Էրդողանի թիկնապահների Վաշինգտոնի հարձակումից հետո կանադացի 2 թուրք անպատիժ են.Toronto Star

07/01/2018 schedule19:07

Կանադայի Տորոնտոյում բնակվող 2 թուրքեր, որոնք մեղադրվում են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ խաղաղ ցուցարարների մասնակիցների վրա հարձակման մեջ, դեռ չեն ձերբակալվել, Toronto Star-ին հղումով հայտնում է Կանադայի Հայ Դատի հանձնախումբը: 

Ծեծկռտուքի մասնակիցների մեծ մասի ձերբակալության թույլտվություն է ստացվել, բայց ոչ բոլորն են պատասխանատվության ենթարկվել և նրանց թվում՝ Ահմեթ Դերեչին և Մահմուդ Սամի Էլիալթին:

«Այն փաստը, որ այս երկու մարդիկ դեռ ձերբակալված չեն, ուղղակի ավելացնում է վիրավորանքը և մենք կարծում ենք, որ դա անընդունելի է: Մեր իշխանությունները չպետք է լռեն և թույլ տան, որ ատելության հողի վրա հանցագործություն կատարած անձիք անպատիժ մնան», - ասել է Կանադայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Շահեն Միրաքյանը:

Toronto Star-ի տվյալներով, նրանք այլևս Կանադայում չեն և թաքնվել են դատական հետապնդումից: Կանադայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Շահեն Միրաքյանը երկրի կառավարությանը կոչ է արել սերտ գործակցել ԱՄՆ-ի իրավապահների հետ և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ նրանց պատասխանատվության ենթարկելու համար:

2017-ի մայիսի 16-ին Թուրքիայի նախագահի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ թուրք դեսպանի տան առջեւ բողոքի ցույցի դուրս եկած հայերի, հույների, քրդերի վրա Էրդողանի թիկնապահների հետ հարձակված խմբի երկու անդամներն ընդունել են իրենց մեղքը: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում երկու մարդ է ձերբակալվել, որոնք մեղադրվում են մայիսի 16-ին Թուրքիայի նախագահի Վաշինգտոն այցի ժամանակ Թուրքիայի դեսպանի առանձնատան առջեւ խաղաղ ցուցարարների դեմ բռնություն կիրառելու համար: 

Ընդհանուր առմամբ՝ մեղադրանքներ են առաջադրվել 19 մարդու, այդ թվում՝ թուրքական անվտանգության ծառայության 15 աշխատակցի:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել եւ քննադատել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների դեմ ԱՄՆ-ի դատախազության ներկայացրած մեղադրանքը:

Հայտարարության մեջ նշված է, որ «այդ մեղադրանքն անարդար է եւ կողմնապահ»: Պաշտոնական Անկարան համարել է, որ «մեղադրականը հրապարակելիս ԱՄՆ-ի  դատաիրավական մարմինները հարցին քաղաքական մոտեցում են ցուցաբերել, եւ այս մեղադրանքը ԱՄՆ-ի որոշ քաղաքական շրջանակների՝ հարցին լարվածություն հաղորդելու ջանքերի արդյունքն է»: 

Դատավարության սկզբում ձերբակալվածներն իրենց անմեղ էին հայտարարել:

Միջադեպի հետեւանքով նախագահ Թրամփի ադմինիստրացիան կասեցրել էԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցների համար 1.2 միլիոն դոլարի ամերիկյան արտադրության զենքի վաճառքի մասին թույլտվությունը: 

Տպել
2705 դիտում

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա