Կապրենք՝ կտեսնենք. դաշինքը ձեւավորվում է

24/12/2017 schedule14:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 23-ի համարում

Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը հաստատում է, որ իրենք շարունակում են բանակցությունները «Հանրապետություն» եւ «Ժառանգություն» կուսակցությունների հետ՝ նոր ընդդիմադիր ձեւաչափ ստեղծելու ուղղությամբ: Պարոն Հովհաննիսյանը վստահեցնում է, որ այդ ձեւաչափը բաց է լինելու այն կուսակցությունների համար, որոնք պատրաստ կլինեն իրենց հետ «հավասարը՝ հավասարի» սկզբունքով նստել կլոր սեղանի շուրջ եւ գտնել ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմակայելու հնարավորություններ: «Կարծում եմ՝ այսօր այն պահը չէ, որ պետք է պայքարել սեղանի գլխին կանգնելու համար: Թող ճոռոմ չհնչի, բայց կարծում եմ, որ մարդիկ այսօր պետք է առաջնորդվեն երկրի եւ ժողովրդի խնդիրները լուծելու կարեւորությամբ», - ասում է ՀԱԱԿ նախագահը:

Քանի որ հայտնի է, թե ով չի ուզում «հավասարը՝ հավասարի» սկզբունքով նստել կլոր սեղանի շուրջ, այլ պայքարում է ուղղանկյուն սեղանի գլխին նստելու համար, պարոն Հովհաննիսյանին հարցրինք, թե ինչու իրենց համար ընդունելի չէ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի դիրքորոշումը, որը, դեմ լինելով նոր ձեւաչափին, առաջարկում է օրինական իշխանություն ձեւավորելու խնդրի շուրջ համագործակցել «Արդարություն» դաշինքի հետ: «Նոր գաղափարների, նոր արժեքների, նոր ալիքի համար անհրաժեշտ է այդ գաղափարները կրող, հանուն դրանց պայքարելու պատրաստ նոր դաշինք: Իսկ «Արդարությունը» ունի իր խորհրդարանական խմբակցությունը, եւ քանի դեռ կա այս ԱԺ-ն, այդ խմբակցությունը կարող է գոյություն ունենալ», - ասում է պարոն Հովհաննիսյանը:

Իսկ արդյո՞ք այդ նոր գաղափարները, նոր արժեքներն ընդամենը արտաքին քաղաքականության մեջ ավելի շատ Արեւմուտքին նախապատվություն տալը չէ: Ըստ պարոն Հովհաննիսյանի՝ խնդիրը չպետք է նեղացնել եւ դարձնել միայն արտաքին քաղաքական կողմնորոշման հարց: Նա առաջարկում է խնդրին նայել ավելի ընդգրկուն. «Մենք ուզում ենք, որ մեր երկիրն առաջ ընթանա, մեր ժողովուրդը բարեկեցիկ ապրի: Մենք ուզում ենք, որ երկրում հարգվեն մարդու իրավունքները, լինի խոսքի եւ մամուլի ազատություն, որ մեր երկրի քաղաքացին իրեն երկրի տեր զգա: Իսկ որտե՞ղ են այդ արժեքները: Իհարկե՝ ոչ Ռուսաստանում, այլ Արեւմուտքում: Դրա համար է, որ նման արժեքային համակարգի կողմնակիցներին անվանում են արեւմտամետներ: Հենց այդ արժեքները խորացնելու, մեր երկրում մնայուն դարձնելու համար է, որ մենք կողմ ենք եվրաինտեգրացիային:

Երկրի անվտանգության համակարգը հուսալի դարձնելու համար է, որ կողմ ենք Հայաստանի անդամակցությանը այնպիսի կայացած դաշինքի, ինչպիսին ՆԱՏՕ-ն է, ռազմաքաղաքական եւ տնտեսական հարաբերությունների լայն դաշտի ձեւավորմանը Միացյալ Նահանգների հետ»: Իսկ արդյո՞ք իրենց արեւմտամետության արտահայտություն չէ նաեւ, որ նոր ձեւավորվող ընդդիմությունը իշխանափոխության հարցում իր հույսը կապում է ոչ թե Ռուսաստանի, այլ Արեւմուտքի աջակցության հետ: Անդրադառնալով այս խնդրին՝ պարոն Հովհաննիսյանն ասում է. «Եթե նման խնդիր կա, ապա մեղավորը դարձյալ իշխանություններն են, որոնք ընդդիմությանը զրկել են գործելու իրավունքից: Նրանք ստեղծել են անելանելի փակուղային վիճակ, որից դուրս գալու ելքը շատերը տեսնում են արտաքին ուժերի աջակցությամբ իրականացվելիք հեղափոխության մեջ»:

Խոսելով նոր դաշինքի ձեւավորման հնարավոր ժամկետների մասին՝ պարոն Հովհաննիսյանը ասում է, որ իրենք չափազանց լուրջ են վերաբերվում դրան եւ նախապատրաստվում են ամենայն մանրամասնորեն՝ հասարակությանը հերթական հիասթափությունը չպատճառելու նպատակով: «Մենք չենք ուզում, որ լինի այնպես, ինչպես եղավ ավանդների վերադարձման դեպքում. երբ մարդկանց հույս ներշնչեցին, թե ահա ուր որ է ձեր գումարները կվերադարձնենք, բայց պարզվեց՝ իրականում ամենեւին էլ կարեւորը ավանդներն ու ավանդատուները չեն: Ուղղակի ինչ-որ մեկը պատվեր է կատարում, մյուսը խաղեր է տալիս, երրորդը զբաղված է դիմացինին փչացնելով:

Մենք հասկանում ենք, որ միայն հասարակության վստահությունը վայելելու դեպքում է հնարավոր իշխանափոխություն իրականացնել: Մեր դաշինքը կներկայացնի իր ծրագրերը, պատրաստ կլինի առաջնորդելու հասարակությանը, բայց դրա համար պետք է, որ հասարակությունը վստահի դաշինքին, հավատա մեր ծրագրերին եւ կանգնի մեր կողքին», - պնդում է պարոն Հովհաննիսյանը: Ինչպես «Արդարություն» դաշինքի դեպքում, նոր ձեւավորվող դաշինքի դեպքում եւս՝ նախապես չի որոշվելու, թե ով է առաջնորդը: «Մենք ստեղծում ենք հավասարների դաշինք, որը սկսելու է գործընթացներ: Միայն այդ գործընթացների ընթացքում պարզ կլինի, թե ով է առաջնորդը, ով է, որ մեզանից մեկ քայլ առաջ է: Կարծում եմ՝ առաջնորդին կորոշի դիպվածը», -վստահ է Հ.Հովհաննիսյանը:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
2429 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին