Հստակ ֆիքսենք յուրաքանչյուրիս անելիքը. գործադիրում քննարկվել է ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգի հիմնական ուղղությունները: Մասնավորապես, արծարծվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը վերաբերող մի շարք հարցեր:

«Ձեւավորվում է միջգերատեսչական հանձնաժողով, որը գլխավորելու է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Պետք է կոնկրետ պայմանավորվենք՝ ինչպես ենք շարժվում առաջ եւ հստակ ֆիքսենք յուրաքանչյուրիս անելիքը»,- նշել է վարչապետ Կարապետյանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ըստ ոլորտների նախատեսվող գործողությունների եւ միջոցառումների ուրվագիծը, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը զեկուցել է ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգի շրջանակում առաջիկա աշխատանքների եւ ծրագրերի մասին, որոնք բխում են երկկողմ գործընկերությանը վերաբերող մի շարք հիմնարար փաստաթղթերի տրամաբանությունից:

Վարչապետը հանձնարարել է յուրաքանչյուր գերատեսչության ղեկավարի՝ վերլուծել իր ենթակայության ոլորտի մասով համաձայնագրով նախատեսվող միջոցառումները, մշակել գործողությունների ծրագիր եւ դրանց իրականացման ճանապարհային քարտեզ:

Տպել
843 դիտում

Արմավիրի քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացնող Դավիթ Խուդաթյանը

Կապանում ՔՊ-ի թեկնածուն պարտություն է կրել, հաղթել է անկուսակցական Գևորգ Փարսյանը

Հրազդանի քաղաքապետ է ընտրվել Սևակ Միքայելյանը՝ Սասուն Միքայելյանի որդին

Առաջին կին քաղաքապետը. Էջմիածնում քաղաքապետ է ընտրվել ՔՊ-ն ներկայացնող Դիանա Գասպարյանը

Գյումրիում ոստիկանները ծեծել են Առաքելյան եղբայրներին, տղաները կլանավորված են (տեսանյութ)

Հայաստանի մեծ մասում սկսվող շաբաթը անձրեւոտ կլինի. եղանակը՝ առաջիկա օրերին

«Սիրահարդ եմ, Երևան» խորագրով հեծանվավազքը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի մասնակցությամբ (լուսանկարներ)

Ազատամարտիկ Արթուր Կարապետյանի անվան պուրակում բացվեց Երևանի 2800-ամյակի հուշարձանը.ներկա էր քաղաքապետը

Ժամը 17-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 35.23%-ը

Սասուն Միքայելյանը չունի որևէ լծակ, պահանջում ենք մերկապարանոց հայտարարություններ չանել. Սևակ Միքայելյանի շտաբ

Երեւանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դի՝ վնասվածքների հետքերով

Երևանի քաղաքապետը և Մարսելի փոխքաղաքապետն անդրադարձել են Երևան-Մարսել համագործակցության համաձայնագրի ծրագրերին

Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել Արթուր Մեսչյանը. Tert.am

Ծնունդդ շնորհավոր, Երևան, իմ սեր. ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձը

Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մարտունու նռան փառատոնին

Էջմիածնում բերման ենթարկվածներ չկան. ոստիկանությունը պարզաբանում է Դ. Գասպարյանի հայտարարությունը

«Երևան 2800». հոբելյանական օրը մանուկները նշել են Մանկական զբոսայգում

Ն. Փաշինյանը մասնակցել է Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակի Սուրբ Պատարագին

Ժամը 11-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 9.33%-ը. ամենաակտիվը Կապանն է, ամենապասիվը՝ Արմավիրը

Ինչպես է Կերչի սարսափելի ողբերգության հեղինակը կրակում, ապա գործի գցում պայթուցիկ սարքը (տեսանյութ)