Նաիրա Զոհրաբյանը քվեարկեց ու պարզաբանեց

Ընտրողների ուղղորդում Շենգավիթում եւ Աջափնյակում. դիտորդների բացահայտած խախտումները

Պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից իրականացնում է Երևանի ավագանու ընտրությունների անկախ դիտարկում

Օրվա կադրը. դժվարությամբ տեղաշարժվելով, դանդաղ քայլերով, բայց գալիս է ընտրության

Երևանի ավագանու ընտրություններում 9:30-ի դրությամբ գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ

Ադրբեջանցիները մեծ քանակությամբ հայկական էլեկտրոնային փոստի հասցեներ են կոտրել. ցանկ

Վարչապետն ԱՄՆ-ում կհանդիպի տարբեր երկրների գործընկերների, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, հայ համայնքի հետ