Բացի փողոցաշինությունից, 2017-ին Գյումրիում սկսված բոլոր շինաշխատանքները մնացել են անավարտ

Գյումրին գալիք տարում շինհրապարակի է վերածվելու: 2018 թվականին «Կումայրի» պատմական միջուկի վերականգնման ծրագրի շրջանակներում փողոցաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու, միանգամից 4 մեծ փողոց է քանդվելու, որ հիմնանորոգվի: Առաջնային է Շիրազի փողոցի պատմական տեսքի ամբողջացումը: Հենց այստեղ, սակայն, լուրջ խնդիր է ծագել: Նախագծերը պատրաստ են, աշխատանքները հստակեցված, շինարարական մրցույթները հայտարարված են, դրանց իրականացման համար, սակայն գումար չկա:

«Իհարկե սա առայժմ չէի ուզում ասել, բայց երեւի թե կառավարությունը  վերջնական ֆինանսավորման հետ կապված հիմա արդեն պայմանավորվածություն է ձեռք բերում  Համաշխարհային բանկի հետ, բայց  եթե նույնիսկ չեղավ, մենք   պետք է կարողանանք ինչ-որ ֆինանսական միջոցներ գտնել: Երեւի կառավարությունը կմտածի ինչ-որ տեղից  ֆինանսավորելու: Մոտավորապես միայն Շիրազի փողոցը 352 մլն դրամ ենք հաշվել առանց երթեւկության նշանների եւ ինչ-որ կահավորանքների»,-տարեվերջյան ասուլիսում խնդիրը բարձրաձայնեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Գյումրին նաեւ փակ շուկա է ունենալու: Նախկին տարածքում է այն գործելու, որն այս պահին պարսպապատ է եւ փակ՝ տարեսկզբին  մեկնարկած, հիմա արդեն դադարեցված շինաշխատանքների պատճառով:

Կառուցումը չի շարունակվել., քանի որ սեփականատերը՝ «Լենտեքս» ընկերության տնօրեն Կարեն Գոմցյանն, ըստ Սամվել Բալասանյանի,  գումար չունի: «Կումայրի վերածնունդ հիմնադրամը հիմա աշխատում է, ուզում էն էդ հիմնադրամի ֆոնդի մեջ մտցնել հիմա գումարային խնդիր կար, էս պահին ճիշտն ասած սեփականատերը  չունեցավ, խոստացավ, որ պետք է ունենա, չունեցավ, բայց հիմա եղբորն են սպասում, երեւի թե դա կմտնի ֆոնդ եւ մենք կունենանք շատ գեղեցիկ Շահումյան փողոց, որը որ մեր կույրաղիքն է երեւի»,-ասաց Սամվել Բալասանյանը:

Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ եւս մեկ կիսատ մնացած, սակայն Գյումրու համար կենսական նշանակություն ունեցող շինարարության մասին: Մեծ խոստումներով Գյումրի եկած «Սաստեքս» ընկերության տնօրեն Քրիստիան Գելեջին  ոչ այն է խոսքից ետ է կանգնել, ոչ այն է՝ շարունակելու է սկսածը: Տեւական ժամանակ է բանվորներն աշխատավարձ չեն ստացել, կառույցի շինարարությունը կանգ է առած, Գյումրի չեն բերվել նաեւ կարի մեքենաները: Նշենք, որ 12 մլն ԱՄՆ դոլար արժեք ունեցող այս  ներդրումային ծրագրով  Գյումրիում պետք է  հիմնվեր  կարի ֆաբրիկա՝ մինչեւ  800 աշխատատեղով: Որպես տարածք  կառավարությունը  «Սաստեքս» -ին էր տրամադրել  նախկին մարզային հիվանդանոցի շենքը   հարակից տարածքներով:

«Անձամբ Սրմաքեշի հետ ես եմ խոսել, ինքը ասեց, որ ապրիլին կլինի էստեղ,  շատ լավ են  սարքել, բայց հիմա  չեն  շարունակում,  ես էլ եմ անհանգստացած, որովհետեւ  վերջը, 400 մարդ մենակ ուսումնական կենտրոնում էր աշխատելու, այսինքն սա սկիզբն էր, դրանից հետո նրանք խոստացել են հազարավոր աշխատատեղեր,  որովհետեւ հիմա մանվածքային ֆաբրիկան էլ են վերցրել Մարալիկի,  թել են արտադրելու, այնպես որ իրենք անելու են իրենց ծրագիրը, մի քիչ ուշանում է, բայց   մեզ համար էլ էդ ուշացումը շատ վատ է, էլի»,- մտահոգվեց Սամվալ Բալասանյանը:

2018-ին նախատեսվում  է Գյումրին տնակներից ազատելու գործընթացն առավել ակտիվացնել, նաեւ նպատակ Երեւանից արագընթաց մեկ գնացք բերել Գյումրի՝ ներքին տուրիզմի զարգացումը խթանելու համար: «Մոտ երկու ժամում որ գնացքւ հասնի Գյումրի, բոլորն էլ կօգտվեն, խմբերն էլ դրանով կգան-կգնան»,-ասաց Սամվել Բալասանյանը: Միայն թե պետք է ընդգծել, որ զբոսաշրջիկներն ու քաղաք այցելող հյուրերը առաջին դժվարությունը, որ ունենում են, ոչ թե Գյումրի հասնելու փոխադրամիջոցի հետ է կապված, այլ  տարրական մեկ բացթողման: Գյումրիում չկան հասարակական զուգարաններ:  

Խմբերին քաղաք բերող պատասխանատուներն ամենատարբեր հնարքների են դիմում այս հարցը կարգավորելու համար: Օրինակ՝ Հոկտեմբեր կինոթատրոնի մասին պատմելուց  հետո նաեւ ներսում լինելու հնարավորություն են ստեղծում, ներս մտնելուց հետո էլ  հուշում, որ  պատմությունը լսելուց զատ նաեւ կարող են օգտվել տարածքի զուգարաններից: Լվացվում, թարմանում են մինչեւ հաջորդ հարմար կանգառը:

Տպել
8913 դիտում

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին