Հաջորդ տարի ԵԱՏՄ երկրների քաղաքացիների կյանքը փոփոխող որոշումներ կլինեն. Տիգրան Սարգսյան

24/12/2017 schedule19:30

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը բելառուսական Belta գործակալության թղթակցի հետ հարցազրույցում խոսել է եվրասիական ինտեգրման հիմնական տենդենցների, թվային օրակարգի, էներգետիկ շուկաների եւ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի առաջիկա փոփոխությունների մասին:

-Տիգրան Սուրենովիչ, համառոտ ինչպե՞ս կորակեիք անցնող տարին եվրասիական ինտեգրման տեսանկյունից: Այն կարելի՞ է հաջող համարել, թե՞ ինչ-որ սպասելիքներ չիրականացան.

-Այս տարի մենք գրանցել ենք աճի տրաֆիկ: Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում, տարվա ամփոփիչ տվյալներով ՀՆԱ-ի,  արդյունաբերական արտադրանքի եւ առեւտրի աճ է գրանցվել ինչպես միության ներսում, այնպես էլ արտաքին առեւտրային գործընկերների հետ: Օրինակ` փոխադարձ առեւտրի աճը կազմել է 27 տոկոս այս տարվա 10 ամիսների ընթացքում, այսպիսի տեմպեր մենք վաղուց չէինք գրանցել: Այսպիսի ցուցանիշի համար որպես ազդող գործոններ են հանդիսացել համաշխարհային տնտեսության վերականգնումը, ազգային ռեֆորմն ու մեր միության ինտեգրացման պոտենցիալը: Մեր առջեւ դրված հիմնական խնդիրը բարձր ցուցանիշների պահպանումն է ու ինտեգրացիոն գործընթացների խորացման ապահովումը, դրանց արագ կազմակերպումն ու ԵԱՏՄ տնտեսության զարգացումը:

-Ընթացիկ տարում բարձրագոչ քննարկումներ էլ տեղի ունեցան ԵԱՏՄ երկրների միջեւ: Օրինակ, Բելառուսը եւ Ռուսաստանը տարաձայնություններ ունեին Բելառուսի կաթնամթերքի եւ մսամթերքի մատակարարման, Ղազախստանը եւ Ղրղզստանը ` իր սահմանով անցկացվող ապրանքների տեղաշարժի վերաբերյալ: Նման տարաձայնությունները ԵԱ պայմանագրի՞ թերությունների մասին են, թե՞ ավելի շուտ, մասնավոր խնդիրներ.

-Նման քննարկումները միայն այս տարի չեն եղել, դրանք եղել են նախորդող տարին, կլինեն եկող տարի եւս: Երբ ընդհանուր շուկա կազմելու եւ միասնական տնտեսական միջանցք ունենալու նման բարդ խնդիրներ են լուծում պահանջում, կամաց-կամաց պետք է տեղի ունենա մի քանի ֆունդամենտալ ուղղություններով մերձեցում` օրենսդրության հավասարակշռում, կազմված քաղաքական եւ տնտեսական համաձայնությունների իրականացում, առանց սահմանափակումների գործող շուկայի կազմակերպում, հավասար մրցակցային պայմանների ապահովում եւ ամենակարեւորը` մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման սանդղակների հավասարեցում: Եթե այս գործոններից որեւէ մեկը չի համընկնում, կոնֆլիկտային իրավիճակներ կարող են ստեղծվել: Սա նշանակում է, որ մենք երկար ճանապարհ ենք անցնելու մեր միության զարգացման ու ինտեգրացիայի խորացման համար: Մյուս կողմից` նման կոնֆլիկտային իրավիճակներն են թույլ տալիս երեւան հանել կարեւոր առաջադրանքներն ու կազմել ծրագրեր` մեր երկրների մերձեցման համար: հենց սրանում է կայանում մեր առաջ շարժվելու լոգիկան:

-Ձեր կարծիքով, ԵԱՏՄ պայմանագրում փոփոխություններ կատարելու պահը հասունացե՞լ է, թե՞ դեռ վաղ է այդ մասին խոսել.

-Ինձ թվում է, հասունացել է: մեր 3 տարվա փորձը արդեն  նեղ շրջանակներ է բացահայտել, ցույց տվել փաստաթղթերի նորմերի կիրառման դրական ու բացասական կողմերը, բացի այդ, ես կարծում եմ, շարունակ պետք է կատարաելագործել համագործակցության պայմանագրերը: Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում եւ մեր շուրջ կատարվող բոլոր տնտեսական ոլորտի փոփոխությունները չենք կարող աչքաթող անել, պետք է արձագանքել մարտահրավերներին, այդ թվում եւ գլոբալ:

ԵԱՏՄ-ում աշխատում է հատուկ խումբ, որը երկրների հետ համատեղ զբաղվում է մի շարք փոփոխությունների առաջարկներով: Կարծում եմ` հաջորդ տարի կներկայացնենք առավել փոփոխված համաձայնագրի տաբերակը: Օրինակի համար կարող եմ նշել թվային տնտեսությունը, այն համաձայնագրում ներառված չէ, բայց այն կարեւոր գլոբալ թրենդ է, որը փոխում է մեր կյանքը:

-ԵԱՏՄ-ն կարիք ունի՞ հավելյալ լիազորությունների.

-Այո, ու ինչքան շուտ համալրվի լիազորությունների շրջանակը, այդքան էֆեկտիվ կլինի հետագա աշխատանքը: Ակնհայտ է, որ պետք է ընդլայնել ԵԱՏՀ կոլեգիայի կազմը, որը ենթադրում է նաեւ պատասխանատվության բարձրացում: Բացի այդ, էլի հարցեր կան. Երբ մենք ամեն ամիս հավաքում ենք մեր վարչապետներին, նրանք պետք է ոչ թե տեխնիկական, այլ ստրատեգիական հարցեր քննարկեն: Լիազորությունների շրջանակի ավելացման եւս մեկ խնդիր կա, այն է`մեր միության չափազանց բյուրոկրատական լինելը: Երբեմն հասարակ հարցերի լուծման համար մենք 6 ամիս ենք ծախսում, քանի որ պետք է անցնենք չափազանց բարդ համաձայնության գործընթացներ: Հարկավոր է նաեւ հավելյալ ֆինանսական լծակների ձեռք բերում, որոնք շարժունակության մեջ կդնեին համագործակցությունը:

-Գուցե ես սխալվեմ, բայց ինձ թվում է, որ միության 5 երկրների` Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Ռուսաստանի քաղաքացիները չեն զգում, որ ապրում են մեկ ընդհանուր միության մեջ: Իսկ ի՞նչ է պետք անել, որպեսզի նրանք իրենց ԵԱՏՄ-ի անդամների նման զգան.

-Ես այլ կերպ կձեւակերպեի, այդ երկրների քաղաքացիները զգում են, որ ընդհանուր միության մեջ են ապրում, բայց նրանց հիասթափեցնում է, որ դեռեւս այնտեղ շատ խոչընդոտներ կան: Իմ կարծիքով, մեզ միավորում է ընդհանուր անցյալը, մշակութային մտածողությունը, շատ հարցերի ու խնդիրների մենք նույն կերպով ենք նայում, ունենք նույն արժեհամակարգը, մեզ միավորում է ռուսերեն լեզուն: Այսինքն` մեկ միության մեջ զգալու գործոնները շատ են, բայց երբ կան խնդիրներ, դրանք հիասթափեցնում են: Շատ կարեւոր քայլ եղավ 5 երկրների աշխատանքային միգրացիայի խնդրի լուծումը: Այժմ կարելի է անցնել աշխատանքի առանց դրա համար թույլտվություն ստանալու գործընթացների:  Իհարկե, շատ կան գործոններ` զգալու համար միության շրջանակը, ներառյալ վարորդական իրավունքի, կենսաթոշակային եւ այլ խնդիները, մենք աշխատում ենք այս ուղղությամբ: Կարծում եմ` հաջորդ տարի կընդունենք որոշումներ, որոնք 5 երկրների քաղաքացիների կյանքի վրա դրական ազդեցություն կունենան:

-Իսկ թվային օրակարգի իրագործումը, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կփոխի միության երկրների կյանքը.

-Թվային տեխնոլոգիաների ներդրման էֆեկտիվության գնահատման տարբեր մեթոդներ կան: Գոյություն ունեն փորձագետների հաշվարկներ, որոնք ցույց են տալիս, որ բեռնափոխադրումների ու շրջանառության թվայնացումը երկաթուղաին տրանսպորտով, արտադրական ծավալների 40 տոկոս արդյունավետության բարձրացում է ապահովում: Քչանում են նաեւ փոխադրումների ժամկետները: Ինձ համար ակնհայտ է, որ եթե մենք չընդունենք թվային օրակարգը, այն նոր խոչընդոտների պատճառ կհանդիսանա մեր ընդհանուր շուկայում:

Ամբողջական հարցազրույցը` Belta-ի կայքում:

Տպել
8728 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին