ԵՄ-ն ՀՀ ճանապարհային անվտանգության բարձրացման համար 5 մլն ԱՄՆ դոլար է տալու. նախարար

29/12/2017 schedule18:44

Եվրամիությունը հաստատել է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարձրացմանն ուղղված 5 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի տրամադրումն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի ամանորյա ուղերձից:

Նախարարը իր խոսքում նշում է, որ 2017 թվականը նախարարության համար եղել է կարեւորագույն եւ մեծածավալ ծրագրերի հստակ իրագործման եւ արդյունավետ գործունեության տարի:

«Երեւան-Սեւան ավտոճանապարհի ամբողջ երկայնքով, ինչպես նաեւ հանրապետության  առավել վտանգավոր հատվածներում տեղադրվեցին ճանապարհային նոր նշաններ եւ արգելափակոցներ: Հիմնանորոգվեցին Դիլիջան-Հաղարծին, Երեւան-Սեւան ավտոճանապարհները,  բարձրակարգ լուսատուներով կահավորվեց Նոր Հաճընի կամուրջը: Համայնքների երթուղային հասանելիության ուսումնասիրությունների  արդյունքում բացահայտվեցին 220 չսպասարկվող համայնքներ, մշակվեց համապատասխան երթուղային հասանելիության ցանց, որի արդյունքում չսպասարկվող համայնքների շուրջ 40%-ը ներառվեց գործող երթուղային ցանցում: ՏՏ ոլորտի ստարտափները հայտնվեցին պետության ուշադրության կենտրոնում: Մայրաքաղաքում եւ ՀՀ մարզերում հեռուստատեսային ցանցի թվայնացման  մակարդակը կազմեց 100 տոկոս: Սա մեր համատեղ գործունեության խիստ համառոտ նկարագիրն է: Վստահ եմ, որ 2018 թվականը նույնպես հագեցած կլինի ձեռքբերումներով, խոստումնալից ծրագրերով եւ շոշափելի արդյունքներով»,- մասնավորապես, նշված է նախարարի շնորհավորական ուղերձում:

Տպել
3337 դիտում

Վստահ եմ, որ Ալբանիային կհաղթենք. ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ

Այսօր Հրազդան գետում հայտնաբերված 26-ամյա տղան որոնվում էր մոտ 1 ամիս, դին նեխած է եղել

Երթեւեկության կարգի փոփոխում՝ Երևանի Ղազար Փարպեցու փողոցի Թումանյան-Արամ հատվածում

Այս ամսվա ընթացքում մահացել են մեկ եւ երկու ամսական երեխաներ. պատվաստեք ձեր երեխաներին

Գայ գյուղի հրդեհված տան մոխրացած տերն իրականում սպանվել է հրազենի կրակոցից. դին այրել են

Զվարճալի դեպք ՀՀ ծանրամարտի առաջնությունում.ծանրորդը ծանրաձողով հասավ տրիբունա (տեսանյութ)

Հեռավորությունն այլեւս խոչընդոտ չէ Մադագասկարի հետ համագործակցելու համար. Սերժ Սարգսյան

Արթիկի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից. ազատում-նշանակում օպերացիան շարունակվում է

«Գյումրի ԲԿ»-ում ոտքի եղունգի հեռացման համար սկսված միջադեպով զբաղվում է դատախազությունը

Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դիտում էր եղբոր ելույթը ՀՀ առաջնությունում

Շուրջ 40 տաքսու վարորդների հոգեներգործուն դեղահաբով սուրճ է հյուրասիրել ու թալանել

Մայթով քայլելը առավել քան վտանգավոր է (լուսանկարներ)

Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը 0 ստացավ ՀՀ առաջնությունում

Ինչպե՞ս պաշտպանել մտավոր սեփականությունը․ վարչապետը լուծումներ է պահանջել

Արցախյան շարժումը պատմական իրադարձություն էր․ Բաբլոյանը պարգեւատրել է Արցախի ԱԺ նախագահին

Վրաստանի ներքին գործերի նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ (լուսանկարներ)

Հայաստանում «կապույտ հազ» ախտորոշմամբ 2 ամսական երեխա է մահացել

Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնը կնվիրվի Գրիգոր Եղիազարյանի 110-ամյակին

«Արսենալին» բաժին հասավ «Միլանը». ամենահաճելի մրցակիցը չէ

Թուրք հայտնի քաղաքական գործիչների ու ազգայնականների մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել