Եվրոպայի առաջնությունում հաղթելուց էլ դաս քաղեցի. Հովհաննես Բաչկով

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը դրական է գնահատում 2017 թ.: Այս մրցաշրջանում հաջողություն է ունեցել տարվա 2 խոշոր մրցաշարերում. դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը: «Հայկական ժամանակի» հետ զրույցում նա ամփոփեց տարին եւ նշեց, որ ձգտելու է նոր նվաճումների:

«Լավ տարի էր, քանի որ գրանցեցի հաջողություններ, որոնք դեռ չէի ունեցել: Եվրոպայի առաջնությունում ամեն ինչ շատ լավ էր. հասանք մեր նպատակին, արեցինք այն, ինչ պլանավորել էինք: Ճիշտ է՝ հաջողության հասա՝ չեմպիոն դարձա, բայց դրանից էլ դաս քաղեցի, որ չպետք է սահմանափակվել նույնիսկ դրանով: Բացթողումս այն էր, որ աշխարհի առաջնության ոսկե մեդալ չկարողացա նվաճել: Ցավալի էր, բայց ամեն դեպքում ուրախ եմ նրանով, ինչ կարողացել եմ նվաճել: Չեմ սահմանափակվելու այսքանով»,- ասաց նա:

Այս արդյունքների համար Բաչկովն ընդգրկվել է ՀՀ տարվա 10 լավագույն մարզիկների 25 թեկնածուների թվում: Տասնյակը կազմվելու է հանրության SMS քվեարկության ու հավատարմագրված մարզական լրագրողների ընտրության հանրագումարով: SMS քվեարկությունն սկսվել է դեկտեմբերի 11-ին, կավարտվի 25-ին, եւ հենց այդ օրը կամփոփվեն արդյունքները: Բռնցքամարտիկը նշում է, որ տասնյակում ընդգրկվելը կոգեւորի իրեն:

«Ինձ համար դա հպարտություն կլինի: Ցանկացած մարզիկի համար էլ մեծ նվաճում ու ձեռքբերում է դա, քանի որ տասնյակում հայտնվելը նշանակում է, որ քո աշխատանքը գնահատված է, դա կարող է ավելի ոգեւորել, որ փորձես բարելավել հաջողությունդ: Դա բոլոր մարզիկների նպատակը, երազանքն է»,- ասաց նա:

Բաչկովի հավաքականի թիմակիցները՝ Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանը եւ Գոռ Երիցյանը մոտ 1 տարի է հանդես են գալիս ոչ միայն սիրողական, այլեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Նրանք իրենց անցկացրած բոլոր մենամարտերում հաղթանակներ են տարել: Բաչկովը նույնպես պրոֆեսիոնալ ռինգում իրեն փորձելու նպատակ ունի, սակայն կարծում է, որ դեռ ժամանակը չէ:

«Ցանկություններ կա, բայց ավելի շատ հակված եմ սիրողականին, քանի որ այստեղ դեռ նպատակներ ունեմ: Կուզենայի նաեւ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր դառնալ նոր մտածել պրոֆեսիոնալ ռինգի մասին»,- ասաց նա:

2018 թ. մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ չեն լինելու: Բաչկովը մասնակցելու է հավաքականի օրացուցային պլանով նախատեսված մրցաշարերին: Նաեւ դիտարկում է Խորվաթիայի կամ Անգլիայի ակումբային առաջնություններում հանդես գալու տարբերակները ((WSB) սիրողականների ակումբային առաջնություն պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանոններով): Առաջարկներ ունի այդ երկրների ակումբներից, դրանք ուսումնասիրելու ու որոշում է կայացնելու արդեն հաջորդ տարի:

Տպել
2913 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում