Նապոլեոնները մեր երկրի ողբերգությունն են. Լեւոն Շիրինյան

Անցյալ շաբաթ ավարտվեց 6-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը: Վերջին նիստերի ժամանակ ակտիվ քննարկումներ ծավալվեցին մի շարք օրենքների քվեարկությունների ընթացքում: Մասնավորապես, բուռն անցավ Դատական օրենսգրքի փոփոխությունների մասին օրենքի քվեարկությունը, որի ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու ԱԺ խոսնակ Էդուարդ Շարմազանովը անօրինականություններ թույլ տվեցին:

Օրենքն ընդունելու համար հարկավոր էր ապահովել 63 կողմ քվե, բայց, ըստ էության, կողմ քվեները 61 եղան, հետեւաբար՝ օրենքը փաստացի չընդունվեց: Սակայն ԱԺ նախագահը հաշվեց նաեւ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Մախմուդյանի ձայնը, ով միայն բանավոր հայտարարեց, թե կողմ է քվեարկում, այնինչ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով, երբ էլեկտրոնային համակարգով չքվեարկած պատգամավորը հայտարարում է, որ ինքը կողմ է քվեարկվել, ապա նրա ձայնը չի հաշվվում:

Սույն օրենքի քվեարկության ժամանակ առանձնացավ նաեւ Ծառուկյան դաշինքի անդամ Նապոլեոն Ազիզյանի «կողմ»-ը: Ծառուկյան դաշինքը քաղաքական որոշում ուներ չմասնակցել քվեարկությանը, մինչդեռ Ազիզյանը մասնակցեց եւ կողմ քվեարկեց՝ ավելի ուշ հայտարարելով, թե մատն է պատահաբար կպել, եւ ինքը դեմ էր օրենքին:

Քաղաքագետ Լեւոն Շիրինյանն Ազիզյանի այս քայլը որակում է, որպես ճամբարափոխություն, իսկ ԱԺ վերջին նիստն ու առհասարակ 6-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանը՝ անիմաստ: 

- Պարոն Շիրինյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ազգային ժողովի արտահերթ նիստերի վերջին օրերի բուռն քննարկումներն ու քվեարկությունները:

- Ի՞նչ ասեմ: Գորշ, անգույն, բայց վառ արտահայտված ոչ խորհրդարանական գործելաոճ: Մեկն իրենից անկախ ձեռքը թափահարել է, ասում է` ես ձեռքս թափահարեցի, մատս կպավ (նկատի ունի Նապոլեոն Ազիզյանին-հեղ.): Սա խորհրդանշում է խորհրդարանի այսօրվա վիճակը: Կանոնակարգի խախտումներով նիստ էր: Իսկ այդ մեկն անկապ ասում է` ձեռքս կպավ: Գլուխը ձեռքի հետ կապ չուներ երեւի: Պարզ է, որ անցել, ճամբարը փոխել է, բայց խորամանկում է, միանշանակ: Դա ցույց է տալիս այդ որակը, տեսակը: Եթե ամեն խարդախությունով փորձում են խորհրդարան անցնել եւ անցնում են, նույն գործելաոճը պիտի այնտեղ լինի: Նապոլեոնն այդպիսի խարդախություն կանե՞ր իր խորհրդարանում (նկատի ունի Նապոլեոն Բոնապարտին-հեղ.): Դուք հավատում եք, որ մատը պատահմա՞մբ էր կպել: Դա պատրվակ է, կամ էլ ուղղակի իր որակն է ադպիսին, որին չեմ հավատում: Ճամբարը փոխել է, չի կարողանում արտահայտվել, որովհետեւ այնտեղ էլ պիտի պատասխան տա, խորամանկում է կենցաղային խորամանկության մակարդակով: Ամենաճիշտը դա է: Քաղաքական բան չկա, իր վիճակն է այդպիսին: ԲՀԿ-ից է, չէ՞: 

- Այո, Ծառուկյան դաշինքից: Ուզում եք ասել` ճամբարը փոխել է դեպի Հանրապետական կուսակցությու՞ն:

- Բա հանրապետականի օգտին է քվեարկել: Ինքն անկապ է: Անկապ պատգամավոր, անկապ է քվեարկել` ձեռքը թափահարելով, իրենից անկախ: Այդ բացատրությունն էլ կենցաղային խորամանկության մեջ է մտնում: Կարող էր հազար հատ պատրվակ բերել: Բայց սա, իսկապես խայտառակություն է: ԲՀԿ-ն պիտի քննարկեր, կարգապահական տույժ կիրառեր այդ մարդու նկատմամբ, կամ էլ ասեր` գիտես ինչ կա, քո որակն ընդհանրապես կապ չունի այս տեղի հետ:

- Պարոն Շիրինյան, իսկ Ձեր կարծիքով այդ աղմուկ հանած նիստի ժամանակ ի՞նչ էր ուզում ցույց տալ Ելք դաշինքը, ի՞նչ նպատակ ունեին նրանց գործողությունները:

- Բոյկոտում էին քննարկումներն ու քվեարկությունները: Դա ընդունված խորհրդարանական ձեւ է: Կանոնակարգը թույլ է տվել, դա իրենց իրավունքն է: Կանոնակարգը չեն խախտել: 

- Իսկ այդ բոյկոտի միջոցով ինչի՞ հասան Ելք խմբակցության անդամները:

- Ոչ մի բանի: Ցույց տվեցին խորհրդարանի վիճակը: Արել են, դուք ինձ հարց եք տալիս: Այ, որ չանեին, դուք չէիք հարցնի, ես էլ չէի պատասխանի: Ցույց են տալիս, թե ինչ վիճակ է խորհրդարանում: Բա այդ թիվը ի՞նչ է նշանակում: Երբ խորհրդարանում մի կուսակցություն ունի մեծամասնություն, դրան գումարած Դաշնակցությունը, որ տասնյակ տարիներ գրկախառնված հետներն է, կարող են ցանկացածի կարծիք հաշվի չառնել: Նրանք էլ բողոքում են: Բողոքի ակցիա կարող ենք ասել: Նորմալ է, դա ընդունված բան է: Իրենց չեմ պաշտպանում, այլ ընդհանուր վիճակն եմ ներկայացնում:

- Ի՞նչ կասեք վեցերորդ գումարման Ազգային ժողովի այս երկրորդ նստաշրջանի մասին: Ի՞նչ կարեւոր զարգացումներ կառանձնացնեք:

- Արդեն այդքան էլ չեմ հետեւում, որովհետեւ իրենից հետաքրքրություն չի ներկայացնում, որովհետեւ եղած վարչակարգի պայմանում խորհրդարանն իրենից առհասարակ ոչինչ չի ներկայացնում: Միշտ էլ սրանք առաջնային մանդատի տեր են: Իրենք իրենց քաղաքական բարձունքի վրա եւ բարոյական պատասխանատվության վրա չեն: Այդպես ո՞նց կարող է լինել: Մի ամբողջ խորհրդարան առաջնային մանդատով ինչ ուզում, անում է: Ինչ նախագահականում որոշում են, այդ էլ հանրապետականն անում է: Բայց դա չէ ողբերգականը: Հիմա սրանք երկրի տեր են լինելու նաեւ չորս ամիս հետո: Սրանց որակը եւ այդ գործելաձեւը, որ անգամ աղքատ ժողովրդին են ձեռք առնում, իրենց աղքատացրած ժողովրդին:

- Պարոն Շիրինյան, իսկ ըստ Ձեզ, ո՞վ կլինի հաջորդ վարչապետը:

- Աթոռների գույներն են փոխվելու ուղղակի: Կլինի Սերժ Սարգսյանը: Հիմա աթոռին գրված է նախագահ, վաղը կգրվի վարչապետ: Հիմնական ֆիգուրները կմնան, մնացածը վերադասավորման հարց է: Փոխվարչապետ էլ, ինձ թվում է, Կարեն Կարապետյանը կլինի, տնտեսության գծով էլի: Գերմանական տարբերակ է, բայց մեր երկիրը Գերմանիայի վիճակում չէ: Այդպես եղել է ժամանակին, պատերազմից հետո, Գերմանիայում: Բայց ո'չ այս որակով: Պարզ է` նա քաղաքական էր, նրանք Գերմանիա էին ուզում: Սրանք ուզում են ի՞նչ. կորպորատիվ շահը ռեալ դարձնել: Ուրիշ ոչինչ: Այս որակն է: Ողբերգություն է երկրի համար, քաղաքական փակուղի է այս վիճակը` նապալյոնների: Նապոլեոնը Ֆրանսիայում այդպես կանե՞ր: Անկապ ասում է` ձեռքս կպավ: Քանի՞ տարեկան է, սուտ է խոսում: Հետո էլ ասում են` հայ ժողովրդի մենթալիտետը այս, այն: Հայը սկզբունք պիտի ունենա, քաղաքական նպատակ եւ Հայաստանի վերածննդի իր տեսլականը պիտի ունենա:

ՀայԱրփի Բաղդասարյան

Տպել
7461 դիտում

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին