Գյումրու Ռուսթավելի փողոցում բացվեց Christmas Bazaar-ը. տոնին միացավ նաեւ Սիրուշոն

 

Գյումրու  ամենապայծառ, պատմությամբ ամենահին, արտաքինով, սակայն,  ամենանոր փողոցը՝ Ռուսթավելին շքեղ լույսերի, գույների եւ ցնծության մեջ էր: Այստեղ վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ անցկացվեց Cristmas Bazaar, կամ որ նույնն է Ամանորի տոնավաճառ՝ նպատակ ունենալով մի փոքր շեղվել ամենամյա միջոցառումներից եւ նոր շունչ ու տրամադրություն բերել Գյումրի: 

«Սա դեռ սկիզբն է, առաջիկայում շատ բան ունենք այստեղ անելու, Ռուսթավելին վերականգնելուց հետո ներդրումային նույն ծրագրով շարունակելու ենք Շիրազի եւ հարակից այլ փողոցների շինարարությունը: Մենք գալիք տարվա համար նպատակ ունենք, եւ հույս ունենք, որ կհասնենք դրան, ուզում ենք նաեւ Գյումրու հին բաղնիքները վերականգնել»,-տոնական միջոցառման ժամանակ հայտարարեց  «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի  Զարգացման տնօրեն Սյուզաննա Ազոյանը: Ինչքա՞ն գումար ի վերջո ծախսվեց Ռուսթավելիի ամբողջական աշխատանքների իրականացման համար, հարցին, Սյուզաննա Ազոյանը չպատասխանեց: «Այս պահին ես լիազորված չեմ, որ խոսեմ թվերի մասին, հիմա տոն է եւ մենք մասնակիցն ենք: Բայց ծրագիրը շարունակակական է, եւ մյուս փողոցը եւս չի զիջելուն Ռուսթավելիին»,-ասաց նա եւ լրագրողներին խորհուրդ տվեց սրտանց ուրախանալ եւ պատրաստվել օրվա անակնկալին:

Իսկ մինչ անակնկալը բեմ բարձրացավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ողջունեց հավաքվածներին, եւ տարակուսանքով նկատեց, որ քիչ մարդ  է մասնակցում տոնին: «Ինձ համար շատ զարմանալի է, որ շատ մարդ չի եկել, ճիշտ է ձմեռ է, եղանակը ցուրտ է, բայց սա յուրահատուկ օր է, լավ առիթ է ուրախանալու: Բայց երեւի մարդիկ ցանկացել են իրենց տանը նստած ուղիղ եթերում հետեւել, թե այստեղ ինչ է կատարվում, դրա համար էլ չեն եկել»,-ասաց Սամվել Բալասանյանը:

Բայց քանի օրը մթնեց, քաղաքապետի անհանգստությունը գնալով փարատվեց: Տոնի մեկնարկից մեկ ժամ անց Ռուսթավելիում ասեղ գցեիր՝ գետին չէր հասնի: Կանգնելու տեղ չկար, բայց պարելու՝ որքան ուզեիր:

«Մի պահ ինձ թվաց Գյումրիում չեմ, այնքան ժպտացող մարդիկ կան, երջանիկ դեմքեր, տաք գին են վայելում, պարում են: Ամեն օր նման բաներ չկան եւ հիմա պատրաստվում եմ ընկերներիս հետ վայելել այս հնարավորությունը, եւ հետո սա իմ մանկության փողոցն է եղել, եւ ես այսօր կրկնակի ուրախ ու երջանիկ եմ, իմ մանկությունն այսօր ծիծաղում է, երջանիկ է»,-ասաց տոնին մասնակից գյումրեցի Վանուհին:

Ռուսթավելիում ոգեւորությունը հասավ գագաթնակետին, երբ վերջապես բեմ բարձրացավ իր անակնկալ այցով Գյումրի եկած Սիրուշոն:

«Շնորհակալ եմ շատ, որ այս ցուրտ օրը եկել եք այստեղ եւ ինձ հետ ուրախացաք, շուտով էլի ենք հանդիպելու»,-գյումրեցիներին խոստացավ Սիրուշոն: Երգացանկից հայտնի ու սիրված երգեր, այդ թվում եւ «Քելե, քելե»-ն միասին երգելուց,  հաղաորդավարի առաջարկով միասնական մեկ սելֆի անելուց հետո   Սիրուշոն հրաժեշտ տվեց գյումրեցիներին:

Ռուսթավելիում, սակայն տոնը շարունակվեց մինչ ուշ գիշեր: Dj Arni Rock-ն ու Գյումրու «TmbaTa» խումբը շարունակեց համերգային երեկոն: Վառվեցին նաեւ Ռուսթավելիում տեղադրված հեքիաթային տնակների կախարդական լույսերը: 

 

 Տաղավարները  դեռ 6-ն են, սակայն բոլոր գործարարաներն ու կազմակերպությունները ցանկության դեպքում կարող են իրենց տնակ-տաղավարն ունենալ եւ դրանցում վաճառել այն, ինչ կկամենան:  Փայտե փոքրիկ տնակները տրամադրում են  Պիեռ եւ Տիրան Բաղդադյանները:  Տոնավաճառը  կգործի մինչեւ հունվարի 6-ը:

 

  

 

Տպել
3367 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ