Սպեկուլյացիա՝ օրը ցերեկով. քայքայվում է եւս մի ինստիտուտ

26/12/2017 schedule14:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 24-ի համարում

Երեւանի քաղաքապետարանն աճուրդի միջոցով վաճառել է Գիտությունների ազգային ակադեմիայի ենթակայության Անօրգանական քիմիայի ինստիտուտի հողատարածքների մի մասը: Հենց ինստիտուտի պարիսպներից ներս՝ ինստիտուտի հողերի նոր սեփականատերերը կառուցել են երեք առանձնատուն: Սեփական այդ տները, փաստորեն, կառուցվել են ինստիտուտի անվտանգության գոտում: Եւ սույն ինստիտուտը, որը ԳԱԱ ցանցում Հայաստանում միակն է եւ ուսումնասիրում է մեր երկրի ամբողջ ընդերքի բաղադրությունը, նաեւ պատրաստվում է իր գործարանի միջոցով գյուղացուն անհրաժեշտ պարարտանյութերի արտադրություն սկսել, բնականաբար՝ միջազգայինից ցածր գներով, այսօր, ըստ Անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Սեւանդ Դավթյանի, կանգնած է ոչնչացման վտանգի առաջ:

Ամբողջ խնդիրն այն է, որ, ըստ «Հողային օրենսգրքի» 62 հոդվածի, «Պետության եւ համայնքների բյուջետային եւ պետական հիմնարկների զբաղեցրած հողամասերի վաճառք չի թույլատրվում՝ մինչեւ սահմանված կարգով դրանց լուծարումը»: Անօրգանական քիմիայի ինստիտուտն այս ընթացքում չի լուծարվել, այլ ընդհակառակը՝ զարգացման մեծ ծրագրեր է մշակում: Ըստ ինստիտուտի տնօրեն Սեւանդ Դավթյանի՝ աճուրդի հիմքերին ծանոթանալու իրենց բոլոր ջանքերն իզուր են անցել: «Աճուրդը եղել է, այդ մարդիկ եկել են, եւ մենք զարմացած իմացել ենք, որ մեր հողերը վաճառված են»,- երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ասում էր պարոն Դավթյանը: 2003 թվականի հուլիսի 25-ին կայացած պետական սեփականություն հանդիսացող հողերի աճուրդային վաճառքի վարձակալության մրցույթի արդյունքները հաստատելու մասին Երեւանի քաղաքապետի որոշմամբ վաճառվել է 3 քաղաքացիների. Արմեն Գեւորգյանին՝ 3000 քառակուսի մետր, Սուրեն Մկրտչյանին՝ 800 քմ եւ Իվետա Դավթյանին՝ 400 քմ:

Ըստ ինստիտուտի տնօրենի, օրինակ, Արմեն Գեւորգյանին ինստիտուտի հողերի 3000 քմ-ն վաճառվել է 3 միլիոն դրամով: Այսինքն, ստացվում է, որ 1 քմ հողը քաղաքապետարանն աճուրդի միջոցով վաճառել է ընդամենը 1000 դրամով: Այնինչ, Երեւանի ամենածայրամասերում 1 քմ հողի ամենաէժան սակագինն, ըստ պետական կադաստրային արժեքի, 3000 դրամ է: Այսինքն, քաղաքապետարանն աճուրդի միջոցով այդ հողը պետք է 3000 դրամից շատ ավելի թանկ վաճառեր: Երեկ Անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Սեւանդ Դավթյանը բացահայտ հայտարարեց, որ իր հետ ունեցած զրույցի ժամանակ ինստիտուտի հողերի նոր սեփականատերերն ասել են. «Շատ լավ, ենթադրենք՝ ամեն ինչից հետո մեր պաշտոնապես տված փողը վերադարձնեն, բա մեր կաշառքի փողն ո՞վ է ետ տալու»: Ընդ որում, նույն Արմեն Գեւորգյանն իր ձեռք բերած 3000 քմ հողի 500 քմ-ն վերավաճառել է 8 միլիոն դրամով:

«Այսինքն, բացի ամեն ինչից, այս օրինակը ցույց է տալիս, որ մեր հողատարածքների վրա կատարվում է սպեկուլյացիա»,- երեկ ասում էր ինստիտուտի տնօրենը: Պարզվում է սակայն, որ քաղաքապետարանը, բացի այս աճուրդից, եւս մի աճուրդ է իրականացրել: Մյուս աճուրդով արդեն վաճառվել է Անօրգանական քիմիայի ինստիտուտի հողատարածքներից եւս 0,42 հեկտար մակերեսով հողատարածք: Այս անգամ աճուրդի միջոցով ինստիտուտի հողերից 1550 քմ օտարվել է Վ.Գասպարյանին, 1150 քմ՝ Թ.Մովսիսյանին, 1550 քմ՝ Ն.Մակվեցյանին: Այսպիսով, աճուրդի միջոցով ինստիտուտից օտարվել է 1 հա հողատարածք: «Եւ օտարվել է ամենակարեւոր տարածքը՝ անմիջապես քիմիական մասնաշենքերի մոտ, որտեղ քիմիական աշխատանքներ են տարվում»,- երեկ ասում էր ինստիտուտի տնօրենը: ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանն, ըստ տնօրենի, բազմիցս դիմում-բողոքներ է հղել տարբեր տեղեր:

Ինստիտուտի կողմից եւս նմանատիպ գրություններ են ուղարկվել Ռոբերտ Քոչարյանին, ԱԺ նախագահին, վարչապետին: Նախօրեին ինստիտուտ են այցելել ԱԺ-ի ներկայացուցիչները, եւ, ըստ պարոն Դավթյանի, ամեն ինչ տեսնելուց հետո հանգել են այն եզրակացության, որ տեղի է ունեցել օրենքի կոպիտ խախտում, եւ չի կարելի թույլ տալ նման եզակի ինստիտուտի ոչնչացում: «Նրանք ասացին, որ իրենց եզրակացությունը կներկայացնեն ԱԺ նախագահին»,- երեկ պատմում էր պրոֆեսոր Դավթյանը: Նրա կարծիքով՝ եթե ամեն ինչ այսպես է լուծվում, մի քանի տարի անց հողի նոր սեփականատերերը կարող են դիմել դատարան, ապացուցել, որ ինստիտուտն ու նրա գործարանը թունավորում են իրենց, եւ ընդհանրապես փակել տալ ինստիտուտը: «Ես նախագահին ուղղված նամակում խնդրել էի տնտեսագետների միջոցով հաշվել տալ, թե ինչ գումարներ են պետք նման ինստիտուտ կառուցելու համար, եւ եթե սա ոչնչացվեց, մենք երբեւէ հնարավորություն կունենա՞նք նման նոր ինստիտուտ կառուցել»,- հարցնում էր տնօրենը եւ ավելացնում.

«Ես ունեմ համախոհներ, մենք ոչ մի բանի առաջ կանգ չենք առնում, կպայքարենք մինչեւ վերջ: Մեր նպատակն է՝ մեր ինստիտուտի օրինակով ցույց տալ, որ եթե մենք կարողանանք ճիշտ կազմակերպել ամեն ինչ, այս ոլորտում կարելի է հասնել հսկայական հաջողությունների»: Ի դեպ, մյուս աճուրդով վաճառված հողատարածքում դեռ շինարարություն չի սկսվել: Ու երեկ պարոն Դավթյանն ասում էր, որ եթե Երեւանի քաղաքապետարանի աճուրդը չեղյալ չհամարվի, իրենք գնալու են նստեն այդ տարածքում եւ թույլ չտան ոչ մի շինարարություն: Այժմ Անօրգանական քիմիայի ինստիտուտը դիմել է դատարան եւ վիճարկում է Երեւանի քաղաքապետարանի աճուրդի մասին ակտերն ու պաշտոնատար անձի գործողությունը, նաեւ՝ անգործությունը:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1583 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)