«Treffpunkteuropa»-ն Էդմոն Մարուքյանին ճանաչել է «Տարվա Եվրոպական քաղաքական գործիչ»

08/01/2018 schedule12:21

Գերմանական հեղինակավոր «Treffpunkteuropa» ամսագիրը ՀՀ ԱԺ պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության Խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանին ճանաչել է «Տարվա Եվրոպական քաղաքական գործիչ»: Այս մասին հայտնում են Լուսավոր Հայաստան կուսակցության մամուլի ծառայությունից:

Ամսագիրը ներկայացրել է այն մարդկանց, ովքեր 2017 թվականին ազդել են եվրոպական քաղաքականության ձեւավորման, ընտրողների մտքերի եւ սրտերի վրա եւ տրամադրել նրանց որոշում կայացնել հօգուտ իրենց։ «Treffpunkteuropa»-ն նշում է նաեւ, որ այդ քաղաքական գործիչների հետ պետք է հաշվի նստել 2018 թվականին քաղաքականության ձեւավորման հարցերում։

Ամսագիրը Էդմոն Մարուքյանին բնութագրում է հետեւյալ կերպ․ «36-ամյա հայը սկսած 2001 թվականից իր հայրենիքում քաղաքականության մեջ ակտիվ է: Սկզբում Մարուքյանը աշխատել է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր կազմակերպություններում, 2012 թվականից մտել է քաղաքականություն: 2012 թվականի դռնեդուռ ընտրարշավի ժամանակ Մարուքյանը հաղթել է հայտնի կուսակցությունների թեկնածուներին: 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է մինչեւ այդ ստեղծված լիբերալ «Ելք» դաշինքով, որը ստացել է ձայների 7,8 տոկոսը: Նման հաջողություն գրանցվել է նաեւ մեկ ամիս անց` մայրաքաղաք Երեւանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ: Այստեղ նրանք ստացել են ձայների 21 տոկոսը:

Ամսագիրը նշում է նաեւ․ «Այսպիսով Մարուքյանը ուզում է ուժեղացնել իր երկրի եւ Արեւմտյան ու Կենտրոնական Եվրոպայի միջեւ կապը, ինչպես նաեւ Հայաստանը տանել դեպի Եվրոպական Միություն: Քանի որ Հայաստանը ռազմականապես եւ տնտեսապես կախված է Մոսկվայից, ոչ մի այլ կուսակցություն չի խթանում Արեւմուտքի հետ կապը: Մարուքյանի կուսակցությունը չի ուզում որեւէ տնտեսական միություն Ռուսաստանի եւ նախկին սովետական տարածքում առաջացած ավտոկրատիաների հետ եւ ուզում է լքել ԵԱՏՄ-ն»:

«Treffpunkteuropa»-ի տարվա քաղաքական գործիչներ կոչմանն արժանացել են նաեւ Լեհաստանի նորընտիր վարչապետ Մաթեուս Մորավեցկիին, Իռլանդիայի հայտնի քաղաքական դերակատար Գերի Ադամսը, Գերմանիայի Բունդեսթագում նորընտիր AFD կուսակցության կին քաղաքական գործիչ Ալիս Վեյդելը եւ ազգությամբ ճապոնացի, բայց չեխ քաղաքական գործիչ, խորհրդարանի անդամ Տոմիո Օկամուրան։

Նշենք նաեւ, որ «Treffpunkteuropa» քաղաքական ամսագիրը լույս է տեսնում 2009 թվականից հինգ լեզուներով՝ անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն եւ իսպաներեն։ Այն տարածվում է էլեկտրոնային եւ տպագիր տարբերակներով։

Տպել
4363 դիտում

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն