Այսպես էլ է պատահում. ուսուցիչների ավելցուկ եւ դեֆիցիտ

24/12/2017 schedule14:31

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 23-ի համարում

Երեկ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանն ամփոփեց անցնող տարին: 2004 թվականը, որ բավական ծանր էր պարոն Երիցյանի համար՝ բազմաթիվ ստուգումների, պաշտոնանկության մասին շարունակական խոսակցությունների, ասպիրանտների բարձրացրած բողոքի ալիքների պատճառով, նախարարն, ըստ էության, համարեց բարեհաջող: Փաստորեն, ԿԳՆ-ին հաջողվեց անցնող տարում ունենալ ռազմավարական ծրագրեր կրթական բոլոր ուղղություններով, օրենքի նախագծեր ու օրենքներ, եւ եթե, ըստ Երիցյանի, իրենք մի փոքր էլ երազեն, կարող են 2005-ի վերջին ձեռնամուխ լինել կրթության օրենսգրքի ստեղծմանը: Եւ այժմ, թերեւս լուծված համարելով կրթական ոլորտի օրենսդրական բացն ու խնդիրները, ԿԳՆ-ն որոշել է զբաղվել ՏԻՄ ենթակայության նախակրթարաններով ու երաժշտական դպրոցներով:

Երեկ ԿԳ նախարարը հայտարարեց, որ իրենք նախակրթության ոլորտում եւս պատրաստվում են նախագծեր ու մոդելներ մշակել՝ վերափոխելու համար մանկապարտեզների համակարգը: «Այս համակարգի ընդգրկվածությունը 20 տոկոս է, եւ պետք է 80 տոկոսի ընդգրկվածության հարց դրվի: Մենք պետք է փորձենք մոդելներ գտնել եւ նախապատրաստել երեխաների առաջին դասարան գալուն»: Մեր այն հարցին, թե արդյո՞ք սա նշանակում է՝ կրկին 5 տարեկան երեխաներին առաջին դասարան ուղարկելու հարցի բարձրացում, պարոն Երիցյանը հայտարարեց, որ 5 տարեկանների հարցը փակված խնդիր է, այսինքն՝ նման բան չի լինելու: Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում, ըստ Սերգո Երիցյանի, առաջիկա երեք տարվա ընթացքում չի լինի մի ուսուցիչ, որ վերապատրաստված չլինի:  Յուրաքանչյուր 3 տարին մեկ այդ պրոցեսը պետք է կրկնվի:

Պարզվում է, սակայն, որ այսօրվա ուսուցիչներից ոչ բոլորը կկարողանան վերապատրաստվել, քանի որ դպրոցներում ուսուցիչների կրճատումը շարունակվելու է: Ըստ ԿԳ նախարարի՝ բացի որակի խնդրից, իրենք դպրոցներում, ցավոք, ունեն նաեւ թվի խնդիր: «Միջնակարգ կրթությամբ ուսուցիչներ որոշ դպրոցներում դեռ շատ կան»,- ասում էր Ս. Երիցյանը: Փաստորեն, հենց նրանք էլ առաջիկայում գործազուրկ կդառնան: Թե կոնկրետ քանիսն են այս կատեգորիայի ուսուցիչները, պարոն Երիցյանը չմասնավորեցրեց: Եւ չնայած ուսուցիչների այս «ավելցուկին», ԿԳՆ-ն դպրոցներում դեռեւս թափուր տեղեր ունի: Խոսքը կրկին սահմանամերձ եւ բարձրլեռնային շրջանների դպրոցների մասին է: «Անցյալ տարվա 750-ի փոխարեն՝ մենք այս տարի ունենք 250 ուսուցչի թափուր տեղ, բայց այդ թիվն անընդհատ փոփոխվում է:

Մեր ուղարկած ուսուցիչները մեկ տարի աշխատելուց հետո կրկին հեռանում են»,-  ասում էր նախարարը: Նրա կարծիքով՝ սույն խնդիրը կարելի է լուծել միայն մանկավարժական համալսարանում նպատակային ընդունելություն կատարելու միջոցով (այս դեպքում ուսանողները պարտավորվում են բուհն ավարտելուց հետո առնվազն 3 տարի աշխատել մարզերի դպրոցներում): Ուսուցիչների աշխատավարձը, ինչպեսեւ խոստացվել էր, 2005 թվականից կդառնա 50 հազար 700 դրամ (22 ժամ դրույքի դիմաց): Փաստորեն, կրթության համակարգի բյուջեն այս տարի ավելանալու է 17 միլիարդ դրամով, որը հիմնականում ուղղվելու է աշխատավարձերին: Այսպիսով, համակարգի բյուջեն 2005 թվականին կազմելու է 59 միլիարդ դրամ (65 տոկոսի աճ): ԿԳՆ-ն, սակայն, այս ամենով հանդերձ, դեռ պարտքեր ունի քոլեջային եւ բուհական համակարգին: Այնպես որ, չի բացառվում, որ աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ՝ կրթական ոլորտում նոր պարտքեր կուտակվեն:

Ընդունելության քննություններում, ըստ Սերգո Երիցյանի, հաջորդ տարի բովանդակային փոփոխություններ չեն սպասվում: Ինչպես մենք արդեն տեղեկացրել ենք, մեդալակիր դիմորդները եկող տարվանից այլեւս չեն օգտվելու արտոնություններից: Քննական հարցաշարերում սպասվում են միայն կառուցվածքային փոփոխություններ, որոնք միշտ էլ արվում են: «Գուցե մենք փոփոխությունների հիմքեր ունեինք, բայց 2006-07 թվականներին արդեն իրական բարեփոխումներ են սկսվելու, եւ ներդրվելու է գիտելիքների գնահատման նոր համակարգը, ու մենք փորձում ենք խաղի կանոնները դեռ պահպանել»,- ասում էր նախարարը:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք ԿԳ նախարարը հնարավոր է համարում իրական բարեփոխումները «Գիտելիքների գնահատման եւ թեստավորման կենտրոնի» տնօրեն Վանյա Բարսեղյանի հետ, ում մտավոր հնարավորությունների, տեսակետների եւ ընդհանրապես կարողությունների հետ մենք ծանոթացանք «ՀԺ»-ին տված նրա հարցազրույցի միջոցով, եւ արդյո՞ք բարեփոխումներ իրականացնելիս կրկին նման կադրեր են ընտրվելու, Սերգո Երիցյանն ըստ էության չպատասխանեց: Նա ասաց միայն, որ 2005-ի հունվարի 1-ից «Գիտելիքների գնահատման եւ թեստավորման կենտրոնը» կսկսի գործել, եւ ամեն ինչ ցույց կտա ժամանակը: Պարոն Երիցյանը չպատասխանեց նաեւ մեր այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում բժշկական գիտությունների թեկնածուների զորակոչին, եւ արդյո՞ք չի կարծում, որ գիտությունը դրանից խիստ կտուժի:

Փոխարենը նա հայտարարեց, որ 2005 թվականից ԿԳՆ ենթակայության տակ գործելու է կրթության տեսչություն: Այսինքն, աշխատանքի են ընդունվելու տեսուչներ, որոնք ստուգելու են դպրոցները: Տեսչական հիմնարկներ են ստեղծվելու անգամ մարզերում: Մեր հարցին, թե որքան գումար է տրամադրվելու դրա համար, նախարարը պատասխանեց. «Շատ չէ, 20 միլիոն դրամ՝ տարեկան»: Դա նախարարն, ի դեպ, համակարգի ուռճացում չի համարում:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1807 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին