Գյումրու ԲՀԿ-ի գրասենյակում իրարանցում է. 37 բալ ունեցողներին են գումար տալիս (տեսանյութ)

Բարգավաճ Հայաստան կուսակցության Գյումրու գրասենյակում իրարանցում է, քաշքշոց ու ծեծկռտոց:  Վաղ առավոտից մինչ հիմա սոցիալապես անապահով գյումրեցիներին չի հաջողվում ստանալ  կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նվիրատված գումարները:

Սկսված ծեծուջարդը դադարեցնելու նպատակով կուսակցության գրասենյակի պատերին արդեն կեսօրն անց  ինչ-որ ցուցակներ են հայտնվել, որոնցում այն մարդկանց անուն-ազգանուններն են, ովքեր  գումար ստանալու իրավունք ունեն:  Հավաքված բազմությանը հայտարարվել է, որ ովքեր նպաստառու են անապահովության  37 միավոր ունեն, միայն նրանց է հասնելու դրամական օգնությունը:  

Զայրացած ամբոխը սկսել է թակել  շենքի ապակիները, սպառնալ կուսակցության ներկայացուցիչներին:  Հետեւանքում  գումարը բաժանողները փակել են դռներն ու երկար մտածելուց հետո հայտարարել,  37 միավոր ունենալ-չունենալուց անկախ, բոլորը  գնան տուն եւ գան վաղ առավոտ:

 

Այս ժամին դեռ զայրացած գյումրեցիները կուսակցության գրասենյակի տարածքում են, մի մասը իր հերթին է սպասում, որ կարողանա ներս մտնել եւ գումար ստանալ, մյուսներն իրենց անուններն են փնտրում ցուցակներում:  Թե ինչ ցուցակներ են սրանք, եւ ով է որոշել 37 միավորի դեպքում գումար տալ մարդկանց, տեղում աշխատող պատասխանատուները չգիտեին:

Տպել
4853 դիտում

Հանդիպել են Արցախի ազատագրման մարտերի եւ քառօրյա պատերազմի մասնակիցները (լուսանկարներ)

Վերանորոգվում է Բաղրամյան 26-ը, ախտահանում են տարածքը

Ավտովթար Լոռիում. մեքենաներից մեկը շրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ)

20-ամյա Միքայելի վրձնած նկարը հայտնվել է ամերիկյան MAN IN THE HAT սիգարների տուփի վրա

ԵԿՄ-ում ի՞նչ կա, որ ուտենք, գրող ուտենք. Սարոյանը՝ Սամվել Ալեքսանյանի փողերն ուտելու մասին

Կայարանամերձ հրապարկի կիսակառույցը կքանդվի. Մհեր Սեդրակյանի բիզնեսը վտանգվա՞ծ է

Ականջացավ. համախմբում չի ստացվում

Մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ. միտինգն այլեւս քրեորեն պատժելի է

Ընդհարում. բազեներն ընդդեմ բազեների

Ոստիկանությունը «պասպորտիզացիա» կիրականացնի մարզերում՝ ահաբեկիչների լուրերի հետ կապված

Երկիր Ծիրանիի արածը խուլիգանություն էր. Վարդազարյանը վատացել է ե՛ւ հոտից, ե՛ւ իրավիճակից

Հաց բերողի մահվան մեկ տարին լրանում է, բայց մահվան պատճառները դեռ ստուգում են

Դժվար է ապրել այնպես, որ չփչացնես մահախոսականիդ տեքստը. Լիլիթ Ավագյանի հոդվածը

Տուժածը ցատկել է Գյումրի բկ-ի պատուհանից

Ռուսաստանի համար հայ-ադրբեջանական պատերազմը մնում է ամենաշահավետ բիզնեսը, երբ փող է պետք

Ալիեւը չի հայտարարել Երեւանը վերադարձնելու մասին. Ադրբեջանի ԱԳՆ-ի պատասխանը Զախարովային

Իսրայելում պահանջում են նախագահ Բենյամին Նեթանյահուի հրաժարականը

Կարատեի գներին չե՞ք ծանոթացնի. FB-ում ծաղրում են եւ գցում քաղաքապետարանի էջի վարկանիշը

Դարձյալ կրակոցներ ԱՄՆ-ի դպրոցներում, այս անգամ Սիեթլում. տուժածների մասին տեղեկություն չկա

Ծառուկյանն ու փեսան բացակայում էին գնաճը զսպող ԵԼՔ-ի օրենքի քվեարկությունից. պետքները չէ՞ր