2018-ից «Արմենիա» ավիաընկերությունը սկսելու է կանոնավոր չվերթներ դեպի Լիոն եւ Քյոլն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր ամփոփել է տարին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:

ՔԱԳՎ պետը նախ անդրադարձել է տարվա ընթացքում ոլորտում արձանագրած ցուցանիշներին: Համաձայն դեկտեմբերի 25-ի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ուղեւորահոսքը կազմել է 2 մլն 495 հազար 5 հարյուր մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 21.1 տոկոսով: ՀՀ օդանավակայաններում դեկտեմբերի 25-ի դրությամբ իրականացվել է 10 հազար 752 թռիչք-վայրէջք՝ 18.2 տոկոսով գերազանցելով 2016 թվականին գրանցած ցուցանիշը: 

Սերգեյ Ավետիսյանը խոսել է նաեւ ոլորտում իրականացրած ծրագրերի մասին: Մասնավորապես նշել է, որ 2017 թվականին Գյումրու «Շիրակ» օդանավակայանի շենքային պայմանների, ենթակառուցվածքների զարգացման եւ արդիականացման նպատակով կնքվել է շուրջ 845 մլն դրամի ներդրումային աշխատանքների պայմանագիր: Իրականացված ներդրումների արդյունքում օդանավակայանի բոլոր համալիրներում տեղադրվել են նոր ապակիներ, մոնտաժվել է կաթսայատան եւ ջեռուցման համակարգը: 

Որպես ոլորտի կարեւոր առանձնահատկություն Ավետիսյանն առանձնացրել է նոյեմբերի 24-ին Բրյուսելում նախաստորագրված ՀՀ-ի եւ Եվրոպական միության միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին Համաձայնագիրը: Համաձայնագիրը հայկական ավիաընկերությունների համար ԵՄ ներքին շուկայից առանց սահմանափակումների օգտվելու հնարավորություն է ստեղծում, իսկ ԵՄ ավիաընկերությունների համար՝ հայկական շուկայից երրորդ պետություններ մեկնելու հնարավորություն:

ՔԱԳՎ պետը, խոսելով ոլորտում սպասվող իրադարձություններից, նշել է, որ դեկտեմբերի 27-ից Turkmenistan Airlines ավիաընկերությունը մեկնարկելու է Աշխաբադ-Երեւան-Ֆրակնֆուրտ կանոնավոր չվերթները, իսկ 2018 թվականից «Արմենիա» ավիաընկերությունը սկսկելու է կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Լիոն եւ Քյոլն:

Սերգեյ Ավետիսյանը նաեւ նշել է, որ 2018 թ-ից «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կգործի նոր մասնագիտացված ծառայություն, որի նպատակը սահմանափակ շարժունակությամբ ուղեւորներին օժանդակելն է: Հատուկ ուսուցում անցած ծառայության աշխատակիցներն ամբողջական օժանդակություն կցուցաբերեն համապատասխան ուղեւորներին:

Տպել
7338 դիտում

Կոմիտասի պողոտայի երթեւեկելի մասի վրա լուսացույցներ կդրվեն. ոստիկանություն

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնին կախարդական փայտիկ է պետք

Միհրան Հարությունյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ MMA-ում իր 2-րդ մենամարտում

Ոստիկանության 5 ծառայողի շնորհվել է ոստիկանության լեյտենանտի կոչում (տեսանյութ)

Լարսի ճանապարհը բաց է. ձյուն, բուք, մերկասառույց, մառախուղ, դժվարանցանելի ճանապարհներ՝ ՀՀ-ում

Հայկ Դեմոյանը նշանակվել է «Ավրորա» նախաձեռնության գործառնությունների գծով տնօրեն

Արցախի նախագահն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին. ինչ են քննարկել

Վերաքննիչը գտել է, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ

Քաղաքավարությունը շփոթում են թուլության հետ. Փաշինյանը՝ Գարեգին Բ-ին

Մենք արդեն դադարեցրել ենք կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան. Հայկ Մարության

ԱԺ ընտրություններին 442 ենթադրյալ հանցագործության դեպքերից 6-ով քրգործեր են հարուցվել. դատախազություն

ՃՈ-ն որոշ ցուցանակներ ձմռանը կփակի ծածկոցներով, կդադարեցվեն դրանց ազդեցությունը

Ադրբեջան գալու համար պետք է ճանաչեք մեր տարածքային ամբողջականությունը. Ալիևի դուստրը՝ ռուս կանանց

Երեւանում պատրաստված 368,6 կգ քաշով գաթան պաշտոնապես գրանցվել է Գինեսի գրքում

Հնարավոր է՝ առաջիկայում հայ բժիշկները վերապատրաստվեն Շվեյցարիայում. Աննա Հակոբյանը պայմանավորվածություն է ձեռք բերել

Հայաստանը Լիխտենշտեյն է ուղարկել առաջին դեսպանին

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Ալիեւն ու Չավուշօղլուն քննարկել են արցախյան խնդիրը

Էդմոն Մարուքյանի կամանդի ոսկե հովանավորը. Ուրիխանյանը ուշագրավ մանրամասներ է հայտնելու

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Կուտակային հաշիվ մինչև 9.5% տոկոսադրույքով