Հայկական եթերը տոնական օրերին. կրկնությունը գիտության մա՞յրն է

Նրանք, ովքեր ամանորյա տոներն անցկացրել են տանը՝ հեռուստացույցի առաջ, հավանաբար հիասթափված են: Նման եզրահանգման կարելի է գալ սոցիալական ցանցերում օգտատերերի մեկնաբանություններից: Ամեն տարի տոներից առաջ առաջատար հեռուստաընկերությունները խոստանում են հետաքրքիր ժամանց, եւ ամեն տարի ներկայացնում են գրեթե նույնը՝ չնչին տարբերություններով:

2018-ին էլ, ինչպես նախորդներին, եթերի հիմնական մեխերն էին նույն հեռուստաընկերության որոշ նախագծեր միախառնելը, որոշ նախագծերում հայտնի հյուրեր ունենալը, համերգները, ավելի քան 1 տարվա պատմություն ունեցող թատերական ներկայացումներն ու կատակերգությունները, հին հայկական ֆիլմերը:

Ըստ էության, բոլոր ալիքներով նույն դերասանները, հաղորդավարներն ու երգիչ-երգչուհիներն են՝ նույն նախագծերով՝ Նազենի Հովհաննիսյան, Գայանե Ասլամազյան, Եգոր Գլումով, Սերգեյ Դանիելյան, «Տաշի շոու», «OUTDANCE», «Վերվարածները/անուղղելիները», ոչ մի նորություն, պարզապես Ձմեռ պապի գլխակներ են դրել, կադրում տոնածառ կա ու փայլերով զարդարված տաղավար: Միակ կրեատիվ քայլը, որը վերջին տարիների ընթացքում հեռուստաալիքների ստեղծագործական թիմերը մտածել են, արտասահմանյան երգեր կատարելն է, առավելագույնը դրանք հումորային դարձնելը:

Համերգները, թատերական ներկայացումները, կատակերգությունները.... «Պլյուս-մինուս», «Ֆուլ հաուս» ներկայացումների պրեմիերաների ժամանակ հսկիչները մեծ նախաձախնդրությամբ հոգ էին տանում, որ ոչ մի հանդիսական տեսանկարահանում չանի: Առաջին հայացքից թվում է՝ փորձում էին պաշտպանել ստեղծագործողների հեղինակային իրավունքները, բայց ինչպես երեւում է, պարզապես նկարահանում անող հեռուստաընկերությունը նյութ էր պատրաստում՝ մի քանի տարի հետո ամանորյա եթերը լցնելու համար:

Ամանորի գիշերը համեմատաբար նոր նկարահանածները ցույց տալուց հետո հեռուստաընկերությունները սովորաբար թարմացնում են մարդկանց հիշողությունը: Նախ ցուցադրում են նախորդ տարվա ամանորյա եթերը, ապա 2 տարի առաջվա, հետո 3, հետո 4 ու այդպես շարունակ մինչեւ տոնական արձակուրդի ավարտը: Այս տարի, օրինակ, էկրաններ վերադարձրին տարիներ առաջ վարկանիշային «Yere1» նախագծից Վիպոյանին ու Պուզոյանին, «Վիտամին» ակումբի հին թողարկումները:

Ի վերջո մի քայլ, որը դժվար կլինի քննադատել՝ տասնյակ տարիների պատմություն ունեցող հայկական հաջողված ֆիլմերը, օրինակ, «Երջանկության մեխանիկան», «Տղամարդիկը», ցուցադրելն է: Բայց, ինչպես կարելի է դատել մեկնաբանություններից, սա էլ պակաս չի հոգնեցրել հեռուստադիտողներին, որոնք կարճաժամկետ արձակուրդի ընթացքում քաղաքից կամ երկրից դուրս մեկնելու համար պայմաններ չեն ունեցել եւ որպես առօրյա հոգսերից կտվելու միջոց հույսները դրել են հեռուստացույցի վրա:

Ավանդույթի համաձայն՝ Ամանորին հաջորդող օրերին հնարավորինս բոլոր հաղորդումներն ու ֆիլմերը նորից ու նորից ցուցադրվում են: Երեւի հեռուստաընկերություններում կասկածներ ունեն հեռուստադիտողների՝ հասկանալու ունակությունների հետ կապված, այդ պատճառով էլ մի քանի անգամ կրկնում են:

Տպել
1614 դիտում

Գևորգ Աճեմյանը դուրս է գալիս “Քաղաքացիական Պայմանագիր” կուսակցությունից

Արսեն Ջուլֆալակյանն ու Առաքել Միրզոյանը կդառնանա պատգամավոր

Շուրջ 10 մլն դրամի վնաս․ Մխչյանում ոռոգման ջրի խողովարկների ապօրինի միացումների դեպքով քրգործ է հարուցվել

Արցախի եւ Հայաստանի միջեւ առաջիկայում կկնքվի ռազմաքաղաքական դաշինք․ Բալասանյան

Վահան Բաբայանը ՀՀԿ ցուցակով առաջադրվելու է թիվ 3 ընտրատարածքում

Հայտնի է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածուների ամբողջական ցուցակը. 183 թեկնածուների անունները

ԱԺ-ում ավարտվեցին բյուջեի քննարկումները. չորս օրից նախագիծը կդրվի քվեարկության. բազային կենսաթոշակն ավելանալու է

Մի վաճառեք ձեր ձայնը․ այս ընտրությունները պետք է լինեն լավագույնը Հայաստանում․ Սվիտալսկի

Արտակարգ դեպք Երեւանում․ կրակոցներ են արձակել ՊՆ գնդապետի մեքենայի ուղղությամբ

Մեծ կարեւորություն ենք տալիս վերականգնվող էներգետիկայի ներուժի օգտագործմանը․ Տիգրան Ավինյան

«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը տուգանվել է 20 միլիոն դրամով․ կարագում բացակայել է կովի կաթը

ՀՀ եւ Իրանի գլխավոր դատախազները ստորագրել են երկու համագործակցության ծրագիր

Դավիթ Սանասարյանի բացած դուռը փակվել է. Մարալիկում բողոքի ակցիան ընդդեմ Արտակ Գեւորգյանի վերսկսվել է

«Գազպրոմ Արմենիա»-ում բացահայտվել են խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր․ ՊԵԿ

ՀՀ-ում երկրորդ կյանք են տալիս պոլիէթիլենից տոպրակներին, պլաստիկին եւ կենցաղային այլ թափոններին (տեսանյութ)

Ինձ համար ցավոտ թեմա է. Մարտիրոսյանը դոպինգ սկանդալի ու օլիմպիական բրոնզից զրկվելու մասին

ՀՀ բնակիչները կասկածվում են Մեծ Բրիտանիայում կրիպտո-խարդախության համար

Թաղային հեղինակություն ասելով՝ նկատի ունեմ թաղում հեղինակություն ունեցող մարդ. Արայիկ Աղաբաբյան

ՀՅԴ համամասնական ցուցակի առաջին եռյակը հաստատվել է

Արցախում Սարսանգից մինչեւ Մարտակերտ նոր ջրանցք է կառուցվելու․ կներդրվի շուրջ 100 մլն ԱՄՆ դոլար