ԵՊՀ գործունեության ցածր գնահատականը չի փոխվում.անփոփոխ են նաեւ ռեկտորը եւ խորհրդի նախագահը

Երեւանի պետական համալսարանում հոգաբարձուների խորհրդի այսօր կայացած տարեվերջյան նիստում, որը վարել է նույն խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, համալսարանի 2016-2017 ուսումնական տարվա գործունեությունը գնահատվել է բավարար:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։

Արխիվային տեղեկատվությունը վկայում է, որ Մայր բուհի գործունեության գնահատականը բավարարից բարձր չի եղել նաեւ նախորդ տարիներին: Նույն միջոցառման վերաբերյալ 2016 թվականի վերջին պաշտոնական հաղորդագրությունը փոխանցում էր. «Խորհրդի անդամները քննարկել եւ հավանության են արժանացրել 2015-2016 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը՝ համալսարանի գործունեությունը հաշվետու ժամանակաշրջանում գնահատելով բավարար»:

2015 թվականին` ԵՊՀ խորհրդի նիստի տարեվերջյան միջացառումից հետո պարզ էր դարձել, որ ինչպես պաշտոնական հաղորդագրությունների տեքստերը գրեթե չեն փոփոխվում, նույնն է մնացել նաեւ ԵՊՀ գործունեության գնահատականը: «Տարեվերջյան նիստում խորհրդի անդամները քննարկել եւ հավանության են արժանացրել 2014-2015 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը՝ համալսարանի գործունեությունը հաշվետու ժամանակաշրջանում գնահատելով բավարար»,- մասնավորապես ասվում է այդ տարվա հաղորդագրության մեջ:

Մայր  բուհի աշխատանքը ԵՊՀ խորհրդի նիստում բավարար է գնահատվել նաեւ ավելի վաղ: 2012-ին, օրինակ, դարձյալ հայտարարվել է. «Նիստում քննարկվել եւ հավանության է արժանացել 2011/2012 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ համալսարանի ռեկտորի հաշվետվությունը: Խորհրդի անդամները հավանություն են տվել նաեւ 2010-2014թթ. ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով 2011/2012 ուստարում նախատեսված գործողությունների կատարման, ինչպես նաեւ համալսարանում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի համալիր միջոցառումների կատարման վերաբերյալ բուհի ռեկտորի հաշվետվություններին: ԵՊՀ 2011/2012 ուսումնական տարվա գործունեությունը խորհրդի անդամների կողմից գնահատվել է բավարար»:

Կամ՝ 2008-ի դեկտեմբերին տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. «Խորհրդի անդամների կողմից համալսարանի 2007-2008թթ. ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունը հավանության է արժանացել եւ գնահատվել բավարար»:

Նկատենք, որ չնայած Երեւանի պետական համալսարանում շարունակաբար առկա «բավարար կայունությանը», ռեկտոր Արամ Սիմոնյանը 2015 թվականի ամռանը բուհը ղեկավարելու հնարավորություն էր ստացել նաեւ երրորդ ժամկետում: Այդ իրավունքը առաջ էր եկել Երեւանի պետական համալսարանի կարգավիճակի փոփոխությունից հետո, երբ ԵՊՀ-ն ՊՈԱԿ-ից դարձել էր հիմնադրամ: ՊՈԱԿ-ների դեպքում ռեկտորը կարող է պաշտոնավարել միայն երկու ժամկետ՝ 5-ական տարով: Այժմ Արամ Սիմոնյանը թեւակոխել է ԵՊՀ-ի ղեկավարման երկրորդ տասնամյակը:

Սերժ Սարգսյանը նույնպես կարծես անփոխարինելի է որպես ԵՊՀ խորհրդի նախագահ: 2015-ի ապրիլին էլ նա վերընտրվեց նույն պաշտոնում՝ դարձյալ փաստորեն, առաջընթաց չապահովելու երաշխավորը լինելու համար:

Տպել
3222 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ