Ախպեր, դե Ալեք Մանուկյանով գնա. Սերժ Սարգսյանի անվտանգությամբ մտահոգ աշխատակիցը՝ դասախոսին

25/12/2017 schedule20:20

Հայտնի բան է, որ երբ Սերժ Սարգսյանը ժամանում է որեւէ վայր, հարակից փողոցներում երթեւեկությունը կաթվածահար է լինում, իսկ մուտքը տվյալ շինություն դառնում է անհնար:

Այսօր էլ, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանը Երեւանի պետական համալսարանում էր: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի կարգավիճակով նա մասնակցում էր այդ խորհրդի նիստին, ինչը  նշանակում է, որ բուհում աշխատանքները որոշակիորեն խաթարվել են:

Երեւանի պետական համալսարանի դոցենտ Սամվել Կարաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում նկարագրել է, թե ինչպես է բուհում ընթացող նիստի ժամանակ փորձել աշխատավայր հասնել (ԵՊՀ մեկ այլ մասնաշենքում) եւ ինչպես են իրենց պահել անվտանգության աշխատակիցները:

Դասախոսի գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

Այսօր սովորականի պես գնացի համալսարան (դե ես աշխատում եմ այնտեղ՝ արդեն 33 տարի)։ Տարածք մտնելու պահին առջեւումս հայտնվեց անվտանգության (ոչ իմ անվտանգության, պարզ է) աշխատակիցը եւ արգելեց մուտքս։ Գլխի ընկա՝ անսովոր ամայությունը եւ հեռվից երեւացող սեւ ու հսկա մեքենաները, ինչպես նաեւ հատուկ ջոկատայինների ավտոբուսը հուշեց, որ համալսարանում հոգաբարձուների խորհրդի նիստն է ընթանում (զվարճալի զուգորդություն է, չէ՞)։ Այնուամենայնիվ, փորձեցի՝ ներկայանալով եւ ասելով այն, ինչից այս գրառումս սկսեցի։ Անվտանգության (ոչ իմ) աշխատակիցն ինձ առաջարկեց՝ «Ա՛խպեր դե Ալեք Մանուկյանով գնա»։ Հանգիստ խնդրեցի ինձ նման կերպ չդիմել։ Ասաց՝ ես «ա՛խպեր» չեմ ասել։ Շրջվեցի դեպի իր կողքին կանգնած ոստիկանության ենթասպան՝ նա անվտանգության (ոչ իմ) աշխատակիցների նախանձելի համերաշխությամբ հաստատեց, որ նման բան չի ասվել (այո, այո, դուք է՞լ հիշեցիք ոստիկանների ցուցմունքով դատապարտվածներին)։ Զսպելով նողկանքս, հեռացա։

...Իսկ մենք այս օրերին լուրջ-լուրջ քննարկում ենք բարձրագույն կրթության նոր օրինագծում բուհական ինքնավարության եւ ակադեմիական ազատությունների ընդլայնման մասին կետերը։ Չի բացառվում, որ շրջափակման օղակում ընթացող նիստում հենց այդ պահին էլ խոսվում էր դրա մասին...
Դե ինչ ասեմ՝
Vivat academia!
Vivant professores!

Տպել
3935 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)