ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կքննարկեն ԵԱՀԿ դիտորդների ընդլայնման հարցը. Կարասին

Մոսկվան ողջունում է Արցախյան հակամարտության արագ  կարգավորման բանակցային գործընթացը եւ շահագրգռված է նրա արդյունավետությամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը:

«Ռուսաստանը ողջունում է բանակցային գործընթացի ակտիվացումը, ներառյալ 2018 թվականի հունվարի երկրորդ կեսին կայանալիք նախարարների առաջիկա հանդիպումը, եւ շահագրգռված է վերջինիս արդյունավետությամբ»,- ասել է Կարասինը Interfax- ին տված հարցազրույցում:

Նրա խոսքերով, Ռուսաստանն աջակցում է Բաքվի եւ Երեւանի ցանկությանը՝ հակամարտության կարգավորման փոխզիջման գնալ՝ առկա զարգացումների հիման վրա: «Մինսկի խմբի մեր համանախագահող գործընկերների հետ միասին, շարունակելու ենք միջնորդական աջակցություն տրամադրել երկարատեւ հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ընդգծել է նա:

Նա նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի ընդհանուր դիրքորոշումը հստակ ձեւակերպված է այս տարվա դեկտեմբերի սկզբին Վիեննայում կայացած ԵԱՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ երեք երկրի պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարությունում:

Գ. Կարասինը նաեւ հիշեցրեց, որ Ժնեւում 2017 թ. հոկտեմբերյան երկարատեւ ընդմիջումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ տեղի է ունեցել հայ-ադրբեջանական գագաթաժողովը: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել բանակցային գործընթացը եւ լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել հակամարտող կողմերի շփման գծում լարվածության նվազեցման ուղղությամբ»,- ասել է նա:

«Քննարկվել են հնարավոր գործողությունները, որոնք կնպաստեն հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի չեզոքացմանը: Կողմերին ներկայացվել են ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման հետ կապված հատուկ առաջարկություններ: Նախարարները պայմանավորվել են 2018 թվականի հունվարից շարունակել բանակցություններն այս եւ այլ հարցերի շուրջ՝ միջնորդների «եռյակի» մասնակցությամբ», - ասել է Կարասինը:

Տպել
4422 դիտում

Կարկտահարություն եւ հոսանքազրկում Գյումրիում

Արսեն Թորոսյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է դարձել

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

Որոշումը վերջնական է. Գյումրիում վաղը հանրահավաք չի լինի

Ներդրեք ՀՀ դրամով ավանդներ ՎՏԲ-Հայաստան Բանկում 10% տոկոսադրույքով

Ucom-ի աջակցությամբ Արցախում կայացավ Դիջիքեմփ 2018-ը

Նախապես ծրագրված սպանդ. Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքները

Օգոստոսի 17-ին ակտիվորեն մասնակցեք վարչապետ Փաշինյանի հանրահավաքին. Ազատամարտիկների դաշինք

Կարկուտն Ազատանում 8000 տոննայից ավելի կարտոֆիլ է ոչնչացրել

Քայլերթ, հեծանվաերթ, գույներ. YIC-ն Գյումրիում տոնել է Երիտասարդների միջազգային օրը

Կոչ օգոստոսի 17-ի հանրահավաքի կապակցությամբ

ՎՏԲ -Հայաստան Բանկը սահմանել է անվանական կրթաթոշակ լավագույն ուսանողի համար  

Ոստիկաններն առևանգել են Ռ. Քոչարյանին Հաագայի դատարանին հանձնելու ստորագրահավաքի բլանկները

ՇՊՀ նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշում է կայացվել,նա հետախուզվում է

Լեւոն Բարսեղյանն ընտրվել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ

Տեսանյութ. Սուրեն Փ.-ն միացավ մեր բարեգործական ծրագրին

Ողբերգական ավտովթար Լոռիում. ՊՆ զինծառայող է մահացել (լուսանկարներ)

Մարտի 1-ի գործով կատարված խուզարկությունից հետո ձերբակալվել է Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ոստիկանական բարձր մակարդակի ստեր. Մարտի 1

Բացառիկ ընտրություններ ենք ունենալու. ՀՀ ոստիկանապետ