Գյումրիում 102-րդ ռազմաբազայի զինծառայողին սպանած անձը ներկայանում է որպես ԻՊ-ի համակիր

Ավարտվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող` 21-ամյա Դմիտրի Յալպաեւի սպանության գործի հետաքննությունը, որով մեղադրյալ Արման Ջանջուղազյանն իրեն հայտարարել է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման համախոհ, գրում է kavkaz-uzel.eu-ն: 

Մեղադրական եզրակացությամբ անձը չպարզված հանցակիցների աջակցությամբ 2017-ի ապրիլի 22-ին՝ 17:30-ին, Ստեփանավան քաղաքի բնակիչը կրոնական ֆանատիզմի շարժառիթով Յալպաևին դանակով մահացու հարվածներ է հասցրել: 

Քրեական գործը փոխանցվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 21-ամյա Դմիտրի Յալպաեւը, սպանվել է ապրիլի 22-ին՝ ժամը 17:15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի «Արգո» խանութի մոտ. նա սպանվել է կտրող-ծակող առարկայից հասցված վնասվածքներից: Սպանության կասկածանքով նույն օրը ձերբակալվել, ապա երեք օր անց կալանավորվել է 21-ամյա Արման Ջանջուղազյանը, որն ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ ունի:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ  քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն): Ջանջուղազյանին Երեւանում պաշտպանում է հանրային պաշտպան Սուզաննա Խչեյանը: Մեր հարցին, թե Ջանջուղազյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, Խչեյանը պատասխանեց, թե այդ հարցը նախաքննական գաղտնիք է: Պաշտպանը չպատասխանեց նաեւ սույն քրեական գործի վերաբերյալ մեր մի շարք հարցերին՝ նույն պատճառաբանությամբ:

Ավելի վաղ դեպքի առթիվ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ կասկածյալը նախնական տվյալներով ունի հոգեկան առողջության հետ կապված որոշ խնդիրներ:

Ապա մեր տեղեկություններով, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաեւի սպանության գործը Քննչական կոմիտեից ուղարկվել էր ՀՀ գլխավոր դատախազություն:

Ձերբակալված Արման Ջանջուղազյանը 14 տարի ապրել է Հունաստանում: Այս մասին մեր զրույցում ասել էր նրա պաշտպան Արամայիս Հայրապետյանը: Ջանջուղազյանը Հայաստան է վերադարձել 2016 թվականին՝ Զինված ուժերում ծառայելու նպատակով: 

Տպել
2325 դիտում

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է