Թբիլիսիում Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել «Հերոսների» հրապարակի հուշակոթողին (լուսանկար)

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան, մինչ արարողակարգով նախատեսված երկկողմ հանդիպումները, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ Թբիլիսիում այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցի, որից հետո մեկնել է «Հերոսների» հրապարակ` ծաղկեպսակ դրել հուշակոթողին եւ հարգանքի տուրք մատուցել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:


Սերժ Սարգսյանն այնուհետեւ հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Սերժ Սարգսյանն իր եւ ամբողջ հայ ժողովրդի անունից շնորհավորել է Իլյա Երկրորդին վրաց ժողովրդի համար կարեւոր հոբելյանի՝ Կաթողիկոս-Պատրիարքի գահակալման 40-ամյակի առթիվ, ընդգծելով, որ այդ չորս տասնամյակների ընթացքում նրա կողմից շատ մեծ աշխատանք է իրականացվել Վրաց Ուղղափառ եկեղեցու ամրապնդման ուղղությամբ: 

Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքին` հայ եւ վրացի ժողովուրդների բարեկամության պահպանման եւ խորացման համար նրա աղոթքների համար:

Սերժ Սարգսյանը եւ Իլյա Երկրորդը երկուստեք կարեւորել են պետության եւ եկեղեցու միջեւ հարաբերությունները: Սերժ Սարգսյանը հայ ժողովրդի կյանքում բարձր է գնահատել Հայոց եկեղեցու դերը` հատկապես պետականության բացակայության ժամանակաշրջանում, երբ եկեղեցին դժվարին իրավիճակներում փոխարինել է պետությանը՝ ամուր պահելով հավատքն ու պահպանելով ազգի ինքնությունը:



Ընդգծելով, որ Հայաստանն ու Վրաստանը միմյանց հետ կապված են դարավոր բարեկամությամբ, Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ բարեկամության ավանդույթները կառուցված են քրիստոնեական եւ մշակութային ընդհանուր արժեքների եւ պատմության ամուր հիմքի վրա:

Սերժ Սարգսյանը եւ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը երկուստեք կարեւորել են Հայ Առաքելական եւ Վրաց Ուղղափառ եկեղեցիների դերը հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում: 

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Կաթողիկոս-Պատրիարքին ներկայացրել է իր պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Մարգվելաշվիլիի հետ երեկ ունեցած հանդիպման արդյունքները` գոհունակությամբ նշելով կայացած արդյունավետ քննարկումները եւ ձեռքբերված պայմանավորվածությունները:



Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը Նախագահ Սարգսյանին խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Տպել
1008 դիտում

Շարունակվում է սփյուռքի նախարարի աշխատանքային այցը Լիբանան

Վարչապետը հանդիպել է Նյու-Յորքի եւ ԱՄՆ-ի այլ հայաշատ համայնքների ներկայացուցիչներին

Երեւանում մեքենան բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվելով ընկել ջրանցքը. վարորդը հոսպիտալացվել է

«Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում. վերջնական

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ. վարչապետ

192 ընտրատեղամասի վերջնական արդյունքներով՝ «Իմ քայլը» դաշինքն առաջատար է՝ ձայների 81.05 %-ով

Դավիթ Խաժակյանն ու Արտակ Զեյնալյանը «Իմ քայլը» դաշինքի շտաբում են, շնորհավորում են հաղթանակի առթիվ

4/36 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը, 8 քաղաքական ուժեր ձայներ չեն ստացել

6/05 ընտրատեղամասում 734 քաղաքացուց 560-ը քվեարկել է «Իմ քայլը» դաշինքի օգտին

էրեբունու 10/49 ընտրատեղամասում եւս բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը

Հայկ Մարությանը 547 քվե ստացավ 01/08 ընտրատեղամասում

էրեբունու 10/50 ընտրատեղամասում 789 ընտրողից 678-ը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին

Ավանի 1/09 տեղամասում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը՝ 569 ձայն, «Լույսը»՝ 95, ԲՀԿ-ն 68 ձայն

Որքան ձայն է ստացել յուրաքանչյուր քաղաքական ուժ. ԿԸՀ հաշվիչը միացել է. արդյունքները՝ ուղիղ

Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար

Երեւանի 8/28 ընտրատեղամասում մի քանի հարյուր ձայնով առաջատար է «Իմ քայլը» դաշինքը

Արաբկիրի 4/38 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 516 ձայն. նախնական տվյալներ

09/18 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է 530 քվե, ԲՀԿ-ն՝ 73, «Լույսը»՝ 59

9/18 ընտրատեղմասում առաջատարը կրկին «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունքներ

«Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում՝ այս պահին. հետեւում են ընտրությունների արդյունքներին