Կանադա մեկնելուն սպասում է 14 000 սիրիահայ, կպահանջվի 3.5 տարի. Նարոտ Օդաբաշյան

02/01/2018 schedule13:13

Սիրիական պատերազմի հետևանքով Կանադա ներգաղթելու ցանկություն հայտնած ու դիմում ներկայացրած սիրիահայերի մի զգալի հատված դեռևս չի կարողանում օգտվել հովանավորչական ծրագրից ու մեկնել այս երկիր: 2017թ-ին Կանադայի Հայոց թեմի «Հայ տուն» կազմակերպության միջոցով Քվեբեկ է մեկնել 692 ընտանիք. Սա այս նահանգ մեկնելու դիմումատուների միայն 5 տոկոսն է:

Թե ինչ աշխատանքներ է կատարել «Հայ տուն»-ը անցնող տարվա ընթացքում, սիրիահայ ընտանիքների համար ինչպիսի ծրագրեր են իրականացրել, որքանով է վերջիններիս հաջողվում մեկ տարվա ընթացքում, երբ վայելում են կառավարության աջակցությունը, հարմարվել նոր պայմաններին, և ինչու շատերը դեռևս մի քանի տարի պետք է սպասեն իրենց հերթին, այս հարցերի շուրջ noranor.ca-ին մանրամասներ է հայտնել «Հայ տուն»-ի տնօրեն Նարոտ Օդաբաշյանը: 

Սիրիահայերի համար հովանավոր հանդիսանալով՝ միայն դիմավորելը չէ «Հայ տուն»-ի առաքելությունը: Հետագայում ևս երկարատև աշխատանք են կատարում ընտանիքների սոցիալ-տնտեսական, հոգեբանական և այլ հարցերի լուծման ուղղությամբ: Անցնող տարում ևս մոտ մեծ թվով ընտանիքներ դիմավորելուց բացի, շարունակել են նահանգում հաստատված ընտանիքների հետ տարվող աշխատանքները:

«Հեռաձայներ ընել, տուները այցելել, ընդհանուր և մանրամասն կարիքները ուսումնասիրել, սրանք անհատական ձևով: Իսկ խմբային ձևով տարեկան գոնե 7-9 կոնֆերանսներ ենք ըրել, հարցազրույցներ նոր եկողներու համար, աշխատանոցներ պստիկներու, տիկիններու և ընտանիքներու հետ, զանազան նյութեր, թերապիա ըրեցինք Ալեք Մանուկյան դպրոցին հետ, նոր հաճախող երիտասարդներու հետ, որ կարենան դրսևորել իրենց զգացումները, զանազան թեմաներու շուրջ հարցազրույցներ պառրաստեցինք»,- պատմում է Նարոտ Օդաբաշյանը:

Արդեն 6 տարի շարունակ Սիրիայից Կանադա մեկնող հայերի խնդիրները նույնն են, մարտահրավերները չեն փոխվել, դրանք ոչ միայն աշխատանք գտնելու ու լեզվական խնդիրները հաղթահարելու հետ են կապված, այլև նոր միջավայրին հարմարվելու ու ինտեգրվելու: Ինչպես հայտնի է, կառավարությունը առաջին տարում տարբեր կերպ օժանդակություն է ցուցաբերում նորեկներին, երկրորդ տարվանից արդեն նրանք պետք է լուծեն իրենց խնդիրները, սակայն եթե շատերին հաջողվում է աշխատանքի հարց լուծել, ապա մեկ տարում հարմարվել ոչ բոլորն են կարողանում:

«Հայ տուն»-ի տնօրենը ասում է. «Գործ գտնելու համար բավական է 1 տարին, բայց մեզի լուր կու տան, որ գոնե 2 տարի կառնե, մինչև որ կհարմարվին, լեզուն բավական սորվին, որ զգան, որ այս երկիրն իրենց նոր երկիրն է, առաջին տարին գործ գտնել, պստիկները դպրոցը, բավարար չէ, երկու տարի հետո միայն մնայուն ձևով կզգան, որ Քեպեք-Կանադան իրենց երկիկրն է»:

Կառավարությունը, թերևս, բավարարվում է 1 տարի ժամանակահատվածով, որպեսզի նորեկները կարողանան իրենց աշխատելու եռանդը ի ցույց դնել, բարձր վարձատրվող մշտական աշխատանք գտնելով՝ բեռ չդառնալ երկրի համար:

Իսկ կառավարության աջակցությունը տարբեր կերպ է լինում՝ կախված նրանից, թե որ սոցիալական խմբին են պատկանում նորեկները. «Շատ բախտավոր են, որովհետև Կանադայի կառավարությունը իրենց թոշակներ կու տա, պստիկներուն կաթի դրամ կու տա, եթե առաջին տարիները ֆրանսերեն լեզուն սորվին, նորեն թոշակ դրամ մը կու տան, առանց գործի զանազան գումարներ կստանան կառավարությունեն, բայց որովհետև հովանավորված են «Հայ տուն»-ի կողմե, անկարելի է, որ մեծ թոշակներ ստանան կանադական կառավարությունեն, գործ չունին և կուզեն գումարով մը ապրին»,- հավաստիացնում է պատասխանատուն: 

«Հայ տուն» կազմակերպության նպատակը տվյալ դեպքում սիրիահայերին հովանավորելն է, բայց ոչ այն բոլոր ցանկացողներին, ովքեր մտադիր են Կանադայի ներգաղթային ծրագրերից օգտվել: Իսկ Կանադան, ինչպես հայտնի է, մտադիր է մինչև 2020թ-ը մեկ մլն ներգաղթյալ ընդունել: Երկրի Ներգաղթի նախարարը 2018-20թթ-ի ծրագիրը համարել էր Կանադայի կառավարության ամենահավակնոտ թիրախը:

Թե ինչպես այն կանդրադառնա Կանադա մեկնելու ցանկություն հայտնող սիրիահայերի վրա, առայժմ հայտնի չէ, բայց հստակ է, որ նրանց թիվը մեծ է: Միայն այս տարվա համար դիմում ներկայացրած մեծ թվով ընտանիքների չի հաջողվել մինչև տարեվերջ մտնել Կանադա: «Հայ տուն»-ի տնօրենը նշում է.

«Բավական կան, որ ընթացքի մեջ են, 400-են ավելի են, որ պիտի գան, բայց կամացցած է սիստեմը Քեպեքի և Կանադայի, որովհետև 2015-16-ին Քեպեքի կառավարությունը և Կանադան շատ դիմումագիրներ ընդունեց, խողովակները խճողվեցան, հիմա 14000 հոգի կա, որ կսպասե, որ Քեպեք գա, և միայն Քեպքեը 4400 հոգի կընդունե տարեկան, 3,5 տարի պիտի առնե, որ այդ խողովակի մեջ լեցուն դոսիեները գան»:

2015-16թթ-ի ծրագիրն էականորեն ազդեց հաջորդ դիմումատուների վրա. «Կանադան գուզեր 20 հզր հոգի մտցնել 3 ամսվա մեջ, նույնիսկ 10 շաբթվան մեջ մարդիկ եկան, բայց այդ հրաշքի օրերը վերջացան, խճողվեցավ սիստեմը, հիմա դանդաղեցավ»,-ասում է մեր զրուցակիցը՝ մանրամասնելով առաջիկա տարիներին սպասվելիք իրավիճակը:

Վստահ չէ, որ 3-4 տարում ևս այդ մեծաթիվ քաղաքացիները կարող են հասնել Կանադա, ծրագրերը փոխվում են. «2017-18-ին 4400 պիտի ընդունի, անոր համար մեր նոր դիմած 2017-ի դիմած դոսիեները պիտի սկսին գալ մինչև 2019-2020, այս տարվանե սկսյալ գրեթե 3 տարի պիտի առնե, որ անհատ մը կամ ընտանիք մը ժամանե Քեպեք կամ Կանադա: Մեկուկես տարի առաջ, երբ 20 հզր սիրիացի եկավ, անոր համար 2018-ին դեռ գոց է Քեպեքի հովանավորության ծրագիրը, ոչ թե ներգաղթը ոչ, այլ հովանավորելը՝ ընտանիք մը կամ խումբ մը»:

Բացառված չէ, որ առաջիկա տարիներին ոմանք հրաժարվեն Կանադա մեկնելու իրենց մտադրությունից, ինչպես դա եղել է ոմանց դեպքում. «Պստիկ տոկոս մը եղավ, որ Ամերիկա գացին կամ Ավստրալիա, քանի մը ընտանիքներ ետ Սիրիա և չեն ուզե գալ»,-նշում է Մոնրեալի պատասխանատուն և հավելում, որ Հայաստան մեկնողներ ևս եղել են, բայց հայտնի չէ, թե նրանցից քանիսն են մնացել հայրենիքում:

Տպել
4770 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա