Լույս է տեսել «Բարոյական ճգնաժամ» ժամանակակից նովելը

Երեկ Երեւանում «Artbridge» գրախանութ-սրճարանում տեղի է ունեցել «Բարոյական ճգնաժամ» գրքի շնորհանդեսը: Այն ժամանակակից նովել է, որը սկսել է գրվել մոտավորապես ութ տարի առաջ, հիմնական մասը գրվել է հենց այդ ժամանակ: Նովելն ունի երեք համահեղինակ՝ Գագիկ Վարդանյանը, Տիգրան Վարդանյանը եւ Իշխան Գորգիսյանը:

Այստեղ պատմվում է մարդկանց ճակատագրերի մասին եւ, թե ինչպես են դրանք խեղվում տարբեր անարդար գործողությունների արդյունքում:

Գրքի համահեղինակներից Իշխան Գորգիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ գրքի հերոսները իրական չեն, մտացածին են, սակայն ներշնչանքի աղբյուր հանդիսացել են իրական մարդիկ եւ պատմություններ, տվյալ ժամանակահատվածում կատարված տարբեր գործընթացներ:

Այնտեղ պատմվում է անառողջ բարքերով հասարակության մեջ մի պատանեկան սիրո մասին, որի հերոսների ճակատագրերն ակամա խեղված են տիրող հիվանդագին մթնոլորտի պատճառով: Բարոյական տենդն այնքան սաստիկ է, որ ի վերջո, մաքուր զգացմունքները խեղդվում են` դառնում թունավոր: Սյուժեն կազմված է երկու հիմնական գծից, որոնք անսպասելիորեն միմյանց հյուսվելով՝ հանգում են անակնկալ հանգուցալուծման:

Հանգամանքների բերումով նովելի երեք համահեղինակներն ապրել են տարբեր երկրներում` Գագիկ Վարդանյանը՝ Ֆրանսիայում, Տիգրան Վարդանյանը՝ Հայաստանում, իսկ Իշխան Գորգիսյանը Շվեցարիայում: Համահեղինակաները երեքն էլ սովորել են Երեւանի նույն դպրոցում, ապա նաեւ Ֆիզիկայի ֆակուլտետում: Եվ հենց բակալավրիատում սովորելու տարիներից, երբ երեքն էլ հետաքրքրված էին երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններով եւ բազում հարցերում միակարծիք, ծնվել է գաղափարը, որ գրեն մի գիրք, որն էլ կնկարագրի տվյալ ժամանակում տեղի ունեցող իրադարձությունները:

«Սկզբում փոքր-ինչ դժվար էր պատկերացնել, որ տարբեր մարդիկ կկարողանան համատեղ ստեղծել մի բան, բայց երբ ամեն մեկս մի կտոր գրեցինք, կարդացինք, հասկացանք, որ իրագործելի է: Երեքիս ոճերն էլ գրեթե նույնն են»,- ասում է գրքի համահեղինակ Իշխան Գորգիսյանը:

Նա նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ գիրքը երկար ժամանակում է ավարտին հասցվել, բայց գաղափարական անհամաձայնեցման որեւէ խնդիր չի եղել, համահեղինակներն աշխատել են միմյանց փոխլրացնելով:

«Բարոյական ճգնաժամ» նովելը կարելի է ձեռքբերել Artbridge, Զանգակ եւ Բուկինիստ գրախանութներից:

Աղունիկ Հովհաննիսյան

Տպել
6569 դիտում

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer