Թուրքիայի մեջլիսի 3 հայ պատգամավորները հայերին և հայերեն շնորհավորել են Սուրբ Ծննդի առիթով

Թուրքիայի մեջլիսում 3 կուսակցություններից ներկայացված բոլոր 3 հայ պատգամավորները շնորհավորել են հայերին Սուրբ Ծնունդի կապակցությամբ. նրանք գրառումներ են տարածել սոցիալական ցանցերի իրենց էջերում: 

Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից հայուհի Սելինա Դողանը Twitter-ի իր միկրոբլոգում հայերեն և թուրքերեն շնորհավորանք է թողել: 

Սելինա Դողանի գրառումը՝ Twitter-ի իր միկրոբլոգում

«Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցությունից Կարո Փայլանը հայերին շնորհավորել է ֆեյսբուքի իր էջում՝ տարածելով լուսանկար, որի վրա գրված է. «Խաղաղ աշխարհ ունենալու երազանքով շնորհավորում եմ Սուրբ Ծնունդը»: Լուսանկարին կից նաև հայերեն, թուրքերեն և անգլերեն շնորահավորանք կա:  

Կարո Փայլանի գրառումը՝ ֆեյսբուքի իր էջում

Թուրքիայի նախագահի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից հայ պատգամավոր Մարգար Եսայանը Twitter-ի իր միկրոբլոգում հայերեն գրել է․ «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ», ապա թուրքերեն ավելացրել՝ «Բոլոր ուղղափառ հայերին շնորհավորում եմ Սուրբ Ծննդի առիթով: Թող խաղաղություն և կայունություն լինի: Ինձ ուղղված շնորհավորանքների համար շնորհակալություն եմ հայտնում»։

Մարգար Եսայանի գրառումը՝ Twitter-ի իր միկրոբլոգում

Տպել
10484 դիտում

Գերմանիան դադարեցնում է զենքի մատակարարումները Սաուդյան Արաբիա

12-րդ դասարանի ավարտական քննությունները կենտրոնացված չեն լինի. այդպես կլինի միայն 9-րդում

«Վորլդ Վիժն» Հայաստանն ու Իմ Քայլը հիմնադրամը համագործակցության տարբերակներն են քննարկում

Ավարտին է հասցվել «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքարշ բեռնատարների համար շարունակում է փակ մնալ

Երեւանի քաղաքապետարանը հրավիրում է քննարկելու 2019-ի բյուջեն ու զարգացման ծրագիրը

Լատվիայի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Ակցիաների հետեւում մարդիկ են, որոնք մեծ բիզնեսներ ձեռնարկելու շահ ունեն. Ռ. Խաչատրյանը հրաժարականի մասին

Սերժ Սարգսյանը դիմել է կենսաթոշակ ստանալու համար

Շախմատի ֆեդերացիան հետին ամսաթվո՞վ փաստաթուղթ է տեղադրել կայքում. պատմում է Լիլիթ Գալոյանը

Սասնա Ծռեր Համահայկական կուսակցության նախընտրական ամբողջական ցուցակը՝ 174 հոգուց բաղկացած

Վալերի Օսիպյանը հանդիպել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարի հետ

Մենք լուռումունջ համակերպվողի դերում չենք. Նիկոլ Փաշինյանը՝ Բելառուսի ԱԳՆ-ի վերջին հայտարարության մասին

Արտագնա աշխատանքի մեկնածների եկամուտը հարկելու որեւէ նախագիծ կամ գաղափար չկա. ՊԵԿ նախագահի հավելյալ պարզաբանումը

Կենդանաբանական այգու 213 կենդանատեսակից մնացել է 143-ը. գործառույթները պատկանում են Երեւանի ավագանուն

Փաշինյանն ընդունել է Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսին

Գյումրիում 325 մլն դրամանոց ստրատեգիական նշանակության փողոց է շահագործվել

Խորվաթիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարի տեղակալին

Հանդիպել են Աննա Հակոբյանը և Գարո Արմենը, քննարկել են համագործակցության հնարավոր ուղիները

Որոշ մարդիկ անձնական խնդիրների պատճառով կարող են ստոր քայլի գնալ. Խաչատրյանը՝ թունավորված զեբրի մասին