Սովորական հրաշք. բոլորը բոլորին ըմբռնում են

26/12/2017 schedule14:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 24-ի համարում

Երկու օր է ՀՅ դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը պատեպատ է խփվում պետական եւ կուսակցական շահի միջեւ: Երեկ վերջապես այդ կուսակցությունում հաղթել է կուսակցական շահը, եւ ՀՅԴ ԳՄ-ն հանձնարարել է դաշնակցության խորհրդարանական խմբակցությանն՝ այսօր կայանալիք ԱԺ արտահերթ նստաշրջանում դեմ քվեարկել Իրաք հայկական խաղաղապահ զորամիավորում ուղարկելու հարցին: ՀՅԴ հայաստանյան ղեկավարներն իրենց որոշման մասին տեղյակ են պահել ե՛ւ երկրի նախագահին, ե՛ւ կոալիցիոն իրենց գործընկերներին ու հույս ունեն, որ վերջիններս ըմբռնումով կմոտենան իրենց կայացրած որոշմանը: Երեկ մեզ հետ զրույցում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն իրենց կայացրած որոշումը հիմնավորեց նրանով, որ Իրաք հայկական զորամիավորում ուղարկելուն դեմ քվեարկելով՝ իրենք  կատարում են Սփյուռքի հայ գաղթօջախների պատվերը:

«Իրաք հայկական զորամիավորում ուղարկելուն դեմ քվեարկելու մեր կուսակցության որոշումը պայմանավորված է նրանով, որ մենք, շատ ավելի կապված լինելով հայկական գաղութներին, հրաշալի տեղյակ ենք այն լուրջ անհանգստություններին, որ այդ հարցի հետ կապված տիրում է գաղութներում, եւ հատկապես՝ արաբական երկրների հայկական գաղութներում: Ուստի, մեզ համար խիստ կարեւոր նշանակություն ունի մեր համայնքի անվտանգության խնդիրը, քանզի չի բացառվում, որ դրանից հետո մեր համայնքների դեմ իրականացվեն ահաբեկչական ակտեր: Բայց, մենք նաեւ հասկանում ենք, որ կա պետական շահ, կան  պարտավորություններ, որոնք ունի մեր երկիրը, ուստի մենք եւս ըմբռնումով կմոտենանք մեր այն գործընկերների որոշմանը, որոնք այսօր կողմ կքվեարկեն այդ հարցին»,- մեզ հետ զրույցում երեկ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Այդուհանդերձ, ի՞նչն էր պատճառը, որ ըմբռնելով պետական շահը՝ ՀՅԴ-ն, այդուհանդերձ, նախընտրեց կուսակցական շահը, որի անունը իրենք դրել են հայկական գաղութների պատվեր: Արդյո՞ք այն, որ չնայած ՀՅԴ հայաստանյան ղեկավարների համառ ջանքերին՝ դրսի դաշնակցական կառույցներին ներշնչելու ՀՀ-ի պետական շահը, վերջիններս, որոնց փողերով գոյատեւում է ՀՅԴ հայաստանյան կառույցը, այդուհանդերձ սպառնացել են, որ եթե ՀՅԴ խմբակցությունը կողմ քվեարկի Իրաք զորք ուղարկելու հարցին, ապա կարող է այսուհետ սպոնսորներ որոնել այլ տեղերում: Երեկ մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ Արմեն Ռուստամյանը տվեց խիստ դիվանագիտական պատասխան:

«Սա շատ ավելի բարդ հարց է, քան թվում է, եւ այդ հարցին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ: Այո, մենք կարող ենք ասել, որ այս դեպքում մենք կատարում ենք դրսի մեր հայրենակիցների պատվերը, որոնց անվտանգությունը կարող է վտանգվել»,- ասում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ այսօր խորհրդարանում տեղի է ունենալու կոալիցիոն ըմբռնման աննախադեպ դրսեւորում. ՀՅԴ-ի կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը, ըմբռնելով, թե որտեղից են գալիս այդ կուսակցության փողերը, ըմբռնումով են մոտենալու ՀՅԴ-ի՝ Իրաք հայկական զորախումբ ուղարկելուն դեմ քվեարկելու որոշմանը, քանզի այս դեպքում ՀՅԴ-ի 11 ձայնը որոշիչ լինել չի կարող, իսկ մի ողջ կուսակցություն՝ սնանկացումից փրկվել կարող է:

Համենայնդեպս, երեկ մեզ հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը հաստատեցին ՀՅԴ-ի հանդեպ ունեցած իրենց անուրանալի ըմբռնումը: Իսկ որ, անգամ անկախ ՀՅԴ-ի 11 պատգամավորական ձայնից, հայկական զորամիավորումը հունվարին կուղարկվի Իրաք, եւ դարձյալ արաբական երկրների հայ համայնքը կարող է իրեն վտանգված զգալ, իրադարձությունների նման զարգացումն արդեն դաշնակների հնարավորություններից դուրս հարց է: «Մենք, մեր 11 պատգամավորական ձայնով, ուրիշ բան չենք կարող անել: Մեր դեմ լինելն առավելագույնն է, որ այս պահին կարող ենք անել»,- ասում է Արմեն Ռուստամյանը, որը, ի դեպ, երեկ իր գլխավորած ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում դեմ է քվեարկել Իրաք հայկական զորախումբ ուղարկելու հարցին:

Չնայած սրան, հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Իրաք զորախումբ ուղարկելու հուշագրի վավերացմանը: Այսպիսով, այսօր մինչեւ ուշ երեկո աշխատող խորհրդարանն իր քվեարկությամբ պետք է որոշի՝ մեկնելո՞ւ է 50 հոգանոց հայկական զորախումբն Իրաք, թե՝ ոչ: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որը երեկ դեռ տեղյակ չէր ՀՅԴ խմբակցության կայացրած որոշմանը, վստահ է, որ խորհրդարանը կողմ կքվեարկի այդ համաձայնագրին: Իսկ եթե՝ ո՞չ: «Չեմ կարծում, որ այդ հարցը այսօր խորհրդարանում կարող է մերժվել: Բայց, եթե վաղը հանկարծ հրաշք լինի, եւ դեմ քվեարկեն, ապա երկրի համար անցանկալի հետեւանքներ ես այդտեղ տեսնում եմ»,- մեր հարցին ի պատասխան ասաց Պնախարարը:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
5095 դիտում

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ