Ուզում եմ սեղանին զեյթուն ու գարոխով սալաթ լինի, բայց չի լինի. Էրիկ, 9 տարեկան (տեսանյութ)

Կարապետյանների բազմանդամ ընտանիքում Նոր տարվան չեն պատրաստվում: Ութ հոգանոց ընտանիքում վեցն անչափահաս երեխաներ են, որոնցից ամենափոքրը 1,5 տարեկան է, իսկ մեծը՝ 11:

Կարապետյաններն արդեն 15 տարի բնակվում են Երեւանի ռոբոտների գործարանի հանրակացարան կոչվող բազմահարկ շինությունում: Կառույցը գտնվում է կիսաքանդ վիճակում, պատերից անընդհատ բետոնե բեկորներ են թափվում: Կարապետյանների բազմանդամ ընտանիքին այս շինությունում ընդամենը մեկ սենյականոց բնակարան է բաժին հասել:

Սենյակի առաստաղը

Հանրակացարան տանող ճանապարհը, Րաֆֆու փողոց

Ընտանիքի եկամուտը Քրիստինայի ամուսնու օրվա 3 հազար դրամ աշխատավարձն է եւ ընտանեկան նպաստը: Ընտանիքի հայրն աշխատում է փայտամշակման գործարանում, որտեղից բերված փայտով էլ ջեռուցում են սենյակը:

Երեխաներից համեմատաբար ավագները՝ Անահիտը, Էրիկը եւ Ինգան դպրոց են գնում, իսկ մյուսներին ծնողները չեն կարողանում մանկապարտեզ ուղարկել, քանի որ թաղամասում եղածը վճարովի է, իսկ համայնքային ենթակայության տակ գործողները բավականին հեռու են: Երեխաների օրն անցնում է խոնավ պատերի ներսում:

«Մայրիկս այս շենքում է ապրում, երեխաների կեսն այնտեղ են քնում, քանի որ տեղ չունենք: Երեխաները մայրիկիս տանն են լողանում, մենք պայմաններ չունենք»,- ասում է Քրիստինե Կարապետյանը:

«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ինչպե՞ս են պատրաստվում տոներին, Քրիստինեն պատմում է, որ Ամանորին չեն պատրաստվում, սոցիալական վիճակը թույլ չի տալիս:

«Նոր տարվան չենք պատրաստվում, հնարավորություն, որ չունենք ինչպես պատրաստվենք: Մեր վիճակը շատ ծանր է, հազիվ ենք ապրում: Օրվա հացն ենք առնում, որ երեխաները սոված չմնան»,- նշում է բազմազավակ մայրը եւ փոխանցում, որ երազում են հեռուստացույց ունենալ:

«Հեռուստացույց ենք ուզում, քանի որ հեռուստացույց չունենք»:

Անահիտը եւ Էրիկը

Երեխաներից Մանեն ցանկանում է Ամանորին սայլակով տիկինիկ ստանալ, քույրիկը՝ աման-չաման, իսկ Էրիկը՝ հեծանիվ: Մյուսները լուռ են նվերների, ցանկությունների հարցում, ասում են՝ միեւնույն է իրականություն չի դառնալու:

Կարապետյանների ընտանիքում ամանորյա իրարանցումը  բացակայում է, նրանք նույնիսկ իրենց թույլ չեն տալիս հաշվարկել, թե տոների համար որքան գումար է անհրաժեշտ:

«Որ փող չունենք, չենք էլ հաշվում, որ ունենանք՝ կհաշվենք»,- ասում է Քրիստինեն:

Զրույցի ընթացքում երեխաները քիչ-քիչ թվարկում են, թե ինչ են ցանկանում տեսնել տոնական սեղանին:

«Զեյթուն, պամիդոր, վարունգ ու գարոխով սալատ եմ ուզում լինի»,- ասում է Էրիկը եւ նշում, թե՝ թվարկվածները չեն լինի:

Հ.Գ. Տեսանյութը դեռ մի քանի րոպե էր «Հայկական Ժամանակ»-ի ֆեյսբուքյան էջում, երբ խմբագրությունը զանգ ստացավ ՀՀ քաղաքացիներից մեկից, որը պատրաստվում էր այս ընտանիքին հեռուստացույց նիրել, հասցեն էր ճշտում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
16653 դիտում

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ