Ապագաղութացման առաջնահերթ գործողություններ. Վարուժան Ավետիսյանի հոդվածը. մաս 6

26/12/2017 schedule13:45
«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի համակարգող Սյուզան Սիմոնյանը «Հայկական Ժամանակ»-ին է փոխանցել «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի հոդվածաշարի նոր հոդվածը: Ստորեւ ներկայացնում ենք Ավետիսյանի 6-րդ հոդվածն առանց խմբագրման:
 
Գործողություն 6. Դուրս բերել ՌԴ ռազմակայանը
 
ՌԴ ռազմակայանը ՀՀ-ում ռուսական գաղութատիրության երկու հիմնական համակարգաստեղծ բաղադրիչներից մեկն է: Մյուսը ռուսահպատակ գործակալական վերնախավն է, որին անդրադարձ է եղել նախորդ հոդվածներում:
Եթե անդրադառնանք ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում ՌԴ ռազմակայանի մասին 1995թ. մարտի 16-ի (ուժի մեջ է մտել 1997թ. նոյեմբերի 11-ին) պայմանագրի (այսուհետեւ՝ Պայմանագիր) նպատակին, որը սահմանված է Պայմանագրի 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ, ապա կտեսնենք, որ ըստ Պայմանագրի՝ «Ռուսաստանյան ռազմակայանը ՀՀ տարածքում գտնվելու ժամանակահատվածում, բացի ՌԴ շահերը պաշտպանելու գործառույթից, ՀՀ Զինված ուժերի հետ միասին ապահովում է ՀՀ անվտանգությունը»:
 
Առաջին հայացքից բնական, տրամաբանական եւ նույնիսկ վստահություն ներշնչող այս ձեւակերպումն իրականում գաղութացման բանալի է: Պատճառն այն է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմավարական շահերը չեն համընկնում: Ռուսաստանը մեր տարածաշրջանում իր շահերը կարող է իրացնել միայն մեր շահերի հաշվին: Իսկ եթե նա ռազմական անվտանգության նկատմամբ խիստ կարիքավոր ու զգայուն Հայաստանում ունի ռազմակայանի նման արդյունավետ ուժային բաղադրիչ, ապա ծրագրային եւ հետեւողական լինելու պարագայում կարող է դրա վրա հենվելով եւ այն գործադրելով՝ Հայաստանը գործիք դարձնել իր համար եւ մինչեւ նրա վերջնական սպառումն այն օգտագործել իր շահերն ապասարկելու նպատակով:
 
Ռազմակայանի վրա է հիմնվում եւ նրա շուրջն է կառուցվում Հայկական բանակի եւ, առհասարակ՝ մեր պաշտպանական-անվտանգային համակարգի, նկատմամբ ՌԴ-ի ռազմավարական կառավարում հաստատելու, որով՝ դրանց ռազմավարական զարգացման, հզորացման եւ մեր անվտանգության իրական կարիքների մակարդակին հասնելու հեռանկարից մեզ զրկելու (այդ թվում՝ տեխնիկատեղեկութային եւ կադրային մասնագիտական կախյալությունը պահպանելու ու խորացնելու միջոցով) եւ Հայաստանը (Արցախը ներառյալ) վերջնականորեն գաղութ-կայազորի վերածելու Ռուսաստանի աշխարհաքաղաքական ծրագրի ռազմաքաղաքական ուղղությունը:
 
Ռազմակայանի առկայության շնորհիվ է, մասնավորապես, Ռուսաստանին հաջողվել փաստացի յուրացնել մեր ՀՕՊ-ը եւ վերահսկողության տակ առնել Թուրքիայի եւ Նախիջեւանի ուղղությամբ տեղակայված զորամիավորումները:  Ռազմակայանի առկայությունն է, որ «իմաստավոր» ու «առարկայական» է դարձնում ռուս-թուրքական երկընտրանքի դավադիր ու կեղծ ձեւաչափը, դրա մեջ ռուսական սվինի ընտրությունը, ինչպես նաեւ մեր անվտանգային ինքնուրույնությունն էապես սահմանափակող եւ, ռուս-թուրքական երկընտրանքից զատ, մեզ համար գոյութենական հավելյալ մարտահրավերներ ստեղծող՝ Ռուսաստանի հետ երկկողմ եւ նրա առանցքով ստեղծված բազմակողմ (ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ) ձեւաչափերում Հայաստանի բռնի ու կախյալ մասնակցությունը:
 
Ասվածից հետեւում է, որ ՀՀ-ում ՌԴ ռազմակայանի, որպես ռուս-թուրքական ցեղասպան երկընտրանքը գետնի վրա առարկայացնող գործոնի, որպես ռուսական գաղութատիրության երկու համակարգաստեղծ բաղադրիչներից մեկի, առկայությունը եւ գործունեությունը եւ դրա միջոցով իրականացվող ռուսական քաղաքականությունը մեզ զրկում են մեր անվտանգային կարիքներին համապատասխանող ինքնուրույն պաշտպանական-անվտանգային համակարգ ունենալու, այդու՝ ինքնիշխան ազգային պետություն ստեղծելու, Հայրենիքին վերատիրանալու եւ հայության ու Հայաստանի առաքելությունը վերաստանձնելու, ասել է թե՝ ապագա ունենալու հեռանկարից: Ուստի Ռազմակայանը պետք է դուրս բերվի:
 
Այդ գործընթացը կարող է իրականացվել երկու տարբերակով՝ փուլային ու մաս-մաս եւ միանգամից ու ամբողջությամբ:Փուլային ու մաս-մաս տարբերակի պարագայում, որն ավելի նախընտրելի է, քանի որ կողմերին հնարավորություն է տալիս պլանաչափ կերպով լրացնելու իրենց պաշտպանական-անվտանգային համակարգերի բացերը, որոնք օբյեկտիվորեն կառաջանան ռազմակայանը դուրս բերելու պարագայում:
 
Հայաստանի կողմից այդ տարբերակով Ռազմակայանը դուրս բերելու առաջարկությունը պարտադիր կերպով առնվազն պետք է պարունակի հետեւյալ պահանջները.
 
1) Ռուսական կողմն անհապաղ կերպով դուրս է բերում Ռազմակայանի երեք տարրերից (ցամաքային, հետախուզական եւ ՀՕՊ ու ավիացիա) երկուսը՝ ցամաքային եւ հետախուզական ստորաբաժանումները՝ թողնելով միայն ՀՕՊ-ը եւ ավիացիան:
 
2) Պայմանագրի գործողության ժամկետը (Պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 արձանագրության համաձայն՝ մինչեւ 2046թ., հնգամյա ժամանակահատվածներով հետագա երկարաձգումների հնարավորությամբ) վերանայվում է: Այն չի կարող նախկին ժամկետից (2022թ.) ավելի երկար լինել, ընդ որում՝ չի կարող ունենալ երկարաձգման հնարավորություն:
 
3) ՀՀ-ում ՌԴ Ռազմակայանի գտնվելու արտոնյալ (անհատույց տեղակայում եւ երկկողմ պահպանման ծախսեր) ֆինանսական պայմանները վերանայվում են: ՌԴ-ն պետք է վճարի միջազգային չափանիշներին համապատասխան:
 
4) Վերաձեւարկվում եւ վերահաշվարկվում են Ռազմակայանի գտնվելու հետ կապված փոխադարձ ֆինանսական պարտավորությունները՝ հաշվի առնելով կողմերի՝ դրանց հետ կապված գործողությունների փաստացի կատարման եւ կատարածի իրական արժողության հանգամանքները:
 
Միեւնույն ժամանակ՝ հարկավոր է պատրաստ լինել ցանկացած զարգացման եւ, եթե ռուսական կողմը մերժի այս առաջարկությունը, նրանից պահանջել անհապաղ դուրս բերել Ռազմակայանն ամբողջությամբ եւ ապահովել այդ պահանջի կատարումը»:
 
Վարուժան Ավետիսյանի հոդվածաշարի 5-րդ մասը տես այստեղ:
Տպել
15296 դիտում

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ

«Ուշ ա». Լիլիթ Հովհաննիսյանն ու GASOIIA-ն ներկայացրել են տեսահոլովակի պրեմիերա

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ուղևորը մահացել է, վարորդը՝ հոսպիտալացվել (լուսանկարներ)

Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. վերջինիս բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա նախաձեռնվել է վարույթ