Իսրայելցի փաստաբանն ու Յաիր Աուրոնը Հայոց ցեղասպանության խնդրով հարցում են ուղարկել ԱԳՆ

Իսրայելցի փաստաբան Էիթայ Մաքը եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած գիտնական Յաիր Աուրոնը երկրի արտաքին գործերի նախարարությունից պահանջել են տվյալներ տրամադրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ առկա հնարավոր համաձայնությունների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս նպատակով նրանք հատուկ հարցում են ուղարկել Իսրայելի ԱԳՆ տեղեկատվության ազատության օրենքի կիրառման հարցերով պատասխանատու Արյեհ Զինիին:

Հարցման տեքստում հիշեցվել է, որ Թուրքիան հաստատակամորեն ժխտում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Իսկ Ադրբեջանը, ով Հայաստանի հետ հակամարտում է Լեռնային Ղարաբաղի հարցով, Հայոց ցեղասպանության ժխտման հարցում դարձել է Թուրքիայի գործընկերն ու առաջամարտիկը:

«Դժբախտաբար Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվել Իսրայելի Պետության կողմից՝ չնայած այդ երկրում հայկական համայնքի առկայությանը եւ հասարակական, ակադեմիական ու քաղաքական ոլորտում տարվող շարունակական պայքարին: Կարծես թե Հայոց ցեղասպանության հարցում Իսրայելի պաշտոնական ժխտման պատճառը կապված է Թուրքիայի հետ դիվանագիտական ու ռազմական հարաբերություններով, իսկ վերջերս էլ նաեւ Ադրբեջանի հետ գոյություն ունեցող հարաբերություններով»,- ասվում է հարցման մեջ:

Նրանք հիշեցրել են, որ դեռեւս 2011 թվականին, երբ Կնեսետի կրթության հարցերով հանձնաժողովում Հայոց ցեղասպանության հարցով լսումներ էին, նախկին փոխարտգործնախարար Դենի Այալոնը, հանձնաժողովի նախկին ղեկավար Ալեքս Միլլերը, ինչպես նաեւ մի շարք այլ պաշտոնատար անձինք ադրբեջանական լրատվամիջոցներին միանշանակ կերպով հայտնում էին, որ Իսրայելը չի ճանաչելու Հայոց ցեղասպանությունը Ադրբեջանի հետ հարաբերություններին չվնասելու նպատակով:

Բացի այդ, Մայքը եւ Աուրոնը փաստել են, որ Իսրայելը վերջին տարիներին դարձել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» պնդումներին ուղղակի եւ անուղղակի սատարողը՝ կանգնելով այս հարցում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողքին: Նրանք արձանագրել են, սակայն, որ միջազգային հանրությունը միաձայն է այն հարցում, որ 1992 թվականի փետրվարին Խոջալուում կատարվածը ցեղասպանություն չի եղել:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Էիթայ Մաքը եւ Յաիր Աուրոնը պահանջել են տրամադրել հետեւյալ տեղեկատվությունը.

-Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ունեցած ցանկացած համաձայնության, պայմանավորվածության փաստաթղթերի փաթեթը,

-Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով ցանկացած գրագրություն Թուրքիայի կամ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ,

-Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հանդիպումների կամ շփումների վերաբերյալ տեղեկատվություն,

-Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱԳՆ որոշումների եւ դիրքորոշումներին առնչվող փաստաթղթեր՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ընդդիմանալու լույսի ներքո:

Տպել
1948 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ