Մոգակա՜ն է. Օսկանյանը՝ փուլայինի ջատագով

24/12/2017 schedule14:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 23-ի համարում

«Չկա արտաքին քաղաքական որոշում, չի եղել եւ ապագայում էլ դեռեւս չի լինելու՝ մինչեւ այս տարածաշրջանում իրավիճակն ամբողջությամբ չփոխվի, որտեղ մենք որոշման արդյունքում բացասական ինչ-որ հետեւանքներ չունենանք: Չկա՛»,-որքան էլ զարմանալի է՝ այս խոսքերի հեղինակը հենց ինքը՝ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն է: Երեկ նա հյուրընկալվել էր ՄԱԱ-ում: Իսկ իր արտաքին քաղաքականության որոշումների արդյունքում, ինչպես բացատրում է այդ քաղաքականությունն իրականացնող պաշտոնյան, Հայաստանը միշտ բացասական հետեւանքներ է ունենում, քանի որ նախ՝ փոքր երկիր է, ռեսուրսներ չունի, 2-րդ՝ այլ երկրներից կախվածությունը  արտաքին քաղաքականության վրա սահմանափակումներ է դնում, 3-րդ՝ Հայաստանը արտաքին քաղաքականություն վարելիս հաշվի է առնում հարեւանների շահերը:

Ընդհանրապես, ՀՀ ԱԳ նախարարի կարծիքով, 100 տոկոսով անկախ արտաքին քաղաքականություն չի լինում, այդպիսին չէ նույնիսկ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը: Իսկ թե Հայաստանը որ երկրից է կախվածության մեջ եւ իր քայլերով հատկապես որ երկրի շահերն է աշխատում չվնասել, իհարկե՝ հասկանալի է, հատկապես որ՝ այդպիսի ապաշնորհ արտաքին քաղաքականության մասին խոստովանությունն արվեց Իրան-Հայաստան գազամուղի եւ այդ հարցում  ՌԴ-ի շահերին չհակասելու համատեքստում: «Ես հասկանում եմ հարցը՝ արդյո՞ք Ռուսաստանը չի թելադրում մեզ: Գիտե՞ք, չի թելադրում, մենք հաշվի ենք առնում ՌԴ-ի շահերը, բայց հիմնականում  կարողանում ենք մեր խնդիրը լուծել: Իսկ այսօր մեր խնդիրը խողովակների դիվերսիֆիկացումն է, եւ այս գազամուղով մենք այդ խնդիրը լուծում ենք»,-ասում էր Վ.Օսկանյանը:

Ըստ նրա՝ միայն նախագահի, իր կամ պաշտպանության նախարարի աթոռին նստած լինելով է հնարավոր զգալ արտաքին քաղաքականության նրբությունները: Կարծում ենք՝ խոսքը տվյալ դեպքում հոտառության նրբության մասին է, որի միջոցով հնարավոր է զգալ, թե ինչն ինչպես է պետք է անել, որպեսզի բանը  հարեւանի թելադրելուն չհասնի: Այսինքն՝ զգալ հարեւանիդ շահերը: Իսկ ահա, մյուս կողմից, ՀՀ ԱԳ նախարարը համարում է, որ ՌԴ պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովը ճիշտ բառ չի օգտագործել հայ-ռուսական լավ հարաբերությունները նկարագրելիս, երբ ՀՀ-ն անվանել է ՌԴ-ի ֆորպոստ: Այս բառը, ըստ Օսկանյանի, հայ-ռուսական հարաբերությունների բնույթը ճիշտ չի արտահայտում, եւ ինքը զարմացել է, որ ոչ ճիշտ օգտագործված այդ բառը շահարկվեց Ադրբեջանի նախագահի մակարդակով:

ՀՀ ԱԳ նախարարը երեկ հորդորեց ընդհանրապես չսեւեռվել այդ բառի վրա եւ հավաստիացրեց, որ կոմպլեմենտարիզմի շնորհիվ՝ Հարավային Կովկասում ամենաանկախ քաղաքականությունը ՀՀ-ն է վարում: «Հայաստանին ոչ ոք ոչինչ չի թելադրում, քանի որ մեր արտաքին քաղաքականությունը հիմնված է կոմպլեմենտարիզմի վրա, մեր մանեւրելու հնարավորությունը շատ ավելի մեծ է, քան մեր հարեւաններինը»,-երեկ հայտարարեց նա: Հիշեցնենք, սակայն, որ Հայաստանի անկախությունը եւ մանեւրներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են «հարեւանների» շահերը: Ի դեպ, ՀՀ ԱԳ նախարարի ներքին զգացողությունը եւ հանգստությունը հուշում են, որ արտաքին քաղաքականության առումով ՀՀ-ն 2004-ը վատ չի փակում: Պարզվում է՝ մենք տարին վատ չենք փակում նաեւ  ԼՂ ճակատում, թեեւ «որոշ վայրիվերումներ», ըստ Վ.Օսկանյանի, եղել են:

«ՀՀ-ի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, մենք պետք է գնանք հարցի ամբողջական լուծման ճանապարհով, բայց մենք մեզ մանեւրելու հնարավորություն պետք է թողնենք»,- երեկ հայտարարեց նա՝ պատասխանելով այն հարցին, թե որոնք են  «փարիզյան» եւ «պրահյան» բանակցությունների սկզբունքները: Օսկանյանը նշեց, որ գրավոր տեսքով նոր առաջարկություններ չեն արվել, այնպես որ՝ սեղանին դրված վերջին փաթեթը դեռեւս քիվեսթյանն է, բայց՝ որի վրա պնդելն այլեւս անիմաստ է: Այսպիսով, երեկ նախարարն արձանագրեց նաեւ, որ ինքը ԼՂ հարցի փուլային եւ փաթեթային լուծումների առումով կոմպլեքսներ չունի:

Մասնավորապես, այն հիշատակմանը, թե ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք լինելով փոխարտգործնախարար՝ ինքը հարցի լուծման փուլային տարբերակի ջատագովն էր, Վ.Օսկանյանը պատասխանեց. «Ես եղել եմ փուլայինի ջատագով, ես այս հարցում կոմպլեքսներ չունեմ, հատուկ մտնում եմ այս խոսակցությունների մեջ, որպեսզի այդ տաբուն ջարդվի: Երբ առաջին նախագահը իմ առաջ դրել էր փուլային տարբերակը, իհարկե՝ ես դա էի քննարկում, պաշտպանում»,- ասում է ներկայումս փաթեթայինի ջատագով Վ.Օսկանյանը: Նա համարում է, որ դիվանագիտությունը հնարավորությունների օգտագործման գործընթաց է, եւ եթե այսօր էլ հարցը փուլային տարբերակով լուծելու հասարակական պահանջ լինի, ինքը, որպես հանրապետության առաջին դիվանագետ, կգնա այդ ճանապարհով, ասել է թե՝ կրկին կդառնա փուլայինի ջատագով:

Ահա՛ այդպես: Սակայն երեկ ՀՀ ԱԳ նախարարը նաեւ ակնարկեց, թե այն լուծումը, որ քննարկվում է այսօր՝ կրկին փուլայինի սկզբունքներով է: Թեեւ, ըստ Վ.Օսկանյանի, այս փուլայինը 1997-ի փուլայինին գերազանցում է, քանի որ ավելին ստանալու հնարավորություն է տալիս: «Այն պայմանագրով, որ պետք է այս հարցին լուծում տալ, մենք կփորձենք ֆիքսել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը կճանաչի միջազգային հանրությունը: Ես մի քայլ առաջ գնամ ու ասեմ, որ կարող է այդ ինքնորոշման իրականացումը ժամանակի առումով չլինել անմիջապես»,-երեկ այսպիսի հույժ գաղտնի բացահայտում արեց նախարարը՝ փաստորեն հասկացնելով, որ ինքնորոշման հարցը միանգամից չի լուծվի, այսինքն՝ կլուծվի ժամանակի ընթացքի, այսինքն՝ փուլային տարբերակով, ոչ թե՝ փաթեթային: 

Հ.Գ. ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ մի շատ ցնցող խոստովանություն եւս արեց. նա ասաց, որ ՀՀ-ում արեւմտյան արժեքների կրողը հենց այսօրվա իշխանություններն են եւ անձամբ ինքը: Այս բացահայտումը նա արեց հատկապես այն ուժերին հիասթափեցնելու համար, որոնք հույս ունեն դառնալ «Արեւմուտքի ֆորպոստը» Հայաստանում:

Աննա Հակոբյան

Տպել
1933 դիտում

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան