Մոսկվայի «Մենշեւիկ» ֆաբրիկայում կրակոցներ են հնչել. կա մեկ զոհ, երկու վիրավոր (տեսանյութ)

27/12/2017 schedule13:18

Այսօր առավոտյան Մոսկվայի հարավ-արեւելքում գտնվող «Մենշեւիկ» հրուշակեղենի գործարանում կրակոցներ են հնչել. սպանվել է մեկ եւ վիրավորվել երկու մարդ: Սպանվածը 31-ամյա Ալեքսեյ Կոստիկովն է՝ ֆաբրիկայի անվտանգության աշխատակիցը:

«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ կրակ բացած անձը ձեռնարկության նախկին տնօրեն Իլյա Աբերյարովն է, որի հետ այժմ բանակցություններ են տարվում: Ըստ նախնական տեղեկությունների, զինված անձը «Մենշեւիկ» հրուշակեղենի գործարանի ղեկավարի հետ գույքային վեճ է ունեցել, ինչից հետո հանել է իր մոտ եղած զենքը եւ մի քանի կրակոցներ արձակել: Կրակոցների հետեւանքով սպանվել է անվտանգության աշխատակիցը, վիրավորվել երկու անձ, որոնց ինքնությունը դեռ հայտնի չէ: Զինված անձը բարիկադվել է գործարանի շենքում եւ իրավապահներին թույլ չի տալիս ներս մտնել: «Նա զինված է հրացանով», - հավելել է աղբյուրը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրիք 105 հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն) եւ ՌԴ քրեական օրենսգրքի 222 հոդվածով (ապօրինի կերպով զենք-զինամթերքի շրջանառություն):

«Մենշեւիկ» հրուշակեղենի գործարանը զբաղվում է կակաոյի, շոկոլադի եւ շաքարավազի հրուշակեղենի արտադրությամբ: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 8 500 ռուբլի:

Տպել
1673 դիտում

ՀՀԿ համամասնական ցուցակը ամբողջությամբ

Ռոբերտ Քոչարյանը Սիլվա Համբարձումյանից նաեւ 2 միլիոն է պահանջում. դատավորի անունը հայտնի է

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ

ՀՀ նախագահի հրամանագրով Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը նոր դատավոր ունի

ԲՀԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Գագիկ Ծառուկյանը

ՀՅԴ համապետական ցուցակը ամբողջությամբ. այն գլխավորում է Արմեն Ռուստամյանը

6-րդ գումարման ԱԺ-ի հարցուպատասխանը եզրափակվեց փոխադարձ կոմպլիմենտներով. Փաշինյանն ու Բաբլոյանը հին օրերն էին հիշել

Վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստի մոտ դրական դինամիկա է նկատվում

Որոշում եմ կայացրել չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին. Արգամ Աբրահամյան

Առաջին համարը Վարուժան Ավետիսյանն է. «Սասնա Ծռեր»-ը ներկայացնում է առաջին 33 համարները

Մարտուն Գրիգորյանը չի մասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին

ԿԳ փոխնախարարը պատասխանել է ՀՊՏՀ-ի ուսանողների բաց նամակին

Նախկին ԱԺ-ի դեպքում մտքիս ծայրով չէի անցկացնի գործել այնտեղ. Արսեն Ջուլֆալակյան

Նորաստեղծ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախընտրական ցուցակի առաջին տասնյակը

Ներողն ո՞վ է՝ Նիկոլ Փաշինյան կոչեցյա՞լը. թքած ունեմ համաներման վրա. «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյան

Էդմոն Մարուքյան, Մանե Թանդիլյան, Արման Բաբաջանյան եւ այլք. «Լուսավոր Հայաստան»-ի տասնյակը

Գյումրու թիվ 18 դպրոցը չի ջեռուցվում. ծնողները խոստանում են բողոքի ցույց անել

Եթե արտագաղթեմ՝ կգտնվեն հայ լրագրողներ, ովքեր կասեն ՝ չե՞ք կարծում, որ ԽԾԲ-ի շնորհիվ եք վիզա ստացել. պատգամավոր

Բերեզովսկու, Ռոհնի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգով ամփոփվեց Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը

Ժողովրդին համազգային «ղումարբազության» մեջ ներքաշելը անարգանք է. տոտոների եւ վիվառոների հարցն՝ ԱԺ-ում