Ի գո՛րծ. քեզ տեսնենք, Ամալյան

26/12/2017 schedule15:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 24-ի համարում

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը շուտով իշխանական կլանին իր անսահման հավատարմությունը ցույց տալու փայլուն հնարավորություն կունենա: Դեկտեմբերի 28-ին բացվելու է Երեւանի տարածքում 100,6 Մհց եւ 101,1 Մհց ռադիոհաճախականությունների համար հայտարարված մրցույթներին ներկայացված առաջարկները: Այս մրցույթի ինտրիգն այն է, որ երկու հաճախականությունների մրցույթներին էլ մասնակցում է «Էմ Էս Էքսփլորեր» ընկերությունը, որի հիմնադիրներից մեկը Մեսրոպ Մովսիսյանն է՝ «Ա1+»-ի ղեկավարը: Անկեղծ ասած, մյուս հիմնադիրն էլ՝ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս Ստեփան Դանիելյանի, ՀՌԱՀ-ի չափանիշներով, «բարեհույս» չէ:

Իսկ սա արդեն բավական է, որ մրցույթն անցնի մեքենայություններով, խախտումներով եւ ուղղված լինի միայն մի նպատակի՝ «Էմ Էս Էքսփլորեր»-ին հաղթող չհայտարարել: Թե դրա համար կոնկրետ ինչ խախտում կկատարվի, այնքան էլ կարեւոր չէ: Բայց մի մեքենայություն արդեն արվել է, եւ դա ակնհայտ է. մրցույթի առաջարկների փաթեթները բացվելու են դեկտեմբերի 28-ին, իսկ հաղթողին ՀՌԱՀ-ը հավանաբար կհայտարարի դեկտեմբերի 31-ին: Այսինքն՝ այն ժամանակ, երբ մարդիկ զբաղված են ամանորյա հոգսերով, եւ, բացի այդ, չի գործում ոչ իշխանական մամուլը, իսկ նույն ՀՌԱՀ-ից եթեր ստացած հեռուստաընկերություններից եւ ոչ մեկը չի հանդգնի ՀՌԱՀ-ի որոշումը որեւէ կերպ կասկածի տակ առնել, օբյեկտիվորեն վերլուծել, անկախ նրանից՝ որքան զավեշտալի կլինի այդ որոշումը: Մի խոսքով, «Էմ Էս Էքսփլորեր»-ին մերժելը աղմուկ չի հարուցի:

Մի ուշագրավ հանգամանք եւս՝ երկու հաճախականություններին, բացի «Էմ Էս Էքսփլորեր»-ից, մասնակցում են նաեւ «Ավտոռադիո» ՍՊԸ-ն եւ «Ռադիոավրորա» ՍՊԸ-ն, որոնցից յուրաքանչյուրը հայտ է ներկայացրել միայն մեկ հաճախականության վրա: Սա առնվազն  տպավորություն է ստեղծում, որ նախօրոք ամեն ինչ պայմանավորված է՝ այս երկուսը իրար հետ մրցելու անհրաժեշտություն չունեն, եւ այս խաղի մեջ «Էմ Էս Էքսփլորեր»-ը պարզապես «ավելորդ» է՝ անկախ ներկայացրած առաջարկից: Իսկ հաճախականությունները հանվել են մրցույթի միայն այն պատճառով, որ հայտնվել է դրանց հավակնող, բացարձակ վերահսկողության տակ գտնվող երկու ընկերություն: Հակառակ դեպքում հաճախականությունները մրցույթի չէին հանվի՝ բա որ «անբարեհույսները» որեւէ հաճախականության միակ հավակնորդը լինեին, այդ ժամանակ ինչպե՞ս պետք է մերժեին:  

«Էմ Էս Էքսփլորեր»-ի հիմնադիրներ Մ. Մովսիսյանը եւ Ս.Դանիելյանը իրենց ներկայացրած առաջարկի մասին երեկ որոշ պարզաբանումներ ներկայացրին: Ըստ այդմ, եթեր ստանալու դեպքում իրենց ռադիոալիքը ունենալու է հասարակական ուղղվածություն եւ հագեցված է լինելու լրատվական բլոկներով, որոնց պատրաստման առաքելությունը իրականացնելու է «Այբ-ֆե» գործակալությունը: Ու բնական է, որ լրատվական հատվածը ունենալու է «Լսեք մեզ՝ ճանաչեք ձեզ» խորագիրը: Ըստ հիմնադիրների՝ իրենք արդեն ունեն տեխնիկական գրեթե բոլոր միջոցները: Անձնակազմը, որը սպասարկելու է ռադիոեթերը, բաղկացած է պրոֆեսիոնալներից, որոնց համար որեւէ բարդություն չի ներկայացնի թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային առումներով  որակյալ եթերի ապահովումը: Ընկերության հիմնադիրները նշեցին, որ իրենք չեն վերահեռարձակելու որեւէ օտարերկրյա ռադիոկայանի հաղորդումներ, բայց ունեն հետաքրքիր պայմանավորվածություններ համագործակցության վերաբերյալ:

Ի դեպ, Ս.Դանիելյանը մեկնելու էր Ուկրաինա՝ այնտեղ տեղի ունենալիք նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով, բայց մրցութային այս անցուդարձը ստիպել է նրան մնալ ՀՀ-ում: Հավանաբար, բնական է հնչում հետեւյալ հարցը՝ ակնհայտ է, որ մերժվելու են եթեր ստանալու այն բոլոր հայտերը, որոնց հետ ինչ որ առնչություն ունի «Ա1+»-ի ղեկավարը: Արդյո՞ք ավելի նպատակահարմար չէ հայտը ներկայացնել չճանաչված որեւէ մեկի անունից, ապա,  մրցույթում հաղթելուց հետո, իրականացնել տվյալ ընկերության հիմնադիրների փոփոխություն: «Ես, իհարկե, չեմ հասկանում այն թշնամությունը, որ ունի կոնկրետ իմ հանդեպ Ամալյանը... Ինչու պետք է թաքնվեմ, ով վախենում է՝ թող նա թաքցնի իր անունը»,-մեր հարցին ի պատասխան ասաց Մեսրոպ Մովսիսյանը: Նա նաեւ հայտնեց, որ անպայման մասնակցելու է հեռուստահաճախականությունների՝ «Սուպեր-սիստեմ» եւ «AATV» համակարգերի համար հայտարարվելիք մրցույթներին:

Այդուհանդերձ, «Էմ Էս Էքսփլորեր»-ի ներկայացրած մրցութային առաջարկը, եթեր ստանալուց հետո անելիքները եւ մյուս մանրամասները այժմ այնքան էլ էական չեն: Էականն այն է, թե ինչ պատրվակով է մերժվելու այդ առաջարկը: Եթե չկա քաղաքական որոշում «Էմ Էս Էքսփլորեր»-ին ռադիոեթեր տրամադրելու մասին, ապա ՀՌԱՀ-ը ձեռքից բաց չի թողնի իշխանությանը զեկուցել նոր՝ հերթական հաղթանակի մասին: Բայց զեկուցելու գործընթացը ներկայումս ՀՀ-ում բոլորովին այլ տեսք ունի՝ հանձնաժողովը կկանգնի ետեւի թաթիկների վրա, պոչիկը ջանասիրաբար թափ կտա, իշխանությունն էլ կհասկանա այս ժեստը ու հանձնաժողովին կնետի նրան հասանելիք հերթական ոսկորը: Ի վերջո, դա է այս հանձնաժողովի միակ գործառույթը, որն էլ իրականացվում է լավագույնս:

Հայկ Գեւորգյան

Տպել
4689 դիտում

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել