Հաջորդ տարի կվերանայվե՞ն դպրոցներում ձմեռային արձակուրդի ժամկետները. ԿԳՆ մեկնաբանությունը

Այսօր՝ հունվարի 8-ը, 2018 թվականի առաջին աշխատանքային օրն է: Մասնավորապես՝ պետական հիմնարկներում վերականգնվել է աշխատանքային առօրյան:

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» դեռեւս գործող օրենքի համաձայն, ոչ աշխատանքային օրեր էին մինչեւ հունվարի 7-ը ներառյալ: Հանրակրթական դպրոցներում նույնպես վերսկսվել է դասապրոցեսը: Ուսումնական պլանով նախատեսված էր, որ 3-12-րդ դասարաններում սովորողների ձմեռային արձակուրդն ավարտվելու է հունվարի 8-ին (1-ին եւ 2-րդ դասարաններում արձակուրդը կտեւի մինչեւ հունվարի 21-ը ներառյալ): Հայտնի է, սակայն, որ կառավարությունը հանդես է եկել վերոնշյալ օրենքում փոփոխություններ կատարելու եւ տոնական ոչ աշխատանքային օրերը կրճատելու, հունվարի 3-ով սահմանափակելու առաջարկով:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է հաջոդ տարի վերանայվեն նաեւ դպրոցական արձակուրդների ժամկետները: Նախարարի խոսնակ Լուսինե Մարգարյանը պատասխանեց, որ կրթության եւ գիտության նախարարության օրակարգում այս պահին նման հարց չկա: Նա նաեւ ընդգծեց, որ հանրակրթական դպրոցների արձակուրդները սահմանվում են համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով հաստատված «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների», որոնք առնչություն չունեն պետական տոնացույցի հետ:

Տպել
2016 դիտում

Թուրքիայում բացվել է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանը (տեսանյութ)

Ոստիկանության պետի հրամանով 8 ծառայողների սպայական կոչումներ են շնորհվել

Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն ու կփոխվեն

Սուրբ Կարապետ վանքի հարևանությամբ գտնվող ավազահանքում փլուզում է տեղի ունեցել. կա զոհ

Առողջապահության նախարարը կմեկնի Քատարի Պետություն

Ն. Փաշինյանը մի քանի տասնյակ սփյուռքահայերի ՀՀ-ում հատուկ կացության կարգավիճակ է շնորհել

Բելգիայի թագավորական ընտանիքը մասնավոր այցով Հայաստանում է

Ովքեր եւ ինչի համար էին Զովասարում այս գիշեր ցանկացել տուն պայթեցնել. մանրամասներ

100 օրվա ամփոփում. հեղափոխություն առանց ծանր հետեւանքների

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը կքննարկի ՀՀ ընտրանու հետ կրկին մենամարտերի մասնակցելու հարցը

«էլեկտրիկ Երևան»-ի ամենահայտնի ցուցարարն ու լրագրող Զ. Մեջլումյանը՝ Դ. Սանասարյանի թիմում

«Արմնյուզ»-ի վաճառքի մասին տեղեկությունները կեղծ են. Հրաչյա Քեշիշյան

Պաշտպանը «Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ

«Դիլիջան ազգային պարկ»-ից 9-ը հազար ծառ հատելու համար մեղադրանք է առաջադրվել 15 անձի

Դատախազը «շու՞տ է մոռացել իր հայտարարությունները». Դավթյանը պատասխանում է Շարմազանովին

Ընտրացուցակներ մաքրելուց մինչեւ օրենքով գողեր. Վալերի Օսիպյանի 100 օրը

ԲԴԽ-ն մշակել է արդարադատության արդյունավետության բարելավման հայեցակարգ

Արցախում ծնունդների թիվն ավելացել է, նորածին տղաների թիվը գերակշռում է աղջիկներին

Անդրիաս Ղուկասյանը ԿԸՀ-ի դիմաց պահանջում է Տիգրան Մուկուչյանի հրաժարականը (տեսանյութ)

Ինչ կապ ունի Ֆելիքս Ցոլակյանը քաղաքացու բնակարանը խլելու հետ. փողոցում են հայտնվել