«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալի փախուստն «Արմենիա» ԲԿ-ից եղել է նախապես պլանավորած. պաշտոնական

29/12/2017 schedule16:18

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից զենքի գործադրմամբ դատապարտյալի փախուստի փորձը կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. քրեական գործն ուղարկվել է դատարան:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Դ.Գալստյանը բուժզննում անցնելու նպատակով 2017թ. հոկտեմբերի 2-ին տեղափոխվել է «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անոթային վիրաբուժության բաժանմունք՝ «Արթիկ» ՔԿՀ-ի երեք աշխատակցի ուղեկցությամբ, որտեղից փորձել է դիմել փախուստի: Նախնական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ փախուստն ի սկզբանե կազմակերպված է եղել։

Այսպես՝ ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Դ.Գալստյանն իր ծանոթի՝ Երեւանի բնակիչ, ծնված 1988թ., հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ կազմակերպելու իր փախուստը: Դատապարտյալը բուժզննում անցնելու նպատակով 2017թ. հոկտեմբերի 2-ին տեղափոխվել է «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի՝ անոթային վիրաբուժության բաժանմունք՝ «Արթիկ» ՔԿՀ-ի երեք աշխատակցի ուղեկցությամբ։ Դատապարտյալը նախապես իր ծանոթին հայտնել է, որ իրեն տեղափոխելու են բժշկական կենտրոն բուժզննման եւ ցուցումներ տվել՝ իր փախուստը կազմակերպելու վերաբերյալ: Նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, հիշյալ բաժանմունքի հիվանդասենյակներից մեկում, որտեղ գտնվել են դատապարտյալը ՔԿՀ-ի աշխատակիցների հետ միասին, ներս է եկել դատապարտյալի ծանոթը՝ մարզական պայուսակով, եւ Դ.Գալստյանի փախուստը կազմակերպելու նպատակով պայուսակից հանել է ինքնաձիգը եւ ՔԿՀ աշխատակիցներին սպանելու նպատակով կրակոցներ արձակել վերջիններիս ուղղությամբ։ ՔԿՀ անվտանգության ապահովման բաժնի պետի տեղակալ Ա.Մարուքյանին հաջողվել է զինված անձին վնասազերծել առաջին կրակոցից անմիջապես հետո:

Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ դատապարտյալը, ՔԿՀ աշխատակցի  նկատմամբ բռնություն գործադրելով, հափշտակել է նրան ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակը եւ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին սպանելու նպատակով կրակոցներ արձակել, սակայն նույն աշխատակցին հաջողվել է նախ հատուկ հնարքի կիրառմամբ խափանել դատապարտյալի կողմից դիպուկ կրակոցների արձակումը, այնուհետեւ՝ վնասազերծել նրան՝ հետ խլելով ատրճանակը: Դատապարտյալը դիմել է փախուստի, որին հետապնդել են ՔԿՀ երկու աշխատակից եւ բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցի աջակցությամբ տվյալ մասնաշենքի մուտքի մոտ բռնել նրան՝ կանխելով փախուստը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով:

1988թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 38-34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տպել
5102 դիտում

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին