Շիրակում ձյան շերտը հալվել է, բայց թող բայղուշություն չանեն. Բերբերյանը՝ երաշտի մասին

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը կանխատեսում է, որ հունվարը եւս տաք կլինի: «Միջին ամսեկան ջերմաստիճանը նորմայից դրական շեղված կլինի 3-4 աստիճանով, տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի, բայց ամսվա ընթացքում գերակշռող են լինելու հիմնականում տաք օրերը»: 

Այս մասին, խոսեցինք «Հայաստանի Ագրագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի հետ:

- Պարոն Բերբերյան, այս ձմեռը, կարծես թե, տաք է լինելու, ի՞նչ կասեք:

- Դեռ շուտ է խոսել դրա մասին, որովհետեւ մարդիկ չհասկանալով բաներ են ասում մեկ-մեկ, ինչպես միշտ սխալվում են, հունվարի վերջին արդեն կկարողանանք ասել տեղումները քիչ են եղել, թե՝ չէ:

- Մոտակա օրերի համար ձյուն կանխատեսված չէ, առավելագույնը պետք է, որ անձրեւ լինի, ի՞նչ եք կարծում:

- Չեմ իմանում, ինչ կլինի, բայց լեռնային գոտում հաստատ անձրեւ չի լինելու:

- Իսկ դա ինչքանո՞վ է գյուղատնտեսությանը նպաստելու: Երաշտ կլինի՞:

- Գիտեք լավ կլիներ այնքանով, որ աշնանացան ցորենը ցրտահարության տակ չընկներ, այստեղ ձյան շերտի հարցն է, Շիրակում  կարծես թե  ձյան շերտը կար, բայց հալվել է, այնպես որ տեսնենք ինչպես կլինի, դեռ այսօրվա վիճակով վնասներ չունենք, թող բայղուշություն չանեն:

- Այսինքն՝ ներկայումս միայն ենթադրություններ ե՞ն:

- Այո՝ միայն ենթադրություններ են, մենք դեռ վտանգներ չենք տեսնում, ժամանակին երաշտից թող խոսեին, որ մկների պես մտել էին իրենց կաբինետները, սերմացու գողացող մկան պես, 3 ամիս ամառվա տապին տեղումներ չեղավ ոչ մի չինովնիկ դրա մասին չխոսեց, միայն ես, եւ դա 4 նախարարության պատասխանատվության տակ է:

- Գյուղատնտեսությա՞ն, ԱԻՆ-ի՞:

- Այո, ինչպես նաեւ Բնապահպանության եւ Տարածքային կառավարման:

- Փաստորեն, միայն դուք ե՞ք արտահայտվել դրա մասին:

- Հուլիսի վերջին մենք արդեն տեսանք, որ ճար չկա հայտարարությամբ հանդես եկանք, նամակ գրեցինք կառավարությանը:

- Այսինքն՝ մեղավորությունը իշխանությա՞նն է:

- Ես գտնում եմ, որ այդ նախարարությունները, որոնք այդ միջոցառումները պետք է ձեռք առնեին, գյուղացուն ոտքի հանեին, որ երաշտ է, ոչ մի քայլ չարեցին, բայց թանկարժեք ինքնաթիռներ են բերում, որ հրդեհ հանգցնեն, գումարներ են ծախսում հսկայական՝ դա կարողանում են անել:

- Իսկ ի՞նչ եք կարծում պարոն Բերբերյան, որն է դրա պատճառը:

- Անտեղյակությունը եւ անգրագիտությունը՝ ուրիշ ոչինչ, պաշտոններ են զբաղեցնում, եւ չգիտեն թե ինչ պետք է անել:

- Իսկ կա՞ն այդպիսի մասնագետներ, որ կարող են մի բան անել:

- Մեր ազգը տաղանդավոր ազգ է, ամեն մի բնագավառում կարող են գտնել համապատասխան մարդուն, եւ նրա վրա դնել լուրջ պատասխանատվություն: Ոչ թե 2011 թվականի պես, ցորենը անորակ բերեցին կապեցին գյուղացու վրա, հետո փոխանակ ներկրողին դատեին 205 տարով գյուղացուն դատեցին, եւ այդ չինովնիկը անպատիժ մնաց, եւ այսօր իր ջիպը տակը պտտվում է Երեւանում:

- Ո՞վ էր այդ ժամանակ նախարարը:

- Գերասիմ Ալավերդյանը, նա եւ իր թիմը պետք է պատասխան տային: Իրենք իրենց մի քանի չինովնիկով հանձնաժողով ստեղծեցին, 205 տարի գյուղացուն դատի տվեցին: Անպատժելիությունը ծնում է անպատժելիություն:

Նիկոլայ Ավետիսյան

Տպել
5910 դիտում

Շուրջ 40 տաքսու վարորդների հոգեներգործուն դեղահաբով սուրճ է հյուրասիրել ու թալանել

Մայթով քայլելը առավել քան վտանգավոր է (լուսանկարներ)

Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը 0 ստացավ ՀՀ առաջնությունում

Ինչպե՞ս պաշտպանել մտավոր սեփականությունը․ վարչապետը լուծումներ է պահանջել

Արցախյան շարժումը պատմական իրադարձություն էր․ Բաբլոյանը պարգեւատրել է Արցախի ԱԺ նախագահին

Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)

Հայաստանում «կապույտ հազ» ախտորոշմամբ 2 ամսական երեխա է մահացել

Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը կնվիրվի Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին

«Արսենալին» բաժին հասավ «Միլանը». ամենահաճելի մրցակիցը չէ

Թուրք հայտնի քաղաքական գործիչների ու ազգայնականների մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել

Մատենադարանի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար առաջադրվել է մեկ թեկնածու

Բելառուսից շուտով ՀՀ կժամանի աշխատանքային խումբ․ քննարկվելու են լոգիստիկ խնդիրներ

Նախարարի մոտ քննարկվել են Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման հարցերը

Պետք է անենք ամեն ինչ, որ Մարտի 1-ը շուտ մոռացվի զոհերի հարազատների համար. Գագիկ Մելիքյան

0038 գաղտնի հրամանը չկա, մարտի 1-ին մարդկանց սպանելն անհրաժեշտություն է եղել

Հաճախակի կազմակերպել այցելություններ․ ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարարին

Թբիլիսիում այրել են Ջորջ Սորոսի խրտվիլակը

Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են ուժեղացնել հանցագործության դեմ պայքարը

Սեղմ ժամկետում կյանքի ենք կոչելու ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիրը․ Սարգսյանի խոստումը

Միշտ լինում է հատուցում՝ Լեւոն Բարսեղյանի ելույթից հետո ծափահարություններ հնչեցին