Հարցը փակվե՞ց. Հայաստանը չդարձավ սպիտակ ագռավ

27/12/2017 schedule17:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2004 թվականի դեկտեմբերի 25-ի համարում

Երեկ խորհրդարանը, վերջին մեկ տարվա ընթացքում աննախադեպ՝ 109 պատգամավորական ներկայությամբ, ուղիղ ութ ժամ քննարկում էր «Իրաք կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին» փոխըմբռնման հուշագիրը։ Այլ կերպ ասած՝ երեկ ութ ժամ քննարկվում էր 30 վարորդ, 10 սակրավոր եւ 3 բժիշկ խաղաղապահ առաքելությամբ Իրաք ուղարկելու հարցը։ Իրաք հայկական կոնտինգենտ ուղարկելու անհրաժեշտությունը պաշտպանության նախարարությունն իր ներկայացրած տեղեկանքում հիմնավորել էր նրանով, որ այս հուշագրին միանալը Հայաստանին հնարավորություն կընձեռի մեր զինված ուժերի ստորաբաժանումն ընդգրկել բազմազգ դիվիզիայի կազմում եւ իրավական տեսանկյունից ապահովել Իրաքում կայունության հաստատման գործընթացին Հայաստանի մասնակցությունը։

Եւ քանի որ երեկ, մեկ տարվա բոյկոտից հետո, խորհրդարանական ընդդիմությունը ներկայացել էր գրեթե ողջ կազմով, կոալիցիան, ինչպես ավելի ուշ խոստովանեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, մտավախություն ունենալով, թե վերջիններս  կարող են այնպիսի հարցեր ուղղել կառավարությանը, որոնց պատասխանը ենթադրում է պետական գաղտնիքի հրապարակում, որոշեց նիստն անցկացնել դռնփակ: 79 կողմ, 8 դեմ ձայնով պատգամավորները ութ ժամ փակվեցին նիստերի դահլիճում՝ մի մասը հիմնավորելով Իրաք կոնտինգենտ ուղարկելու անհրաժեշտությունը, մի մասն էլ՝ դա համարելով գրեթե պետական հանցագործություն: Ու երբ արդեն ժամը 22-ին խորհրդարանը 91 կողմ, 23 դեմ եւ 1 ձեռնպահ ձայնով որոշեց 43 հայ սպա խաղաղապահ առաքելությամբ ուղարկել Իրաք, մեզ հետ զրույցում վարչապետը խոստովանեց, որ իրապես կարիք չկար նիստը դռնփակ անցկացնելու, քանզի ընդդիմությունը ութ ժամվա ընթացքում, բացի տեխնիկական պրետենզիաներից, որեւէ լուրջ հարցադրում այդպես էլ չներկայացրեց, եւ պետական որեւէ գաղտնիք չհրապարակվեց:

Ինչեւէ, դռնփակ քննարկումների արդյունքում խորհրդարանական ուժերը մնացին իրենց նախնական կարծիքին. կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն, ըստ կուսակցության Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, շարունակում է մնալ այն կարծիքին, որ Իրաք հայկական կոնտինգենտ ուղարկելը կարող է վտանգել ոչ միայն Սփյուռքի հայ համայնքի, այլ նաեւ Հայաստանի անվտանգությունը՝ դարձնելով ահաբեկչության թիրախ: Ուստի, ՀՅԴ 11 պատգամավորները, ենթարկվելով կուսակցության որոշմանը, դեմ քվեարկեցին համաձայնագրին: Հաջորդ քաղաքական ուժը, որը դեմ քվեարկեց Իրաք հայկական կոնտինգենտ ուղարկելուն, «Արդարություն» դաշինքն էր:

«Իր մեջ բազմաթիվ բացահայտ վտանգներ  պարունակող եւ կասկածելի դրական հետեւանքներ ունեցող նման որոշման պատասխանատվությունն ընդդիմությունն իր վրա վերցնել չի ցանկանում»,- մեզ հետ զրույցում ասաց դաշինքի անդամ Հրանտ Խաչատրյանը: Իսկ նույն  դաշինքի անդամ Ստեփան Զաքարյանն էլ ավելացրեց. «Պատմությունը ցույց է տվել, որ ամեն անգամ, երբ մենք մտել ենք որեւէ հզոր երկրի տակ, առաջինը մեզ են ոտնատակ տվել: Բացի դա, պետք է ընդունել այն իրողությունը, որ արաբական աշխարհի համար սա ոչ թե մասնակցություն է ժողովրդավարացման գործընթացին, այլ՝ օկուպացիա: Մեզ ընկալելու են որպես օկուպանտ եւ համապատասխան վերաբերմունք են ցույց տալու մեր համայնքին»:

Ի դեպ, համաձայնագրին դեմ քվեարկելու ընդդիմության հաջորդ՝ հիմնական հակափաստարկներից մեկն էլ այն էր, որ մի իշխանություն, որը սեփական երկրում չի կարողանում կայունություն եւ ժողովրդավարություն հաստատել, առնվազն անհեթեթ է, երբ որոշում է մասնակցել մեկ այլ երկրում կայունություն հաստատելու գործընթացին: Ինչեւէ, բացի ՀՅԴ-ից եւ «Արդարություն» դաշինքի թվով 23 պատգամավորներից, ԱԺ մնացած խումբ-խմբակցությունները, այդ թվում նաեւ՝ ընդդիմադիր «Ազգային միաբանությունը», կողմ քվեարկեցին Իրաք հայկական խաղաղապահ կոնտինգենտ ուղարկելու համաձայնագրին:

Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ ութ ժամ տեւած դռնփակ քննարկումների ժամանակ կոալիցիայի որեւէ պատգամավոր այդպես էլ ելույթ չի ունեցել. ելույթ ունեցողներն  ընդդիմադիր պատգամավորներն էին ու մեկ էլ Պնախարարը, որ ի պաշտոնե ներկայացնում էր համաձայնագիրն ու պատասխանում պատգամավորների հարցերին: Ու երբ արդեն ժամը 22-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը դժգոհեց, թե դեռ մոտ 20 օրակարգային հարց մնացել է, որ սպասում է քննարկման,  ընդդիմության ներկայացուցիչ Շավարշ Քոչարյանն ասաց. «Բա գիտեիք՝ հե՞շտ է լինելու ընդդիմության մասնակցությունը խորհրդարանի աշխատանքներին»: 

Այսպիսով, նոր տարվա նախաշեմին հասարակական մեծ հնչողություն ունեցող հերթական աղմկահարույց հարցը փակվեց: Ի՞նչ է շահելու Հայաստանն այս համաձայնագրին միանալուց. պատասխանելով մեր այս հարցին՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ասաց. «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարն արտահայտվում է ոչ թե խոսքերով, այլ գործով, որի արդյունքը հենց այս համաձայնագրի վավերացումն է: Լինենք անկեղծ. մենք չենք կարող լինել սպիտակ ագռավ, ասել, որ ամեն ինչից պետք է օգտվենք, սակայն չպետք է  որեւէ պարտավորություն կրենք»: Նույն հարցին Սերժ Սարգսյանը պատասխանեց.

«Ակնկալում ենք մեր անվտանգության ամրապնդում, սահմանների ապաշրջափակում եւ հավասարաչափ վերաբերմունք Հարավային Կովկասի երկրների նկատմամբ՝ այն բոլոր միջազգային կազմակերպություններից, ովքեր կողմ են աշխարհում խաղաղություն եւ կայունություն հաստատելուն»: Եւ չնայած երեկ հասարակությունը զրկված էր ռադիոյով հետեւելու աղմկահարույց այս հարցի քննարկմանը, սակայն հասարակական կարծիքի ուսումնասիրության Vox-populi կենտրոնի հարցման համաձայն՝ հասարակության 60 տոկոսը բացասական է վերաբերվում Իրաք հայկական խաղաղապահ կոնտինգենտ ուղարկելուն, 6 տոկոսի կարծիքը դրական է, իսկ հասարակության 24 տոկոսի համար ամեն ինչ միեւնույն է:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
4868 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին