Կատալոնիայի ընտրություններում բացարձակ մեծամասնություն ստացան անկախականները

23/12/2017 schedule19:00

Իսպանիայի կազմի մեջ մտնող Կատալոնիայի երկրամասում անցկացված ընտրությունների արդյունքում անկախության կողմնակից բոլոր կուսակցությունները միասին 123 տեղանոց նոր խորհրդարանում ստացան 7Օ աթոռ։

Ինչպես գրում է Ամերիակայի ձայնը, այս արդյունքը բարոյական հարված էր Իսպանիայի կառավարությանը եւ վարչապետ Մարիանո Ռահոյին, որը Կատալոնիայի կառավարությունը ցրել էր հոկտեմբեր ամսին այստեղ անկախության հանրաքվե անցկացնելու, այնուհետեւ՝ անկախություն հռչակելու պատճառով։ Հիշեցնենք, որ անկախության հռչակումից հետո Մադրիդը հրահանգել էր ձերբակալել Կատալոնիայի քաղաքական մի շարք գործիչների։

Ներկայումս աքսորյալ է համարվում Կատալոնիայի նախկին նախագահ Կարլես Պուջդեմոնը, որը սկսված ձերբակալությունների օրերին փախուստի էր դիմել դեպի Բելգիա։ Ընտրություններից հետո նա Բելգիայից հայտարարել է. ՝՝Որպես Կատալոնիայի նախագահ, ցանկանում եմ շնորհավորել իմ ժողովրդին ժողովրդավարության ու քաղաքակրթության այս մեծ քննությունը հանձնելու համար՛՛։

Սակայն անկախության կողմնակից կուսակցություններն այս անգամ երկու տեղով զիջում են 2Օ15 թվականի ընտրությունների արդյունքում ստացած աթոռների թվին, եւ առաջին անգամը լինելով, Իսպանիայի հետ միասնության կողմնակից ՝՝Քաղաքացիներ՛՛ կուսակցությունը հաղթող է դուրս գալիս ընտրություններում։ Հարցն այն է, որ այն միայնակ չի կարող կազմել կառավարություն։ Եվ կոալիցիոն կառավարություն կազմելու պատրաստակամությամբ են հանդես գալիս անկախության կողմնակից կուսակցությունները։

Նրանք հայտարարում են նաեւ, որ այժմ ունեն Մադրիդից անկախանալու հանրաքվե հրավիրելու օրինական մանդատ։

Կատալոնիայի անկախության հռչակագիրը չեղյալ հայտարարած Իսպանիայի վարչապետ Ռահոյի կուսակցությունը Կատալոնիայի ընտրություններում տարել է ջախջախիչ պարտություն՝ նախկին 11 աթոռի դիմաց ստանալով միայն 3 տեղ։

Տպել
2349 դիտում

Երեւանում համերգով կնշեն Ազնավուրի 94-ամյակը

Ադրբեջանցիները կոտրել են Աստղիկ Սաֆարյանի ինստագրամի էջը

Պլանային ջրանջատում Երեւանի Կենտրոն վարչական շրջանում

Կաննում Հայոց ցեղասպանության մասին հոլովակը մեծ հետաքրքրություն է առաջացրել (տեսանյութ)

Տնօրենը կաշառք է բաժանել ՀՀԿ-ի օգտին, հետո ետ պահանջել. Դալարի դպրոցում բողոքի ցույց էր

Հայաստանի բասկետբոլի հավաքականը Բեյրութում կմասնակցի միջազգային մրցաշարի

CNN-ի ծավալուն հաղորդում է նկարահանել Հայաստանի մասին

Դուք Ձեր թիմի հետ ձախողել եք. Արմեն Գրիգորյանի պատասխանը Վիգեն Սրագսյանին

Մի քիչ լավ չստացվեց «Շիրակի» պահը. Արտակ Եդիգարյանը՝ «Ալաշկերտի» չեմպիոնության մասին

Ընտրական օրենսգրքի փոփոխությունն արագ, բայց ոչ՝ «ափալ-թափալ». Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել

Տարոն Մարգարյանի հրաժարականի դեպքում նոր քաղաքապետին կընտրի գործող ավագանին

ՊԵԿ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը պաշտոնից հեռանալու որոշում է կայացրել

Էռնեկյանի ընկերությունը սննդի մատակարարից դժգոհություն չի ունեցել. տուժածները լավանում են

Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում հանդիպել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպանի հետ

Արա Բաբլոյանը ընդունել է Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությանը

Յուրա Մովսիսյանը չի գա ՀՀ հավաքական

Լիլիթ Մակունցն այցելել էր Արցախ եւ հանդիպել Բակո Սահակյանի եւ Սերգեյ Շահվերդյանի հետ

«Սոճուտ» դենդրոայգու անբարեկարգ ճանապարհը խանգարում է տուրիզմի զարգացմանը (լուսանկարներ)

Ամասիայում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ու ՀՀ ՏԿԶ նախարարը բրդից թել են մանել