Վրաց-ռուսական առեւտրային միջանցքները բացվում են. Սերժ Սարգսյանը մեկնում է Թբիլիսի

Վրաստանը պայմանագիր է կնքել Շվեյցարիայի մոնիթորինգային SGS ընկերության, որը ենթադրում է Հարավային Օսիայի ու Աբխազիայի տարածքներով Ռուսաստան ապրանքների փոխադրման հնարավորություն: Սակայն այն գործելու է Կազբեգ-Վերին Լարս ավտոճանապարհին ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանում ասել է, որ համաձայնագիրը Թբիլիսիի շահերից է բխում:

«Թուրքիան, Հայաստանը և մյուս երկրները, որոնք օգտագործում են մեր երկրի տարանցիկ ներուժը, կարող են օգտվել այդ միջանցքից` ֆորս-մաժորային իրավիճակում: Բայց կրկնում եմ, սա ընդամենը միակողմանի ստորագրում է: Մենք շարունակում ենք բանակցել, քանի որ Ռուսաստանի կողմից  առաջադրված որոշ պայմաններ մեզ համար անընդունելի են», - ասել է Կվիրիկաշվիլին:

Համաձայն Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության Շվեյցարիայի մոնիթորինգային SGS ընկերությունը պետք է վերահսկի Աբխազիայի ու Հարավայի Օսիայի տարածքներով Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ տեղի ունեցող ապրանքաշրջանառությունը: Սահմանային անցակետերի միջազգային վերահսկման պայմանագիրը Ռուսաստանըն ու Վրաստանը ստորագրել էին ՌԴ-ից Առեւտրի միջազգային կազմակերպությանը անդամակցելու բանակցությունների շրջանակում:

«Այս միջանցքով ֆորս մաժորային իրավաիճակներում կարող են օգտվել Թուրքիան, Հայաստանը եւ այն պետությունները, որոնք օգտվում են մեր երկրի տարանցման հնարավորություններին: Սակայն ես եւս մեկ անգամ կրկնում եմ, որ սա միակողմանի ստորագրում է: Մենք շարունակում ենք բանակցությունները Ռուսաստանի հետ, քանի որ Մոսկվան մի քանի պայմաններ է դրել, որոնք մեզ համար անընդունելի են», - հայտարարել է Վրաստանի վարչապետը՝ հավելելով, որ այս համաձայնագիրը Վրաստանի ներկայիս կառավարությունը «ժառանգություն է ստացել նախորդից»:

Հիշեցնենք, որ խոսքը Վրաստանի եւ Ռուսասատնի միջեւ դեռեւս 2011 թ-ին կնքված «Առեւտրային միջանցքների» պայմանագրի վերակենդանացման մասին է: Այսպիսով Ռուսաստանն ու Վրաստանը կատարել են մի քայլ, որ տարիների ընթացքում չէր ստացվում իրականացնել: Մոսկվան ու Թբիլիսին կարծես որոշել են՝ շրջանցելով սուր քաղաքական հարցերը, համագերծակցել առեւտրի եւ ճանապարհների վերագործարկման հարցում:

Չափազանցություն չի լինի ասել, որ այս համաձայնությունը կենսական նշանկություն ունի նաեւ Հայաստանի համար՝ հաշվի առնելով Լարսի անցակետի ոչ հուսալիությունը հատկապես եղանակային անբարենպաստ պայմանների ժամանակ: Հայկական բեռները օրերով կամ շաբաթներով կարող են տեղից չշարժվել՝ այսպիսով կաթվածահար անելով միջպետական առեւտուրն ու մարդկանց ազատ տեղաշարժը: Վրաստանի տարածքով է իրականացվում Հայաստանի արտաքին առեւտրի շուրջ 80 տոկոսը:  

Այս համաձայնության ի կատար ածման պարագայում, նշում են փորձագետները, հնարավորություն կբացվի նաեւ Հայաստան-Ռուսաստան երկաթուղու աբխազական հարվածի վերագործարկման համար:

Ավելորդ է ասել, որ աբխազական երկաթուղու վերագործարկումն ու այս երկու ճանապարհների բացումը կարող է ուղղակի զրոյացնել Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ Հայաստանի շրջափակման քաղաքականության տնտեսական հետեւանքները: Ուստի կարելի է սպասել, որ գործընթացի առաջխաղացմանը կփորձեն խոչընդոտել Ադերբաջանն ու Թուրքիան՝ նախ ճնշումներ բանեցնելով Վրաստանի կառավարության վրա: Բացի այդ Անկարան կարող է գործի դնել Աբխազիայի իշխանությունների հետ սերտ կապերը՝ այս ծրագրի վիժեցման համար:

Պատահական չէ, որ Շվեյցարիայի մոնիթորինգային SGS ընկերության հետ պայամանգրի ստորագրումը Վրաստանի խորհրդարանում սուր քննադատության ենթարկեցին ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավորները: Հատկանշական է՝ պայամանգիրը, որը Կվիրիկաշվիլին անվանեց «նախորդ իշխանությունից ժառանգություն», ստորագրվել է հենց այն ժամանակ, երբ «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն էր Միխեիլ Սահակաշվիլիի գլխավորությամբ ղեկավարումը Վրաստանը:

«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը կտրականապես դեմ է Ռուսաստանի հետ առեւտրային ուղիղ կապերի ակտիվացմանը հատկապես Աբխազայի ու Հարավային Օսիայի տարածքներով, ու լոբբինգ է անում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կապերի սերտացումը: Հենց այդ կուսակցության իշխանության տարիներին Ադրբեջանն ու Թուրքիան «եվրաինտեգրացիայի դրոշի ներքո» դարձան Վրաստանի գլխավոր ներդրողներն ու առեւտրային գործընկերները: Այժմ Վրաստանն առեւտրային գրեթե միակողմանի ակխվածության մեջ է Թուրքիայից, իսկ էներգետիկ առումով՝ Ադրբեջանից:

Այս առումով պատահական չէ, որ Ռուսաստանի հետ առեւտրային ուղիների ապաշրջափակմանն ուղղված քայլերի ֆոնին ազդարարվեց դեկտեմեբրի 25-26-ին Վրաստան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախատեսվող այցի մասին: «Վրաստան այցի նպատակը երկարատեւ պայմանավորվածությունների հասնելուն է ուղղված տարբեր կարեւոր հարցերի շուրջ», - վերջերս հայտարարել էր Սերժ Սարգսյանը, փոխանցում են մեր աղբյուրները: Փորձագետների խոսքով, նախագահի այցի ժամանակը շատ ճիշտ է ընտրված:

Տպել
4370 դիտում

192 ընտրատեղամասի վերջնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է՝ ձայների 81.05 %-ով

Դավիթ Խաժակյանն ու Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում են, շնորհավորում են հաղթանակի առթիվ

4/36 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, 8 քաղաքական ուժեր ձայներ չեն ստացել

6/05 ընտրատեղամասում 734 քաղաքացուց 560-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին

էրեբունու 10/49 ընտրատեղամասում եւս բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը

Հայկ Մարությանը 547 քվե ստացավ 01/08 ընտրատեղամասում

էրեբունու 10/50 ընտրատեղամասում 789 ընտրողից 678-ը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին

Ավանի 1/09 տեղամասում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը՝ 569 ձայն, «Լույսը»՝ 95, ԲՀԿ-ն 68 ձայն

Որքան ձայն է ստացել յուրաքանչյուր քաղաքական ուժ. ԿԸՀ հաշվիչը միացել է. արդյունքները՝ ուղիղ

Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար

Երեւանի 8/28 ընտրատեղամասում մի քանի հարյուր ձայնով առաջատար է «Իմ քայլը» դաշինքը

Արաբկիրի 4/38 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 516 ձայն. նախնական տվյալներ

09/18 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է 530 քվե, ԲՀԿ-ն՝ 73, «Լույսը»՝ 59

9/18 ընտրատեղմասում առաջատարը կրկին «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունքներ

«Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում՝ այս պահին. հետեւում են ընտրությունների արդյունքներին

Շենգավիթում «Իմ քայլը» դաշինքը 80,23% է հավաքել. նախնական արդյունք

Երեւանի 7/35 ընտրատեղամասում եւս հաղթում է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

6/51 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տարել. նախնական տվյալ

Նախընտրական շրջանում ամենաշատ մուծումներ է արել ԲՀԿ-ն, ամենամեծ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը

Նորք-Մարաշ համայնքի 9/03 ընտրատեղմասում կրկին առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունք