Կմեռնեմ, բայց դուրս չեմ գա հացադուլից. Արմեն Բիլյանը պահանջում է իրեն տեղափոխել «Արմավիր»

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանն արդեն 10 օր է շարունակում է հացադուլը:

Նրա պաշտպան Արմինե Ֆանյանն այսօր «Սասնա ծռեր» խմբի գոծով նիստի ժամանակ դատավոր Մեսրոպ Մակյանի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Բիլյանն արդեն 10 օր է՝ հացադուլի մեջ է ու պահանջում է իրեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ: «Մեր բազմաթիվ դիմումներին ի պատասխան՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում բուժզննություն չի կատարվել: ՔԿՀ-ից ինձ գրությամբ տեղեկացրին, որ դատավորի իրավասությունն է՝ որոշել նրան տեղափոխել: Նրա կյանքն արդեն իսկ վտանգված է, հնարավորինս արագ պետք է հարցը լուծել»,- դիմելով դատավորին ասել է Ֆանյանը: Ի պատասխան Մակյանը նշել է, ՔԿՀ-ից նման բովանդակության գրություն չի ստացել, միայն տեղեկացրել են, որ Արմեն Բիլյանի հետ խորհրդատվական եւ բացատրական աշխատանքները շարունակվում են: «Խուցը ցուրտ է, խոնավ, անմարդկային պայմաններում է պահվում Բիլյանը»,- հավելել է պաշտպանը:

Դատավոր Մեսրոպ Մակյանը խոստացել է համապատասխան գրություն ուղարկել «Նուբարաշեն» ՔԿՀ-ին: Հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանն էլ դիմելով դատավորին ասել է. «Որքան էլ այդ թղթաբանությունը ձգձգեն, ես կմեռնեմ, բայց դուրս չեմ գա հացադուլից»: Նա պնդել է, որ պահանջներից մեկն իրեն «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելն է:

Նշենք, որ Արմեն Բիլյանի հացադուլ սկսելու պատճառը առողջական խնդիրներ են, որոնք պատճաշ ուշադրության չեն արժանանում: Նրա պաշտպանը մեր զրույցում ավելի վաղ տեղեկացրել էր, որ Բիլյանին պատշաճ բժշկական ստուգումներ եւ բուժումներ չեն նշանակվում:

Տպել
2279 դիտում

Մոսկվայում շինարարության աշխղեկ հայն ընկել է 3 մետր բարձրությունից և մահացել հիվանդանոցում

Ուզում էր գնալ ընտանիքի մոտ. «Շերեմետևոյում» մահացած հայի ազգականը պատմել է նրա մասին

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ստրասբուրգի Հայ համայնքի և ԵԽ հայազգի պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ (լուսանկարներ)

Ուզում ենք անել անհնարինը, որովհետև անհնարինն է մեզ համար հնարավոր դառնալու. Փաշինյանը՝ Աշտարակում և Ապարանում

Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Վազգեն Սաֆարյանը

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը Արամ Ասատրյանի երգացանկից երգ է կատարում (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ից մեկնարկելու է մեծ երթ Երեւանի փողոցներով. Ն. Փաշինյան

«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը՝ դեկտեմբերից. հայտնի են մրցույթում հաղթողների անունները

Դեռ 2015-ին 13% եկամտահարկ սահմանվեց դրսում աշխատողների համար, կողմ էր նաև Ա. Հովհաննիսյանը. Լ. Նազարյան

Սամվել Բաբայանի եւ մյուսների վերաբերյալ գործը վարույթ է ընդունվել. նիստի օրը հայտնի է

Լարսի խցանումները կապված էին ցորենի ներկրման շրջանի եւ եղանակային վատ պայմանների հետ․ Փամբուխչյան

Մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց. հանդիպում Արագածոտնում

«Մենք» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ցանկը

Դպրոցի տնօրենի քվեարկությունը կլինի բաց, ծնողների եւ մանկավարժների ձայնը՝ կարեւոր. նախագիծ

Երևանի դատախազը ոստիկանությանը պատվիրել է ստուգել Աշոտյանի հայտարարությունը սպառնալիքի մասին

Քաղաքապետն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին, ներկայացրել նախընտրական ընթացքը

Ն. Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժին. Ֆարմանյան

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)