Առաջին հորիզոնականի համար պայքարում են «Արմենիան» և «Շանթը». հարցում

«Հայական ժամանակ»- ը հարցումներ է անցկացրել մայրաքաղաքի բնակիչների շրջանում, պարզելու, թե հայկական որ հեռուստաալիքներն են նախընտրում դիտել ընդհանրապես եւ Ամանորին՝ մասնավորապես, կամ, առհասարակ դիտո՞ւմ են, թե՞՝ ոչ: Պարզվում է, մեր հասարակության մեծամասնությունը հեռուստացույց չի դիտում, իսկ նայողներն էլ նախապատվությունը տալիս են ոչ հայկական ալիքներին՝ հիմնականում ռուսականներին՝ պարզաբանելով, որ ավելի հետաքրքիր են ռուսական թե՛ երաժշտական, թե՛ հումորային ծրագրերը: «Հեռուստացույց չեմ նայում, բայց ծնողներս տանը նախընտրում են ռուսական հաղորդումներ նայել, ավելի հետաքրքիր են, հումորային մասերն ավելի զվարճալի են»,- այսպես էին հարցվածները բացատրում իրենց նախընտրությունները:

Հարցվածների մեծ մասը հայկական հեռուստաալիքներով հեռարձակվող հաղորդումները որակեցին նյարդայնացնող և անորակ,  ասելով, որ քիչ թե շատ նախապատվությունը տալիս են «Արմենիա» և «Շանթ» հեռուստաալիքներին, որոնք համեմատաբար ունեն մի քանի հաղորդաշարեր, որ կարելի է դիտել:  Առաջին հորիզոնականի համար դեռևս պայքարում են  «Արմենիան» և «Շանթը», իսկ Հայկական առաջին հեռուստաալիքը, համենայնդեպս, մեր հարցման մի քանի տասնյակ մասնակիցների մեջ, շատ քչերն են դիտում:  Տարեց մարդկանց մեծամասնությունը նախապատվությունը տալիս է «Շանթին»: «Արմենիա» նախընտրողներն ասացին, որ  այստեղ հաղորդումների որակը ամենալավն է:

Հեռուստացույց չնայողների մի մասն էլ մեկնաբանեց, որ զբաղվածության պատճառով չեն կարողանում դրան ժամանակ հատկացնել:  «Վերջին տարիներին հեռուստացույց չեմ նայում, իմ ներքին խմորումների հետ է կապված: Հիմա հեռուստատեսությունը ողողված է հնդկական կամ այլ սերիալներով, միակ սերիալը, որ ամբողջ կյանքիս ընթացքում նայել եմ «Ստրկուհի Իզաուրան» էր»,- ասաց մեր հարցման մասնակիցներից միջին տարիքի մի տղամարդ: 

«Հայաստանում հեռուստաընկերություններից շատերը կայացման փուլում են, փնովելու առիթներ շատ կան, ոչ մի դաստիարակող բան չկա, տոկոսային առումով ավելի շատ մարդու դեմ են ուղղված  հաղորդումներն ու  ֆիլմերը, կլիպները անորակ, երգիչները երեք նոտայի վրա  կայանում են, մեր նյարդերի հաշվին»,- ասաց մասնագիտությամբ նկարիչ, սակայն արագ սննդի կետերից մեկում աշխատող միջին տարիքի տղամարդը:  

«Ամանօրյա տարբեր ծրագրեր նայում եմ, եթե հասցնում եմ»,- այսպես էին մեկնաբանում հիմնականում կանայք: Երիտասարդների խոսքով, տվյալ տարուց է կախված, թե որ ալիքով կնայեն ամանորյա հաղորդումները:  «Նայած թե՝ որի ծրագիրը ավելի լավը կլինի»,- ասում են նրանք:

Հեռուստացույց նայողներին ամենաշատը  նյարդայնացնում են գովազդները. «Մինչև մի բանը ուզում ես հասկանաս, գովազդ, մինչև երկրորդն ես ուզում հասկանալ, էլի գովազդ», ասում են նրանք:

«Շանթն եմ սիրում նայել, որովհետև «Իչայի» ու «Հարսիկի» սերիալներն են ցույց տալիս, շատ ենք սիրում դրանք»,- ասում է մի տարեց կին, որը չցանկացավ իր անունը նշել:

«Հեռուստեսություններից նախընտրում եմ «Արմենիան», որովհետև հումորներն ու հաղորդումները ավելի լավն են» ասում է ուսանողուհի Արևիկը:

«Արմենիա» նախընտրողները հիմնականում հաղորդումների  որակյալությունն են շեշտում: «Շանթ» ավելի շատ սերիալների համար  են դիտում:

Հարցվածներից տիկին Անահիտն ասաց, որ հիմնականում «Շանթն» է նայում. «Երկու տղաներս էլ բանակում էին, այդ ժամանակ «Շանթով» «Բանակում» հեռուստասերիալն էին հեռարձակում, տղաներիս կարոտը դրանից էի առնում: Հիմա էլ են այդ սերիալը ցույց տալիս, մի փոքր այլ ֆորմատով ու էլի նայում եմ», ասում է նա: 

«Հիմնականում «Արմենիա» ենք նայում, բայց թե «Յուքոմը» ամանորյա «նվեր» արեց, ծրագրերը խառնեց, հիմա շատ հաղորդումներ ու ֆիլմեր չենք կարողանում նայել», ասում է ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Արսենը:

Ելնելով մեզ տրված բազմաբովանդակ ու տարբեր պատասխաններից, պայմանականորեն կարելի հետևյալ բաժանումն անել՝ հասարակության մի շերտ բացասաբար է վերաբերվում հայկական հեռուստաալիքներին և ամոթալի է համարում դրանց միջոցով լրահոսին հետևելը, կամ որևիցե հաղորդաշար նայելը: Երկրորդ շերտը սերիալ նայողներն են, ովքեր և հայկական, և հնդկական սերիալների պոտենցիալ սպառողներ են: Երրորդ և ամենափոքր շերտն էլ  հեռուստացույց դիտող եւ տեսածի մասին վերլուծություններ, գնահատականներ չտվողներ են:

Աղունիկ  Հովհաննիսյան 

Տպել
1582 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին