Ադրբեջանում հիստերիա է հայերի՝ վրացական սահմանով ՌԴ փոխադրումներ կատարելու հետ կապված

Վրաստանի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ պայմաններ կստեղծվեն Հայաստանից Վրաստանի միջոցով Ռուսաստան փոխադրումներ իրականացնելու համար, բողոքի ալիք է ստեղծել Ադրբեջանի պառլամենտում: APA գործակալության փոխանցմամբ, պատգամավոր Ֆարաջ Գուլիեւը կոչ է արել Միլի Մեջլիսին հիշյալ հայտարարության կապակցությամբ պաշտոնական բոյկոտ ներկայացնել վրացական կողմին:

Իսկ պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիեւը, հիշեցնելով Ադրբեջանի ու Վրաստանի կողմից համատեղ իրականացվող խոշոր ծրագրերի մասին, Վրաստանի հայտարարությունը ներկայացրեց որպես ոչ սովորական միտք, որի կողքով չի կարելի անտարբեր անցնել: Նա առաջարկել է կանչել ԱԳՆ կանչել Ադրբեջանում Վրաստանի դեսպանին ու պահանջել բացատրություններ:

Պատգամավորներ Աֆլատուն Ամաշովն ու Այթան Մուսթաֆաեվը հայտնել են, որ եթե Վրաստանը իրականացնի իր հայտարարությունը, այդպիսով փաստացի ճիշտ կհամարի Հայաստանի կողմից «Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտումը»:

Պատգամավորները ելույթներում հայտնել են, որ Վրաստանի իշխանություններից ոմանք ցանկանում են փչացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները, սակայն դա այդքան էլ հեշտ չէ: «Մենք կառուցել ենք մինչեւ Կարս երկաթուղին, որից Վրաստանն իր շահույթն է ստանում, այս հարցը, թերեւս դրվի ուսումնասիրության»,- ասել է Միլի Մեջլիսի ներկայացուցիչը:

Տպել
5328 դիտում

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է