Մտահոգիչ փաստ. ապագան` Հայաստանից դուրս

22/12/2017 schedule16:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 22-ի համարում

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը անցկացրել է փորձագիտական եւ հանրային կարծիքի հարցումներ: «Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգի հրատապ խնդիրները եւ հանրային կարծիքը» անվանումը կրող հարցմանը մասնակցել են 100 փորձագետ եւ 2 հազար 2 հարցվող Երեւանից եւ բոլոր մարզերից: Հարցման մասնակիցները ներկայացրել են իրենց տեսակետները եվրաինտեգրման, ՀՀ-Սփյուռք հարաբերությունների, արտաքին քաղաքականության, փոքրամասնությունների, երիտասարդության եւ կրթության վերաբերյալ: Հարցման մասնակիցները պատասխանել են 48 հարցերի, սակայն մենք կներկայացնենք, մեր կարծիքով, առավել հետաքրքիրները:

Մասնավորապես՝ «Կո՞ղմ եք, որ ՀՀ-ն դառնա Եվրամիության անդամ» հարցին փորձագետներից դրական է պատասխանել 92%-ը, բացասական՝ 7%-ը, դժվարացել է պատասխանել ընդամենը 1%-ը: Մինչդեռ, ըստ հարցման արդյունքների, հասարակության միայն 64%-ն է կողմ ՀՀ-ի ԵՄ անդամությանը, բացասական է պատասխանել 11.8%-ը, դժվարացել է պատասխանել 24.2%-ը:

Հետաքրքիր են «Եվրախորհրդի կողմից ՀՀ-ին ներկայացվող պահանջներից ո՞րն է ձեզ համար առավել անընդունելի» հարցին տրված պատասխանները: Փորձագետների 2%-ը անընդունելի է համարում ժողովրդավարական ընտրությունների անցկացման պահանջը, 3%-ը` տնտեսության ազատականացումը, 5%-ը` կառավարման համակարգի ժողովրդավարացումը, 8%-ը` մահապատժի որպես բացառիկ պատժամիջոցի վերացումը, 17%-ը` կրոնական փոքրամասնությունների անարգել գործունեության թույլատրումը, 16%-ը` սեռական փոքրամասնությունների իրավունքների հարգումը, 3%-ը դժվարացել է պատասխանել, եւ միայն 40%-ն է համարել, որ անընդունելի պահանջներ չկան:

Հասարակական հարցման մասնակիցների միայն 0.2%-ն է համարել, որ անընդունելի պահանջ չկա: Առավել անընդունելի են համարվել կրոնական փոքրամասնությունների անարգել գործունեության թույլատրումը (31.6%-ը) եւ սեռական փոքրամասնությունների իրավունքների հարգումը (26.8%): Հարցման մասնակիցները իրենց տեսակետն են արտահայտել Եվրամիությանը ՀՀ-ի անդամակցության գործընթացի հանդեպ 8 պետությունների հնարավոր վերաբերմունքին: Փորձագետների 14%-ը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը կարող է նպաստել դրան, իսկ 60%-ի կարծիքով՝ կխոչընդոտի: Հանրային հարցման մասնակիցների 50.6%-ն է կարծում, թե ՌԴ-ն կարող է նպաստել այդ գործընթացին, իսկ 14.6%-ի կարծիքով՝ կարող է խոչընդոտել:

Հանրային հարցման մասնակիցների 75%-ի կարծիքով՝ ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցելուն կարող է դեմ լինել Թուրքիան: «Կո՞ղմ եք, որ Թուրքիան անդամակցի ԵՄ-ին» հարցին փորձագետներից դրական է պատասխանել 61%-ը, բացասական՝ 22%-ը, դժվարացել է պատասխանել 16%-ը: Հանրային հարցման մասնակիցների ընդամենը 28.7%-ն է կողմ Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելուն, դեմ է 52%-ը, դժվարացել է պատասխանել 19.3%-ը: «Ձեր կարծիքով՝ ոչ ավանդական կրոնական փոքրամասնությունները ՀՀ-ում վտանգ սպառնու՞մ են» հարցին դրական է պատասխանել փորձագետների 40%-ը, բացասաբար՝ 49%-ը, դժվարացել է պատասխանել 10%-ը: Հանրային հարցման մասնակիցներից կրոնական փոքրամասնություններին վտանգավոր է համարել 69.6%-ը, անվտանգ` 22.4%-ը, իսկ այդ հարցին դժվարացել է պատասխանել 8%-ը:

Հարցման մասնակիցները պատասխանել են նաեւ կրոնական փոքրամասնություններին անդամակցելու դրդապատճառներին վերաբերող հարցին: Փորձագիտական հարցման մասնագետների 29%-ի կարծիքով՝ դրա պատճառը այդ խմբերին ցուցաբերված դրամական, նյութական աջակցությունն է: Հանրային հարցման մասնակիցների 50.8%-ն է նյութական աջակցությունը համարում կրոնական փոքրամասնությունների խմբերին անդամակցելու հիմնական պատճառ: Ազգային փոքրամասնություններից ՀՀ-ի համար փորձագետները առավել վտանգավոր են համարել ռուսներին (8%), իսկ հանրային հարցման մասնակիցների 10.8%-ը վտանգավոր է համարել հրեաներին, ռուսներին վտանգավոր է համարել 0.8%-ը: «Ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ-ում գոյություն ունեցող սեռական փոքրամասնություններին» հարցին առաջարկվել է պատասխանի 4 տարբերակ:

Փորձագետները «չեն ընդունում եւ անհանդուրժող են նրանց նկատմամբ» տարբերակին տվել են 30%, հանրային հարցման մասնակիցները՝ 61.1%: «Չեմ ընդունում, սակայն հանդուրժող եմ նրանց նկատմամբ» տարբերակին փորձագետները տվել են 56%, հանրային հարցման մասնակիցները՝ 24.3%: Սեռական փոքրամասնությունների գոյությանը նորմալ են վերաբերվել փորձագետների 11%-ը եւ հանրային հարցման մասնակիցների 8.3%-ը: Սակայն ամենամտահոգիչ պատասխանները ստացվել են «Ձեր կարծիքով՝ այսօր երիտասարդությունը իր ապագան Հայաստանում տեսնու՞մ է» հարցման արդյունքում: Փորձագետներից այդ հարցին դրական է պատասխանել 13%-ը, իսկ հանրային հարցման մասնակիցների՝ 18%-ը: Փորձագետների 78%-ի եւ հանրային հարցման մասնակիցների 65.5%-ի կարծիքով՝ երիտասարդությունը իր ապագան տեսնում է Հայաստանից դուրս:      

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1950 դիտում

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց