Թնջուկ. համաձայնություն ընդդեմ սպառողի

22/12/2017 schedule16:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 22-ի համարում

Այն պահից, երբ հայկական փոխադրողի բացառիկ իրավունքը տրվեց «Արմավիա» ավիաընկերությանը, բազմիցս ստիպված ենք լինում արձանագրել, որ Հայաստանից դեպի Ռուսաստան իրականացվող չվերթերի ոլորտում հաստատվել է ռուսական մենաշնորհ: 2003թ. կնքված եռակողմ պայմանագիրը, որով «Արմավիան» դարձավ հայկական բացառիկ փոխադրող, ՀՀ կառավարությունից ստորագրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, իսկ հակառակ կողմից՝ ռուսական «Սիբիր» եւ վերջինիս պատկանող «Արմավիա» ընկերությունների ներկայացուցիչները: Այս պայմանագիրը պետական քարոզչությունը ներկայացնում էր որպես հայկական ավիացիայի փրկություն, իսկ այսօր ոլորտը համակարգող պետական պաշտոնյաները ստիպված են խոստովանել, որ ոլորտում մտահոգություն առաջացնող զարգացումներ կան, որոնք անհրաժեշտ է կանխել:

Խոսքը ռուսական ուղղությունների վրա մի քանի ռուսական ավիաընկերությունների՝ փոխհամաձայնեցված բարձր սակագներ կիրառելու մասին է: Նման փաստի ամենավառ օրինակը Երեւան-Մոսկվա չվերթն է, որը ՀՀ-ի ամենամեծ պահանջարկ ունեցող ուղղությունն է: «Արմավիային» բացառիկ իրավունք տվող պայմանագրի ստորագրումից հետո տոմսերը օր օրի թանկացան, չնայած այս ուղղությամբ երեք ավիաընկերություններ են չվերթեր իրականացնում՝ ռուսական «Աէրոֆլոտը» եւ «Սիբիրը» ու վերջինիս պատկանող «Արմավիան»: «Աէրոֆլոտի» Երեւան-Մոսկվա  չվերթի մեկ ուղղության տոմսը վաճառվում է 185-270 դոլար (էկոնոմ եւ բիզնես կարգեր), «Արմավիայինը» եւ «Սիբիրինը»՝ 187-332 դոլար: Ավիատոմսերի վաճառքի կետերում մեզ պարզաբանեցին, որ «Սիբիրի» եւ «Արմավիայի» տոմսերի գները պայմանավորված են ոչ միայն սպասարկման որակով, այլեւ մի քանի այլ չափանիշներով նույնպես փոփոխվում են:

Ասենք, առավոտյան չվերթի տոմսն ավելի թանկ է, քան կեսօրինը, Մոսկվայի օդանավակայանի ընտրությամբ պայմանավորված՝ նաեւ սակագինն է տարբեր: Մոսկվայի չվերթի տոմսերի պաշտոնական վերջին թանկացումը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ՝ տոմսերի արժեքը բարձրացել է 10 դոլարով: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման եւ լիցենզավորման վարչության պետ Արամ Մարությանն այս փաստը մեզ հետ զրույցում պատճառաբանեց «Զվարթնոցում» ավիավառելիքի թանկանալու փաստով: Ավելի ճիշտ, ըստ Ա.Մարությանի, ավիաընկերություներն են այդպես պատճառաբանել: Բայց մեր զրուցակիցը եւս հակված է կարծել, որ Մոսկվայի չվերթի պարագայում ՌԴ երկու խոշոր ավիաընկերությունների եւ «Արմավիայի» միջեւ գործում է փոխհամաձայնեցված, էապես իրարից չտարբերվող գներ պահպանելու պայմանավորվածություն:

Փոխհամաձայնեցված սակագներ կիրառելու հանգամանքը հատկապես կարեւոր է «Արմավիայի» համար, քանի որ վերջինիս եւ կառավարության միջեւ կնքված պայմանագիրը նախատեսում է այդ ընկերության սակագնային քաղաքականության որոշակի վերահսկողություն: Այդ վերահսկողության իմաստն այն է, որ «Արմավիան» իր սակագները պետք է սահմանի՝ հիմք ունենալով «Աէրոֆլոտի» Երեւան-Մոսկվա չվերթի սակագինը: Սա այն միավոր չվերթն է, որից պետք է ելնի հայկական փոխադրողը: Ավելի պարզ, եթե «Աէրոֆլոտի» եւ «Արմավիայի» միջեւ մրցակցություն ծավալվի, ու առաջինը սկսի սակագներն իջեցնել, ապա «հայկական փոխադրողը», ի տարբերություն նրա, ստիպված կլինի իջեցնել ոչ միայն Մոսկվայի, այլ նաեւ մնացած սակագները: Այսինքն, նման մրցակցությունն «Արմավիայի» համար շատ վտանգավոր է:

Առաջին հայացքից տարօրինակ կարող է թվալ, որ «Աէրոֆլոտը» այդ հանգամանքից չի օգտվում եւ ՀՀ-ից դեպի ՌԴ ուղղություններում իր հիմնական մրցակիցներից մեկին հարված չի հասցնում՝ իր վերահսկողության տակ վերցնելով ողջ շուկան: Սրա պատճառն այն է, որ ՀՀ-ից դեպի ՌԴ չվերթերի իրավական դաշտը, մասնավորապես՝ ՀՀ եւ ՌԴ ավիացիոն իշխանությունների միջեւ կնքված համաձայնագրերը ի սկզբանե կանխում են ավիաընկերությունների միջեւ հնարավոր ազատ մրցակցությունը: Դեպի ՌԴ չվերթեր իրականացնելիս առկա են մի շարք սահմանափակումներ, որոնք կնքվել են դեռեւս «Հայկական ավիաուղիների» գոյության ժամանակ, «հայկական փոխադրողին» թույլ են տալիս իրեն պաշտպանված զգալ: Այսինքն, անկախ ամեն ինչից, «հայկական փոխադրողը» դեպի ՌԴ չվերթեր իրականացնելու որոշակի մինիմում քվոտա ունի: Այս պայմաններում, եթե անգամ «Աէրոֆլոտը» որոշի իր սակագներն իջեցնել, դա կարող է ցանկալի արդյունք չտալ, եւ «Արմավիան», այսպես թե այնպես, կպահպանի իր շուկան: Այս պայմաններում ավիաընկերությունները նախընտրում են պայմանավորվել ընդդեմ երրորդ կողմի` սպառողի:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման եւ լիցենզավորման վարչության պետ Արամ Մարությանն ասում է, որ ոչ միայն Մոսկվայի, այլ նաեւ ՌԴ մնացած քաղաքների չվերթերում որակյալ եւ էժան ուղեւորափոխադրումներ ունենալու համար անհրաժեշտ է մրցակցություն ապահովել: Ա.Մարությանը ցույց է տալիս ՀՀ-ից դեպի եվրոպական քաղաքներ չվերթերի ոլորտում առկա մրցակցության դրական հետեւանքները, իսկ դա, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ այս դեպքում «հայկական փոխադրողը» արտոնություններ չունի, եւ շուկան բացարձակապես ազատ է:

Մարությանը կարծում է, որ ռուսական ուղղությամբ եւս նման իրավիճակ ստեղծելու ելքը այն է, որ այս «հայկական փոխադրողը»,  տվյալ դեպքում՝ «պսեւդոհայկական փոխադրողը» զրկվի ռուսական ուղղության քվոտաներից, եւ «Աէրոֆլոտի» ու մնացած ավիաընկերությունների հետ հայտնվի հավասար պայմաններում, եւ «Արմավիան», «Սիբիրը» ու «Աէրոֆլոտը» գործեն բաց մրցակցության դաշտում: Իհարկե, այս պարագայում էլ հավանականություն կա, որ ռուսական ընկերությունները կշարունակեն պայմանավորվել, բայց այս դեպքում հավանականություն կա, որ եվրոպական ընկերությունները կարող են խառնել նրանց խաղաքարտերը: Կարծիք կա նաեւ, որ նման ազատականացման պարագայում «Սիբիրի» համար «Արմավիային» տիրապետելը անիմաստ կդառնա: Բայց այս կարծիքը միայն տեսական է, եւ այս պահին գլխավոր խնդիրը, որ պետք է լուծել՝ ոչ թե ավիափոխադրողի, այլ ավիափոխադրվողի իրավունքների պաշտպանությունն է:

Վահագն Հովակիմյան

Տպել
1865 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա