Իրանում գտնվող հայերը, իրանագետները և Թրամփը՝ 12 զոհով հակակառավարական ցույցերի մասին

02/01/2018 schedule11:55

Չհաստատված տեղեկություններ կան, որ Իրանում՝ Սպահան նահանգի Ղահդարիջան քաղաքում ցուցարարները հարձակվել են Ա.Խամենեիի անվան մշակութային կենտրոնի վրա և ոստիկանական ուժերի հետ բախման հետևանքով զոհվել է 5 ոստիկան, գրում է BBC Persian-ը: Ավելի վաղ պաշտոնապես հաստատվել էր 12 զոհի մասին տեղեկությունը: 

Ներկայում իրավիճակը նախկին լարված օջախներ Սպահանում, Մաշհադում, Թեհրանում, Զանջանում լիովին հանդարտվել է, մնացած կետերում ևս հարաբերական անդորր է։ Սոցցանցերով պաստառներ են տարածվում այսօր՝ հունվարի 2-ին, երեկոյան 17:00-ին նոր ցույցերի հավաքվելու կոչերով։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Իրանում տեղի ունեցող զանգվածային ցույցերը, հայտնել է, որ այս մերձարևելյան պետությունում եկել է փոփոխությունների ժամանակը: «Երկար տարիների ընթացքում Իրանի մեծ ժողովուրդը ճնշումների է ենթարկվել: Այն սննդի և ազատության կարիք ունի: Մարդու իրավունքների խախտման հետ մեկտեղ՝ Իրանում թալանվել է նյութական հարստությունը: Եկել է փոփոխությունների ժամանակը», - թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահը:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանրապետական վարչակազմն արդեն 3 օր տարբեր ելույթներով «պաշտպանում է» Իրանի ժողովրդի իրավունքները։ Իրանցիներին ահաբեկիչ անվանելուց շատ չի անցել, արդեն այսօր Թրամփը երկրի բնակչությանն անվանեց սոված։ Իրանում հնչող «Մահ Ամերիկային» կոչերն էլ են անընդունելի, բայց Թրամփի ու «իրաքյան քեյսի» գլխավոր դերակատարներից Նիքի Հիլիի ժողովրդավարական ձգտումները նոր տարում Աստված տա հեռու մնան բոլոր երկրներից», - ֆեյսբուքի իր էջում գրել է ցույցերի ընթացքին ուշադիր հետևող իրանագետ Հրաչյա Հակոբյանը։ 

Ցույցերին արձագանքել է նաև ԱՄՆ-ում ապրող Իրանի վերջին շահ Ռեզա Փեհլևիի որդին: Նա հայտարարություն է տարածել՝ աջակցություն հայտնելով ակցիայի մասնակիցներին: Իրանագետ Գոհար Իսկանդարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.«Իրանում հոգևոր առաջնորդի այրվող նկարները, Ռեզա շահ Փահլվիի անվան կոչերն իսկական մարտահրավեր են Իրանի Իսլամական Հանրապետության համար»

Իրանագետ Վարդան Ոսկանյանն այս օրերին նույնպես Իրանում է՝ Թավրիզում, և ֆեյսբուքի իր էջում գրում է. «Երեկ և այսօր շրջել եմ գրեթե ողջ Թավրիզով մեկ և որևէ արտակարգ դեպքի կամ ցույցի ականատես չեմ եղել։ Միայն քաղաքի կենտրոնական «Ժամացույցի հրապարակում» նկատելի են ոստիկանության ուժեղացված պահակախմբեր, որոնց ներկայությունն, ըստ էության, չի էլ զգացվում»։

Այս օրերին Երևանից Թեհրան ժամանած Վահագն Քեշիշյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Facebook, Twitter, Telegram, Viber, Instagram, ոչ մի բան Իրանում չի աշխատում, ինտերնետ չկա, VPN օգտագործելով հազիվ մի բան անում ենք։ Ամբողջ Թեհրանում ոստիկաններ են լցված դուբինկեքով, ջրցաններ ու տարբեր զրահամեքենաներ են։ Ոչ մի տեղ չեն թողնում մարդկանց իրար գլուխ հավաքվեն»։

Իրանագետ Հրաչյա Հակոբյանը նկատում է՝ ժգոհությունների բարձրացած ալիքը համընկնում է 2009-ի հունիսին սկսած նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի զանգվածային ցույցերի հետ, որոնք դեկտեմբերին վերաճեցին բախումների, զոհերի և արևմուտքում ստացան «կանաչ հեղափոխություն» անվանումը։

Դեկտեմբերի 30-ին ցույցերը և բախումները դատապարտող բազմամարդ քայլերթ կազմակերպվեց, որն ուղղված էր իսլամական կառավարման տեսակի աջակցությանը։ Համընկնումը նշվում է տարբեր «սենսացիոն» վերնագրերը շրջանցելու և իրավիճակին ճիշտ գնահատական տալու համար. 2009-ի այս ամիսներին միայն Թեհրանի փողոցներում գրեթե մեկ միլիոն մարդ կար, իսկ հիմա տարբեր քաղաքներում ցուցարարների ընդհանուր թիվը չի հատում 10 հազարը: Բողոքը սոցիալական է, իսկ հատուկենտ հնչած և դիտավորությամբ արագ ձայնագրված «մահ բռնապետին» և նմանատիպ մեկ-երկու կոչերի իրական ազդեցությունը նշված սենսացիոն վերնագրերից առաջ չի անցնում։

Տպել
5997 դիտում

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով