2017-գնաց, Հայաստանի շալակած բեռը մնաց. խմբագրական

Տարվա վերջին աշխատանքային օրերն են, եւ ճիշտ ժամանակն ամփոփելու անցած տարին, տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումներն ու կորուստները, հաջողություններն ու անհաջողությունները: Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացու կյանքում 2017 թվականը, թերեւս, էական փոփոխություններ չբերեց, կյանքը, ինչպես ասում են, չլավացավ, երկիրն էլ երկիր չդարձավ: Մարդիկ շարունակեցին մաքառել օրվա հացի խնդիր լուծելու համար, ոմանց մոտ դա ավելի հաջող ստացվեց, որովհետեւ քայլեցին ժամանակին համընթաց, նոր հմտություններ ձեռք բերեցին, կրթվեցին եւ զարգացան: Մյուսները, ի սկզբանե զուրկ լինելով նման հնարավորություններից, մնացին գործատուների «բարեխղճության» հույսին եւ տարին անցկացրին շաբաթվա մեջ 6 օր, օրական 12 ժամ տաժանակիր աշխատելու եւ 80-100 հազար դրամ աշխատավարձ ստանալու հույսին: Բոլոր նրանք, ովքեր ապրում եւ աշխատում են այս պայմաններում, սրտատրոփ սպասեցին հերթական ընտրություններին, որի ժամանակ ստացան իրենց բաժին 10 հազարական դրամը, բազմանդամ ընտանիքների դեպքում՝ ձեռք բերեցին մեկ ամսվա աշխատավարձի չափ գումար եւ դրանով մխիթարվեցին, ընկղմվելով նույն անմարդկային առօրյայի մեջ:

Հայաստանի քաղաքական կյանքում խոշոր իրադարձություններ, ինչ խոսք, եղան, ինչպես խորհրդարանական ընտրություններն ու կառավարման նոր՝ խորհրդարանական մոդելին անցնելը: Պետական ինստիտուտները, քաղաքական ուժերն ու կուսակցությունները ռազմավարական ծրագրեր մշակեցին, ելույթներ ունեցան, գեղեցիկ եւ ամպագոռգոռ տեքստեր, որոնք երեւի մի օր նաեւ իրականություն կդառնան, բայց երբ կգա այդ օրը՝ առայժմ դժվար է ասել: Մի բան պարզ է, Հայաստանի Հանրապետությունն ու իր քաղաքացին մուտք են գործում Նոր տարի նախորդ տարիներից կուտակած խնդիրների ծանրության տակ կքած՝ առջեւում ունենալով նորանոր մարտահրավերներ:

2018-ը կսկսվի կրկին քաղաքական խոշոր իրադարձությամբ, որը բեկումնային կլինի պետության եւ քաղաքացու հետագայի համար: Ավարտվում է Սերժ Սարգսյանի նախագահության 10-ամյակը: Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության տրամադրությունները Սերժ Սարգսյանին տանում են դեպի կառավարման երրորդ ժամկետ՝ վարչապետի պաշտոնում: Եթե նման բան տեղի ունենա, եւ Սերժ Սարգսյանը իշխանությունը չհանձնի, հետեւանքներն ուղղակի աղետալի կլինեն: Հայաստանը կհայտնվի հետխորհրդային բռնապետությունների կողքին, որտեղ իշխանությունն այդպես էլ չի փոխվում: Հանրապետականներն ու մերձհանրապետական շրջանակները սիրում են անընդհատ հիշեցնել ղարաբաղյան հակամարտության մասին, ասել, որ պատերազմի մեջ գտնվող երկրում սա չի կարելի, նա չի կարելի, երկրում անկայունություն չի կարելի, ներքին խժդժություններ չեն կարելի, քաղաքացիական շարժումեր չեն կարելի, թանկացումներից դժգոհել չի կարելի եւ այլն, եւ այսպես շարունակ:

Եթե խոսենք հանրապետականների լեզվով, ապա պատերազմի մեջ գտնվող երկրի բնականոն զարգացման ընթացքը տորպեդահարել չի կարելի, բռնապետություն հաստատել չի կարելի, թեկուզ փափուկ եւ ժողովրդավարական ինստիտուտներով քողարկված: Պատերազմի մեջ գտնվող երկրում քաղաքացու իրավունքները ոտնահարել չի կարելի, քաղաքացու եւ նրա երեխայի օրվա հացի հաշվին հարստանալ չի կարելի, քաղաքացուն ընտրակաշառքի տեսքով ողորմություն վերցնելուն դրդել չի կարելի: Պատերազմի մեջ գտնվող երկրում անարդարություններ հանդուրժել չի կարելի, քաղաքացիներին անարդարությունից փախչելու համար օդանավակայանն ու Ռուսաստան տանող գազելների տեղը ցույց տալ չի կարելի: Պատերազմի մեջ գտնվող երկրում սեփական քաղաքացուն խաբել չի կարելի: Եվ եթե ասվել է, որ սահմանադրական փոփոխությունները եւ կառավարման պառլամենտական մոդելին անցումը չի արվել միայն մի նպատակի՝ Սերժ Սարգսյանի համար իշխանությունը պահելու հնարավորություն ստեղծելու համար, ապա պետք է կյանքով եւ գործունեությամբ սա ապացուցել:

Դա հնարավոր է միայն մի պարագայում, եթե 2018-ի ապրիլից ՀՀ վարչապետ դառնա ցանկացած մեկը, միայն ոչ՝ Սերժ Սարգսյանը:  Հանրապետականների խմբակային լացուկոծը, թե Սերժ Սարգսյանից բացի այլ առաջնորդ, անվտանգության երաշխավոր, ղարաբաղյան հարցով բանակցող իրենք չեն կարող պատկերացնել, թե իբր նման մարդ ամբողջ Հայաստանում հնարավոր չէ գտնել, պարզապես նվաստացուցիչ է, եթե ոչ Հանրապետականի, ապա ամբողջ երկրի եւ ժողովրդի համար է նվաստացուցիչ: Եվ խոսակցությունները, թե սահմանադրական փոփոխություններն արվում էին բացառապես ազնիվ նպատակներով, երկրի եւ ժողովրդի շահերից ելնելով, պարզապես հիմա իրավիճակ է փոխվել եւ անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի նախագահական երկու ժամկետի ավարտից հետո Սերժ Սարգսյանը նաեւ վարչապետ ընտրվի, իսկապես ծիծաղելի են: Կամ ավելի ճիշտ, դրանք ծիծաղելի կլինեին, եթե այդքան ողբերգական հետեւանքներով հղի չլինեին:

Եթե ոչ արմատական, ապա գոնե զգալի փոփոխությունների անհնարինությունը հանրության շրջանում ստեղծում է հենց Սերժ Սարգսյանի ասած «գաղջ մթնոլորտը»: «Միեւնույն է, ոչինչ չի փոխվելու» ձեւակերպումը հենց այն ճահիճն է, որից ելքը կամ արտագաղթն է, կամ զինված հեղաշրջման նպատակադրումը, կամ էլ չմոտիվացված գոյատեւումը:

Բայց մարդկության փորձը ցույց է տալիս, որ քիչ չեն դեպքերը, երբ այդ ճանապարհով գնացող ժողովուրդները ինչ-որ պահի սթափվում են ու թոթափում այդ «գաղջը»: Ընդ որում, թոթափում են հենց այն ժամանակ, երբ «գաղջը» թանձրանում է: Այսինքն, որքան թանձրանում է «գաղջը», այնքան մոտենում է դրա ցրվելու ժամանակը: Հաջորդ տարին ավելի է մոտեցնելու սթափվելու պահը:

Տպել
7169 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի