Իջևանում ապօրինի որսի ժամանակ երիտասարդը կրակել է 55-ամյա տղամարդու վրա. նա մահացել է

Իջեւանում այսօր հունվարի 6-ին, 55-ամյա տղամարդ է սպանվել: Ժամը 12:30-ի սահմաններում Իջեւանի բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի: Սպանվածը 55-ամյա Կառլեն Մարկոսյանն է:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացնում են, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության, Իջևանի բաժնի ծառայողների և ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կատարվածի հանգամանքները: Նախնական տվյալներով՝ մահացած տղամարդը եղբոր, եղբոր որդիների և Իջևանի բնակիչ 21-ամյա Սեյրան Մատինյանի հետ հունվարի 6-ին ապօրինի որսով են զբաղվել Իջևանի Աղայա կոչվող անտառամասում, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը: Իրավապահների ձեռնարկած բացատրական աշխատանքի շնորհիվ Սեյրան Մատինյանը հունվարի 6-ին՝ ժամը 18-ի սահմաններում, ներկայացել է ոստիկանության Իջևանի բաժին:

Նա ոստիկանություն է ներկայացրել իր որսորդական հրացանն ու հայտնել, որ որսի ժամանակ այն պատահաբար կրակվել է, որի հետևանքով էլ Կառլեն Մարկոսյանը վիրավորվել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

Տպել
1748 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել